Advertisement
Պատրա՞ստ է Ձեր բիզնեսը զարգացման նոր հնարավորություններին և արտաքին շուկաներ մուտք գործելուն 📈Բիզնեսի զարգացումն ու արտահանման ընդլայնումը պահանջում են ոչ միայն լավ գաղափար և մրցունակ առաջարկ, այլև բիզնես գործընթացների ճիշտ կազմակերպում, միջազգային պահանջներին համապատասխանություն, ֆինանսական հնարավորությունների ճիշտ գնահատում և անհրաժեշտ գործիքների իմացություն։
Կոնվերս Բանկը հրավիրում է մասնակցելու ՓՄՁ-ների արտահանման խթանման ծրագրի իրազեկման միջոցառմանը, որը կազմակերպվում է BDO ընկերության կողմից՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ-ի (ՎԶԵԲ) ծրագրի շրջանակում։
Հանդիպումների ընթացքում ոլորտի փորձագետների հետ կքննարկվեն բիզնեսի զարգացմանն ու արտահանմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Ի՞նչ թեմաներ են քննարկվելու
✔️ Բիզնես գործունեության հիմունքներ և զարգացման հնարավորություններ
Կքննարկվեն բիզնես գործունեության հիմնական ուղղությունները, բիզնեսի կազմակերպման և զարգացման կարևոր բաղադրիչները, այդ թվում՝ բիզնես մոդելի ձևավորումը (Business Model Canvas), ինչպես նաև բիզնեսի զարգացմանն ու կառավարմանն առնչվող գործնական հարցեր։
✔️ Միջազգային սերտիֆիկացում և համապատասխանության պահանջներ
Ի՞նչ են CE, HACCP, ISO, Global G.A.P. և այլ ստանդարտներն ու պահանջները, և ի՞նչ պետք է դրանց մասին իմանա ընդլայնվող բիզնեսը։
Կանդրադառնանք նաև ապրանքների և ծառայությունների համապատասխանությանը, մակնշմանը և սերտիֆիկացմանն առնչվող հարցերին։
✔️ Միջազգային բիզնեսի զարգացում
Կքննարկվեն միջազգային բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ B2B համագործակցությունն ու առևտրային հարաբերությունները, ընկերությունների միջև և միջազգային բիզնես միջավայրում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Enterprise Europe Network-ի հնարավորությունները։
✔️ Ֆինանսավորման հնարավորություններ
Կներկայացվեն բիզնեսի զարգացմանն ու նաև դեպի Եվրոպական շուկա արտահանմանն աջակցող դոնորական ֆինանսավորման հնարավորությունները և գործիքները։
Ինչո՞ւ մասնակցել
Սա հնարավորություն է մեկ հարթակում՝
☑️ Ստանալու գործնական տեղեկատվություն բիզնեսի զարգացմանն ու արտահանմանն առնչվող կարևոր թեմաների վերաբերյալ
☑️ Լավ հասկանալու միջազգային ստանդարտներն ու համապատասխանության պահանջները,
ծանոթանալու միջազգային գործարար համագործակցության հնարավորություններին
☑️ Տեղեկանալու ֆինանսավորման հասանելի հնարավորությունների մասին
Ձեր հարցերն ուղղելու ոլորտի փորձագետներին,
գործարար շփումների ընթացքում ծանոթանալու այլ ձեռնարկատերերի և բիզնեսի ներկայացուցիչների հետ։
📅 Ամսաթիվ՝ հոկտեմբերի 16
🕘 Ժամ՝ 09։30–14։00
📍 Վայր՝ Radisson Blu Hotel Yerevan, Ազատության պողոտա 2/2
Օրակարգին կարող եք ծանոթանալ՝ https://bit.ly/4hyJSCz
Մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ։
Տեղերը սահմանափակ են։
👉 Գրանցում՝ https://bit.ly/4ACh4Sj
Advertisement
Event venue
Radisson Blu Hotel Yerevan, Ազատության պողոտա 2/2, Ազատության պողոտա 2/2, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets