Advertisement
ԲՐԻԿՈԼՈՐ /ցուցահանդեսՍԱՅՄԸՆ ՖԻՇԵՐ /Ավստրալիա/
Արվեստ ստեղծելն, ըստ էության, կյանքի տոն է՝ առօրյայի սահմաններն ընդարձակելու, մարդ լինելու առեղծվածն ավելի խորությամբ զգալու միջոց։ Այն հրաշալի հնարավորություն է ստեղծում կառուցելու հարուստ ներաշխարհ, որտեղ գեղեցկությունը, խավարը, ինքնությունը, հիշողությունը, երազները և այդ ամենի տարօրինակությունը միաձուլվում են ստեղծագործական ակտի մեջ։
Ես բրիկոլյող եմ։ Փորձում եմ, քանդում ու նորից հավաքում, վերադասավորում, կոլաժում, համադրում եմ միտքն ու գործողությունը՝ gesta non verba։ Աշխատում եմ ներքին մղումից՝ ձգտելով հոգուս մեջ ուրախություն, իսկ սրտիս մեջ՝ իմաստ ստեղծել։
Ես մտավորական չեմ․ ես արվեստագետ եմ, որի վրա հսկայական ազդեցություն է ունեցել պոեզիան։ Ռիլկեն, Ռեմբոն, Ուիլյամ Կառլոս Ուիլյամսը, ինչպես նաև քսաներորդ դարի ամերիկյան մոդեռնիստական պոեզիայի ողջ բազմազանությունը իմ ստեղծագործական նյութն է։ Ես կարդում եմ պոեզիա և այն յուրացնում ու վերամշակում եմ՝ միտքս խորացնելու և իմ արվեստային պրակտիկային բովանդակություն ու նյութ հաղորդելու համար։
Իմ աշխատանքի կարևոր լեյտմոտիվներից մեկը դիմակն է՝ ուրիշ դառնալը, մտքի ներքին թատրոնն ազատ արձակելը։ Խաղը խորապես կարևոր է․ այն թույլ է տալիս պահպանել մեր ներսի երեխային։
Ես հատկապես հավատում եմ այն գաղափարին, որ արվեստը պետք է գաղափարներ ստեղծի, այլ ոչ թե գաղափարները՝ արվեստ։ Ինձ գրավում է չիմանալու մշուշը՝ այն պահը, երբ թույլ ես տալիս, որ արվեստն ինքն իրեն ստեղծի։ Որքան ավելի շատ ես ստեղծագործում, այնքան ավելի ազատ է դառնում հոսքը։ Հետևողականությունն ամեն ինչ է։
Ցուցադրության տևողությունը՝ 11.10 - 25.10
Վայր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ /Ավետ Ավետիսյան 47/
Բացման օր՝ հոկտեմբեր 11
Ժամ՝ 19:00
Մուտքն ազատ է
-------------------------------------------------------------
BRICOLEUR /exhibition
SIMON FISHER (Australia)
Making art is essentially a celebration of life—a means of expanding the dimensions of the everyday, a way of deepening the mystery of being human. It offers a wonderful opportunity to create a rich inner world where beauty, darkness, identity, memory, dreams, and the strangeness of it all coalesce in the creative act.
I am a bricoleur.
I tinker, I rearrange, I collage, I juxtapose thought and action—gesta non verba. I work from impulse, seeking to create joy in my soul and meaning in my heart.
I am not an intellectual; I am an artist who is hugely influenced by poetry: Rilke, Rimbaud, Carlos Williams, and the whole array of twentieth-century American modernist poetry is grist to my mill. I read poetry to deepen my thought and bring substance to my practice.
A major leitmotif of my work is the mask: becoming another, liberating an internal theatre of the mind. Playing is profound—it allows us to keep the inner child intact.
I am particularly committed to the notion of using art to create ideas, rather than ideas to create art. I enjoy the haziness of not knowing, of allowing the art to create itself. The more you practice, the more the flow comes. Consistency is everything.
Exhibition dates: October 11 – 25
Venue: Institute of Contemporary Art (47 Avet Avetisyan St.)
Opening day: October 11
Time: 19:00
Free admission
Advertisement
Event venue
ICA Yerevan, Ա. Ավետիսյան փողոց 49, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets