#StayHappening
Mon, 12 Oct, 2026 at 07:00 pm UTC+04:00

«Զարկդ պահի՛ր» մենահամերգ | Կարին 25

  • Armenian National Opera and Ballet Theatre · Yerevan
KARIN - \u053f\u0531\u0550\u053b\u0546 Publisher / Host KARIN - ԿԱՐԻՆ
Share
\u00ab\u0536\u0561\u0580\u056f\u0564 \u057a\u0561\u0570\u056b\u055b\u0580\u00bb \u0574\u0565\u0576\u0561\u0570\u0561\u0574\u0565\u0580\u0563 | \u053f\u0561\u0580\u056b\u0576 25
Advertisement
«ԶԱՐԿԴ ՊԱՀԻՐ» գեղարվեստավավերագրական համերգ
Գագիկ Գինոսյան 60 | «Կարին» 25
Գագիկ Գինոսյանն այն նվիրյալներից էր, ով իր կյանքը ծառայեցրեց հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային հիշողության պահպանմանն ու փոխանցմանը։
Իր գաղափարական ուսուցիչների ճանապարհով՝ նա մշակույթը դարձրեց մարդկանց մեկ ընդհանուր մտքի ու ոգու շուրջ համախմբելու միջոց։ Նրա համար պարը պարզապես շարժում չէր, այլ ժողովրդի պատմությունը, հիշողությունն ու ինքնությունը կրող կենդանի լեզու։
Նա գրառեց ու մոռացումից փրկեց հազարավոր ավանդական պարեր, բարձրացրեց բեմ, ապա բեմից իջեցրեց ու վերադարձրեց ժողովրդին՝ հնարավորություն տալով հայ մարդուն պարի միջոցով հաղորդակից լինել իր արմատներին, ճանաչել ինքն իրեն ու զգալ մեկ ամբողջության մաս։
Այդ գաղափարից էլ ծնվեց «Կարինը»։
25 տարիների ընթացքում այն դարձավ ոչ միայն ավանդական մշակույթը պահպանելու միջոց, այլ միջավայր ու շարունակություն՝ միավորելով մարդկանց նույն արժեքների, հիշողության ու զարկի շուրջ։
Ժամանակագրորեն անցնելով Գագիկ Գինոսյանի կյանքի կարևորագույն հանգրվաններով՝ ծնունդից ու ձևավորման տարիներից մինչև «Կարինի» ստեղծումը «Զարկդ պահիր» գեղարվեստավավերագրական համերգի ընթացքում կհիշվեն այն մարդիկ, հանդիպումները, իրադարձություններն ու շրջադարձային դրվագները, որոնք նշանակալի եղան նրա ճանապարհին։
Բեմում միահյուսվելու են պարը, երգը, խոսքը, հիշողությունն ու վավերագրական նյութը՝ մեկ ամբողջության մեջ պատմելու մարդու, գաղափարի և այդ գաղափարի շարունակության մասին։
2026-ին լրանում է Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակը, իսկ «Կարինը» դառնում է 25 տարեկան։
Եվ այս երկու տարեդարձերը առիթ են նորից նայելու անցած ճանապարհին, հասկանալու՝ ինչ ենք ստացել, ինչ ենք պահում և ինչ պիտի փոխանցենք։
«Զարկդ պահիր»
📍 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
📅 Հոկտեմբերի 12
🕖 19:00
Տոմսերը՝ https://www.tomsarkgh.am/en/event/51561/%D4%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A4-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB%D6%80.html
Advertisement

Event venue

Armenian National Opera and Ballet Theatre, Gregory Deep, Սայաթ-Նովայի պողոտա, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets
Concerts, fests, parties, meetups — all the happenings, one place.

Ask AI if this event suits you

Keep the plans coming

More events in Yerevan

AGRO EXPO 2026

Fri, 16 Oct at 11:00 am Yerevan Expo Center «Երևան Էքսպո» կենտրոն

Yerevan is happening.

See everything else that’s on — concerts, markets, comedy and more.