Advertisement
English text below35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական հանրաքվեով Հայաստանն անկախացավ։ Մոտ մեկ ամիս անց ժողովուրդը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրության 35-ամյակի օրը՝ 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, տեղի կունենա «Գիտությունից՝ պետություն. քաղաքական դիմանկարի ուրվագծեր» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։
Ճանաչված լրագրող Տիգրան Պասկեւիչյանի ֆիլմը պատմում է անկախ Հայաստանի կայացման առաջին տարիներին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած տպավորիչ ներդրման մասին։
Միաժամանակ հանրությանը կներկայացվի «Անտարես» մեդիա հոլդինգի հրատարակած «Անկախություն» նկարագիրքը՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին։
Ֆիլմը կցուցադրվի անգլերեն ենթագրերով։
Մուտքն ազատ է, տեղերը` սահմանափակ: Շտապե´ք ամրագրել ձեր տեղը` https://factumcenter.org/screening/
On 16 October 2026, the 35th anniversary of Levon Ter-Petrosyan's first election as President of the Republic of Armenia, the documentary film "From Science to State: Outlines of a Political Portrait" will be screened at Elite Plaza in Yerevan.
The film by renowned journalist Tigran Paskevichyan tells the story of President Levon Ter-Petrosyan's remarkable contribution to the establishment of independent Armenia in its early years.
It will be screened with English subtitles.
The evening will also feature the presentation of "Independence", a photo book published by Antares Media Holding to mark the 35th anniversary of Armenia's independence.
Admission is free, but seating is limited. Reserve your seat now via this link: https://factumcenter.org/screening/en/
Advertisement
Event venue
Elite Plaza Business Center, Optym, Խորենացու փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets