Advertisement
Միջոցառումը բարձր մակարդակի միջոլորտային քննարկում է, որը հանդիսանում է «Բաց սահմաններ ինստիտուտ»-ի (OBI) և Նիդերլանդների դեսպանատան համատեղ նախաձեռնություն։ Այն համախմբելու է պետական և քաղաքական գործիչների, դիվանագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, իրավաբանների, լրագրողների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Հայաստանում գենդերային և ընտանեկան բռնության խնդիրները քննարկելու նպատակով։ Միջոցառումը կանդրադառնա բռնության հաճախ անտեսվող ձևերին՝ հոգեբանական և տնտեսական բռնությանը, տեխնոլոգիաների միջոցով իրականացվող բռնությանը, ինչպես նաև բռնությունից տուժած անձանց պաշտպանելու գործում ինստիտուցիոնալ թերացումներին։ Կարևորելով տղամարդկանց պատասխանատվությունը, ինստիտուցիոնալ հաշվետվողականությունը և մարզերում կանանց ու համայնքների առջև ծառացած իրական մարտահրավերները՝ միջոցառման նպատակն է բարձրաձայնել գործնական առաջարկություններ և ամրապնդել բռնության կանխարգելման, տուժած անձանց պաշտպանության և բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագրերի համակարգված մեխանիզմները։Eng.
"Invisible Violence: The Upside-Down Lens" is a high-level, multi-sector event organised by the Open Borders Institute (OBI) and the Embassy of the Netherlands in Armenia, bringing together policymakers, diplomats, law enforcement representatives, legal professionals, journalists, academics and civil society actors to address gender-based and domestic violence in Armenia. The event will highlight often-overlooked forms of abuse, including psychological and economic violence, technology-facilitated abuse and institutional failures in protecting survivors. By emphasising men’s responsibility, institutional accountability and the realities faced by women and communities in the regions, the event aims to develop practical policy recommendations and strengthen coordinated prevention, protection and offender rehabilitation mechanisms.
Advertisement
Event venue
Holiday Inn Yerevan-Republic Square (Amiryan Str., 2, Yerevan, Armenia), Armenia
Tickets