Advertisement
Երևանի Կամերային թատրոն (Հայաստան)Ու. Շեքսպիր «Մակբեթ»
Այս միջազգային թատերական նախագիծը երեք գործընկերների՝ Քենթերբերիի շեքսպիրյան փառատոնի (Միացյալ Թագավորություն), Հայկական շեքսպիրյան ասոցիացիայի և Երևանի պետական կամերային թատրոնի համագործակցության արդյունքն է։
Բրիտանացի ռեժիսոր Էլիոթ Հաքսթեյբլի բեմադրությունն առաջարկում է Շեքսպիրի ողբերգության ժամանակակից մեկնաբանություն։ Ռեժիսորը ստեղծում է խորհրդանշական, յուրահատուկ մթնոլորտով թատերական աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է միստիկայի և մարգարեության հետ։ Ներկայացման մեջ առանցքային դեր ունեն վհուկները՝ առեղծվածային կերպարներ, որոնք ազդում են իրադարձությունների ընթացքի վրա՝ պատմությունը վերածելով տագնապալի ճանապարհորդության՝ վախի, գայթակղության, փառասիրության և մարդկային հոգու ներքին պայքարի միջով։
Մինիմալիստական բեմանկարչությունը, արտահայտիչ տեսողական լեզուն և լարված, հանդիսատեսին իր մեջ ներքաշող մթնոլորտը ներկայացմանը հաղորդում են ժամանակակից ու հակիրճ ձև՝ պահպանելով Շեքսպիրի ողբերգության հուզական և հոգեբանական ուժը։
🎟️ https://www.tomsarkgh.am/hy/event/50927/Մակբեթ.html
Yerevan Chamber Theatre (Armenia)
W. Shakespeare "Macbeth"
This international theatre project is a collaboration between three partners: the Canterbury Shakespeare Festival (United Kingdom), the Armenian Shakespeare Association, and the Yerevan State Chamber Theatre.The production offers a contemporary interpretation of Shakespeare’s tragedy, staged by British director Elliot Huxtable. He creates an atmospheric and symbolic theatrical world in which reality intertwines with mysticism and prophecy. A central role in the production is given to the witches — mysterious figures who influence the course of events and transform the story into a disturbing journey through fear, temptation, ambition, and the inner struggle of the human soul. Minimalist scenography, a strong visual language, and a tense, immersive atmosphere give the production a contemporary and concise form while preserving the emotional and psychological power of Shakespeare’s tragedy.
🎟️ https://www.tomsarkgh.am/hy/event/50927/Մակբեթ.html
Advertisement
Event venue
Կամերային Թատրոն/ Камерный Театр/ Chamber Theatre, Մաշտոցի 58,Yerevan, Armenia
Tickets