Advertisement
📚 Հայագիտական հանրապետական գիտաժողով՝ նվիրված «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 185-ամյակինՍիրով հրավիրում ենք մասնակցելու հայագիտական հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 185-ամյակին։
Գիտաժողովի նպատակն է նորովի անդրադառնալ «Վերք Հայաստանի» պատմավեպի գրական, պատմական և գաղափարական նշանակությանը, վերաիմաստավորել երկի արդիականությունը, քննարկել դրա գեղարվեստական առանձնահատկություններն ու ազգային ինքնության ձևավորման գործում ունեցած դերը։
Երկօրյա հանդիպումների ընթացքում ոլորտի առաջատար մասնագետներն ու գրականագետները հանդես կգան բազմաբովանդակ զեկուցումներով՝ լուսաբանելով Աբովյանի ստեղծագործական ժառանգության և «Վերք Հայաստանի» բազմաշերտ կառուցվածքի նոր կողմերը։
🗓️ Գիտաժողովի օրակարգը՝
Նոյեմբերի 24 | 10:00 - Երևանի պետական համալսարան (Հայ բանասիրության ֆակուլտետ)
Նոյեմբերի 25 | 10:00 - Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան (Երևան, Քանաքեռ, Քանաքեռի 2-րդ փողոց, տուն 4)
🤝 Կազմակերպիչներ՝
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք բոլոր գրականագետներին, ուսանողներին և աբովյանական խոսքի գնահատողներին։
Գիտական քարտուղար՝ Մանէ Աղաջանեան։
#ԽաչատուրԱբովյան #ԱբովյանիԹանգարան #ՎերքՀայաստանի #ՎերքՀայաստանի185 #ՀայագիտականԳիտաժողով #ՀայԳրականություն #ԱրիԹանգարան #KhachaturAbovyan #AbovyanMuseum #ArmenianLiterature
Advertisement
Event venue
Perch Zeytuntsyan 4, 0052 Yerevan, Armenia, Մաշտոցի պողոտա 52, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets