Advertisement
ՕՍՏԵՈՊՈՐՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ📅 18 նոյեմբերի, 2026 թ.
📍 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանսների սրահ, Երևան
Օստեոպորոզի կենտրոնը և Ոսկրային հանքային հիվանդությունների և օստեոպորոզի հայկական ընկերությունը հրավիրում են բժշկական հանրության ներկայացուցիչներին մասնակցելու Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ամենամյա գիտաժողովին։
🦴 Գիտաժողովի հիմնական նպատակն է բարձրացնել օստեոպորոզի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, ընդլայնել բժիշկների մասնագիտական գիտելիքները և ներկայացնել հիվանդության ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները։
Ոսկրային առողջության վրա կարող են էական ազդեցություն ունենալ քրոնիկ հիվանդությունները, որոշ դեղամիջոցները և հազվադեպ հիվանդությունները։ Ոսկրային հյուսվածքի ախտահարումները երբեմն կարող են նմանվել օստեոպորոզի, սակայն պահանջում են այլ մոտեցումներ ախտորոշման և բուժման հարցում։
Գիտաժողովի գիտական ծրագրում ընդգրկված են արդիական և կլինիկական կարևորություն ունեցող թեմաներ՝ երկրորդային օստեոպորոզից և գլյուկոկորտիկոստերոիդային բուժման առանձնահատկություններից մինչև հազվադեպ ոսկրային հիվանդություններ, հիպոպարաթիրեոզ, հիպերկալցեմիա, օստեոմալացիա, օստեոսարկոպենիա և հղիության ու լակտացիայի հետ կապված օստեոպորոզ։ Դասախոսությունները ներկայացվելու են առաջատար հայ բժիշկների կողմից։
🌐 Հատուկ հյուր՝ պրոֆեսոր Ջոն Պ. Բիլեզիկյան (Columbia University, ԱՄՆ), որը հանդես կգա առցանց դասախոսությամբ՝ ներկայացնելով Նոր ֆիզիոլոգիական և թերապևտիկ հայեցակարգերը հարվահանգեղձ հորմոնի վերաբերյալ ։ Գիտաժողովի ավարտին նախատեսված է նաև առցանց հարցուպատասխան պրոֆեսոր Բիլեզիկյանի հետ, որը մասնակիցներին հնարավորություն կտա քննարկելու իրենց հետաքրքրող կլինիկական հարցերը։
📚 Գիտական ծրագիր
10:00–10:30 — Գրանցում
10:30–11:00 — Կյանքի որակ և ոսկրի առողջություն․ օստեոպորոզի վաղ ախտորոշման հիմնարար սկզբունքները
Բաբալյան Վ. Ն.՝ Ոսկրային հանքային հիվանդությունների և օստեոպորոզի հայկական ընկերության նախագահ, Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն
11:00–11:30 — Նորը և ժամանակով ապացուցվածը գլյուկոկորտիկոստերոիդային օստեոպորոզի բուժման մեջ
Հարոյան Ա. Ա., բ.գ.թ.՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժնի վարիչ
11:30–12:00 — Անկատար օստեոգենեզ․ կլինիկական առանձնահատկություններ և ժամանակակից բուժական մոտեցումներ
Մինասյան Ն. Մ., բ.գ.թ.՝ բժիշկ-գենետիկ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
12:00–12:30 — Օստեոպորոզի բուժման ռազմավարությունը տարբեր կլինիկական իրավիճակներում
Մանուկյան Ս. Գ., բ.գ.թ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար
12:30–13:00 — Օստեոմալացիա և օստեոպորոզ․ ժամանակակից տարբերակիչ ախտորոշում
Մուկուչյան Վ. Ն.՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար
13:00–13:30 — Հիպոֆոսֆատազիա․ հազվադեպ, բայց կարևոր ախտորոշիչ մարտահրավեր
Վարդանյան Վ. Ս., բ.գ.թ.՝ «Վարուս Մեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, ռևմատոլոգ
13:30–14:00 — Օստեոսարկոպենիա․ ոսկրային և մկանային առողջության փոխկապակցվածությունը
Գինոսյան Ք. Վ., դոցենտ, բ.գ.թ.՝ ԵՊԲՀ-ի ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցային համալիրի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար
14:00–14:30 — Սուրճի ընդմիջում
14:30–15:00 — Հիպոպարաթիրեոզը և ոսկրային առողջությունը
Աղաջանովա Ե. Մ., պրոֆեսոր, բ.գ.դ.՝ «Մուրացան» էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ
15:00–15:30 — IGF-1-ը և ոսկրային հյուսվածքը․ ֆիզիոլոգիական և կլինիկական նշանակությունը
Խռոյան Ա. Գ.՝ էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս
15:30–16:00 — Հիպերկալցեմիա․ լաբորատոր ֆենոմենից մինչև պատճառագիտական ախտորոշում
Գոգյան Ն. Վ., բ.գ.թ.՝ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու
16:00–16:30 — Երկրորդային օստեոպորոզ․ թաքնված էնդոկրին գործոնները
Մարտիրոսյան Ն. Հ., դոցենտ, բ.գ.թ.՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն և էնդոկրինոլոգիայի ծառայության ղեկավար
16:30–17:00 — Տղամարդու հիպոգոնադիզմը և ոսկրային առողջությունը
Դանիելյան Հ. Ա., բ.գ.դ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի ծառայության ղեկավար
17:00–17:30 — Հղիության և լակտացիայի հետ կապված օստեոպորոզ
Աղաբաբյան Լ. Հ.՝ էնդոկրինոլոգ
17:30–18:00 —Նոր ֆիզիոլոգիական և թերապևտիկ հայեցակարգերը հարվահանգեղձ հորմոնի վերաբերյալ
Պրոֆեսոր Ջոն Պ. Բիլեզիկյան, բ.գ.դ.՝ Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք, ԱՄՆ (առցանց դասախոսություն)
18:00 — Հարցուպատասխան պրոֆեսոր Բիլեզիկյանի հետ (առցանց)
👩⚕️ Ո՞ւմ համար է նախատեսված գիտաժողովը։
Գիտաժողովին հրավիրվում են էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ, վնասվածքաբաններ, թերապևտներ, ռևմատոլոգներ, գինեկոլոգներ, ռադիոլոգներ, նյարդաբաններ, նեֆրոլոգներ, ուրոլոգներ, վիրաբույժներ, քիմիաթերապևտներ և ուռուցքաբաններ։
Միացե՛ք մեզ՝ նոր գիտելիքների, մասնագիտական փորձի փոխանակման և ոսկրային առողջության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի համար։
Մասնակիցները կստանան ՇՄԶ կրդիտավորված վկայականներ
Մեր ընդհանուր նպատակը մեկն է՝ ավելի վաղ ախտորոշում, ավելի արդյունավետ բուժում և ավելի առողջ կյանք մեր պացիենտների համար։ 💙
Advertisement
Event venue
Armenia Marriott Hotel Yerevan, 1 King Pap street,Yerevan, Armenia
Tickets