#StayHappening
Tue, 17 Nov, 2026 at 06:00 pm UTC+04:00

EFFECTIVE LEADERSHIP × NEGOTIATION ART

  • Mantashyants Business Club · Yerevan
Mantashyants Open Events Publisher / Host Mantashyants Open Events
Share
EFFECTIVE LEADERSHIP \u00d7 NEGOTIATION ART
Advertisement
Էֆեկտիվ առաջնորդություն և բանակցային արվեստ
Որքան մեծանում է բիզնեսը, այնքան ավելի թանկ են դառնում կառավարման և բանակցությունների սխալները։
Ինչպե՞ս կառուցել թիմ, որը կարող է արդյունավետ աշխատել առանց ղեկավարի մշտական ներգրավվածության, ճիշտ պատվիրակել և բարձրացնել աշխատակիցների պատասխանատվությունը։ Եվ ինչպե՞ս բանակցել՝ չկորցնելով դիրքը, չզիջելով ավելին, քան անհրաժեշտ է, և հասնելով առավել շահավետ պայմանավորվածությունների։
EFFECTIVE LEADERSHIP × NEGOTIATION ART-ը 4+4-օրյա ինտենսիվ գործնական ծրագիր է բիզնեսի սեփականատերերի և ղեկավարների համար՝ արդյունավետ կառավարման և ուժեղ բանակցային հմտությունների զարգացման նպատակով։
EFFECTIVE LEADERSHIP — 4 օր
Կաշխատենք՝
• ճիշտ պատվիրակման,
• հստակ նպատակների և պատասխանատվության սահմանման,
• թիմի հաղորդակցության և հետադարձ կապի,
• բարդ խոսակցությունների և կոնֆլիկտների կառավարման,
• ղեկավարի անձնական գերբեռնվածության նվազեցման վրա։
NEGOTIATION ART — 4 օր
Կաշխատենք՝
• սեփական բանակցային դիրքի և զիջման սահմանների ձևավորման,
• դիմացինի իրական շահերի ու շարժառիթների բացահայտման,
• ճիշտ հարցեր տալու,
• ճնշման, շտապեցնելու և մանիպուլյացիաների հետ աշխատելու,
• զիջումները կառավարելու,
• «ոչ»-ից հետո բանակցությունը շարունակելու,
• հարաբերությունները չվնասելով՝ առավել շահավետ պայմանավորվածության հասնելու վրա։
Ծրագիրը հիմնված է իրական բիզնես իրավիճակների, գործնական վարժությունների, business case-երի և բանակցային սիմուլյացիաների վրա։
Մասնակցության երեք տարբերակ՝
Effective Leadership — 4 օր
Negotiation Art — 4 օր
Ամբողջական ծրագիր — 8 օր
🎓 Սերտիֆիկատը տրամադրվում է ամբողջական 8-օրյա ծրագիրն ավարտելու դեպքում։
📅 Նոյեմբերի 17, 18, 19, 20, 24, 25, 26, 27
🕤 Հանդիպումների ժամը կհստակեցվի՝ հաշվի առնելով մասնակիցների նախընտրությունը՝ առավոտյան կամ երեկոյան։
⏱ Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2 ժամ
📍 Մանթաշյանց գործարարների ակումբ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 7/7, Երևան
Մասնակցության արժեքը՝
4-օրյա ծրագիր — 85 000 դրամ
Ամբողջական 8-օրյա ծրագիր — 145 000 դրամ
🔹 Մանթաշյանց գործարարների ակումբի անդամների համար մասնակցությունն անվճար է։
Ծրագիրը բաց է նաև ոչ ակումբականների համար։
⚠️ Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը 46 մասնակից։
📞Մանրամասների համար զանգահարել՝ +374 33 269281
🎟 Տոմսերի համար՝ https://mantashyants.org/hy/events/show/effective-leadership-negotiation-art
Advertisement

Event venue

Mantashyants Business Club, Պուշկինի փողոց 23, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets
Concerts, fests, parties, meetups — all the happenings, one place.

Discover more events by tag

Ask AI if this event suits you

Keep the plans coming

More events in Yerevan

Yerevan is happening.

See everything else that’s on — concerts, markets, comedy and more.