#StayHappening
Sun, 18 Oct, 2026 at 01:00 pm UTC+04:00

Զ․ Ֆրոյդ «Այլանդակը»

  • Kievyan str. 2, apt. 52, 0028 Yerevan, Armenia · Yerevan
\u054f\u0535\u0542 Publisher / Host ՏԵՂ
Share
\u0536\u2024 \u0556\u0580\u0578\u0575\u0564 \u00ab\u0531\u0575\u056c\u0561\u0576\u0564\u0561\u056f\u0568\u00bb
Advertisement
Շարունակելով հասարակական նշանակության հոգեվերլուծական գործերին անդրադարձը՝ ՏԵՂ-ը հրավիրում է մասնակցելու Զիգմունդ Ֆրոյդի «Այլանդակը»* տեքստի շուրջ հանդիպմանը:
Հանդիպման ձևաչափը ենթադրում է, որ յուրաքանչյուր մասնակից կունենա հնգական րոպե իր ընտրությամբ ցանկացած եղանակով տեքստին արձագանքելու, որից հետո միասին կխոսենք-կքննարկենք տեքստը, կատարվածը, ձևաչափը, արձագանքները և առնչվող հարցերը:
Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 18-ին` կիրակի օրը, ժամը 13։00-ին ՏԵՂ-ում՝ Կիևյան պող․ 2, բն․ 52 հասցեում։ Հանդիպման տևողությունը 2 ժամ է։
«Այլանդակը» տեքստի հղումներն են․
- անգլերեն` https://dn790003.ca.archive.org/0/items/freud-uncanny_001/freud-uncanny_001_text.pdf
- ռուսերեն` https://freudproject.ru/?p=723
Հարցերի և մասնակցությունը հաստատելու համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել +374 99 374146։
____________________________________
*Das unheimlich` այլանդակը
Գերմաներենում Heim արմատը նշանակում է տուն, un ժխտական նախածանց է: Հայերենում անդ արմատը նշանակում է արտ, տուն, տեղ, շեմ: Այլանդակը բառացի նշանակում է այլ տեղից, ոչ տնական, օտարոտի, սահմանազանց:
____________________________________
2019թ․ ՏԵՂ-ում կայացավ փակ հանդիպում-քննարկում Զ․ ֆրոյդի «Հաճույքի սկզբունքից անդին» տեքստի շուրջ: 2024թ․ ՏեՂ-ը նախաձեռնեց Զ․ Ֆրոյդի «Մի պատրանքի ապագան» տեքստի շուրջ բաց հանդիպում-քննարկումը։ 2025թ․ կայացավ Զ․ Ֆրոյդի «Մշակույթը և դրա պակասները» բաց հանդիպում-քննարկումը ՏԵՂ-ում։ 2026թ․ տեղի ունեցավ «Կրակի յուրացումը» տեքստի շուրջ հանդիպումը։
Advertisement

Event venue

Kievyan str. 2, apt. 52, 0028 Yerevan, Armenia, Կիեւյան փողոց 2, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets
Concerts, fests, parties, meetups — all the happenings, one place.

Discover more events by tag

Ask AI if this event suits you

Keep the plans coming

More events in Yerevan

Yerevan is happening.

See everything else that’s on — concerts, markets, comedy and more.