#StayHappening
Tue, 10 Nov, 2026 at 06:30 pm UTC+04:00

🧠 «ՀՈԳԵԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԼԵՎԻՏԱՍ հոգեկարգավորող մարզումներ»

  • Իսահակյան 18 · Yerevan
\u0536\u0561\u0580\u0569\u0578\u0576\u0584 \u0570\u0578\u0563\u0565\u0562\u0561\u0576\u0561\u056f\u0561\u0576 \u056f\u0565\u0576\u057f\u0580\u0578\u0576 Publisher / Host Զարթոնք հոգեբանական կենտրոն
Share
\ud83e\udde0 \u00ab\u0540\u0548\u0533\u0535\u053f\u0531\u0550\u0533\u0531\u054e\u0548\u0550\u0548\u0552\u0544 \u0535\u054e \u053b\u0546\u0554\u0546\u0531\u053f\u0531\u0550\u0533\u0531\u054e\u0548\u0550\u0548\u0552\u0544. \u053c\u0535\u054e\u053b\u054f\u0531\u054d \u0570\u0578\u0563\u0565\u056f\u0561\u0580\u0563\u0561\u057e\u0578\u0580\u0578\u0572 \u0574\u0561\u0580\u0566\u0578\u0582\u0574\u0576\u0565\u0580\u00bb
Advertisement
«Հիվանդությունը ոչ միայն օրգանիզմի վիճակ է, այլև հոգեվիճակ…»
Հոգեկարգավորման հնարքները արդյունավետորեն գործադրվում են հոգեվիճակի բարելավման և առողջության վերականգնման ընթացակարգերում։ Այս դասընթացն արդիականացված ու նորովի մոտեցում է հոգեբանական մարզումներին։ Այն ինտերակտիվ է ու պրակտիկ, իսկ էքսպերիմենտներն իրականացվում են տեղում՝ հիմնվելով իրական օրինակների վրա։
👨‍🏫 Թրեյնինգավար՝ Հրաչյա Ռաֆայելի Հովհաննիսյան — Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ճգնաժամային իրավիճակների հոգեբան-խորհրատու։
🔍 Դասընթացի հիմնական օգուտները մասնակիցներին.
🌿 Ինքնազգացողության և առողջության կարգավորում — Օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավում, մտքերի հստակեցում, ինչպես նաև հոգեպես ու մարմնապես հանգստանալու կարողություն։
🛡️ Տագնապային ու դեպրեսիվ վիճակների հաղթահարում — Ներքին կոնֆլիկտների հարթում, սթրեսադիմացկունության բարձրացում և հուզական ինտելեկտի զարգացում։
💊 Ֆիզիկական ապաքինման աջակցում — Անբացատրելի ցավերի վերացում, երկարատև բուժում պահանջող ու քրոնիկ հիվանդությունների ընթացքի հեշտացում (ընդհուպ մինչև լիարժեք առողջացում) և մարմնական վնասվածքների արագ ապաքինում։
🎯 Ինքնակառավարում և ներքին ազատություն — Ներքին ռեսուրսների ճանաչում ու դրսևորում, ինքնատիրապետման արդյունավետություն, հաղորդակցական հմտությունների զարգացում և անձնային աճ։
📚 «ԼԵՎԻՏԱՍ» հոգեկարգավորող մարզումների համակարգը.
📖 Ի՞նչ է «ԼԵՎԻՏԱՍ-ը»․ Լատիներեն LEVITAS նշանակում է թեթևություն, բարձրացում, վերացում, անկշռելիություն, գրավիտացիայի հաղթահարում, ճախրում։ Այն կենտրոնացված ուշադրության, մարզված մտքի, կոփված հույզերի և ճկուն հարաբերությունների հոգեբանական վարժանքի տեխնոլոգիա է, որն օրըստօրե հղկվում ու կատարելագործվում է։
🧪 Հոգեմարմնական տեխնիկաներ․ Հոգեմարզումներում ներառված են հեղինակի կողմից ստեղծված և արդյունավետ փորձարկված հոգեմարմնական բնույթի վարժանքներ ու հատուկ մշակված հոգետեխնիկաներ։
🎁 Հեղինակային գիրքը որպես նվեր․ Բոլոր մասնակիցները կստանան «ԼԵՎԻՏԱՍ. Հոգեկարգավորող մարզումներ» (2020 թ.) պրակտիկ վարժությունների հեղինակային երկլեզու գիրքը (հայերեն-անգլերեն)։ Գրքում զետեղված 10 վարժությունների շարքը հոգեբանական արվեստանոցի յուրահատուկ ստեղծագործական աշխատանք է, որը տարիների բարեհաջող փորձություն է անցել մասնագիտական տարբեր աշխատակազմերի ու խառը խմբերի հետ և արժանացել բազմաթիվ գովասանագրերի ու շնորհակալագրերի։
🌐 Երկլեզու ձևաչափի առավելությունը․ Գրքի անգլերեն տարբերակի նպատակն է դյուրացնել թրեյնինգների անցկացումը միջազգային կազմակերպություններում՝ կատարողին ապահովելով պատրաստի օտարալեզու խոսքով։
🎯 Ու՞մ համար է նախատեսված.
Մասնագիտական շրջանակների համար (հոգեբաններ, հոգեթերապևտներ)՝ Հոգեկարգավորման և հոգեմարզման տեխնիկաները հոգեբանական խորհրդատվության ու հոգեթերապևտիկ գործընթացներին զուգահեռ կամ առանձին կիրառելու համար։
Լայն շրջանակների համար՝ Սեփական հոգեվիճակի կարգավորման, ինքնօգնության հնարավորությունների ընդլայնման, առողջության պահպանման, ինչպես նաև աշխատանքային գործունեությունում ու շփումներում արդյունավետության բարձրացման համար։

📌 Կազմակերպական մանրամասներ.
🗓️ Մեկնարկը՝ խմբում տեղերը լրանալուն պես
🗓️ Օրերը՝ երեքշաբթի և շաբաթ
⏰ Ժամը՝ 18։30 (երեքշաբթի) և 16։00 (շաբաթ)
⏳ Տևողությունը՝ [12 դաս/ 2-ակամ ժամ]
💰 Արժեքը՝ 68. 000 ՀՀ դրամ
📜 Հավաստագիր՝ Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության վկայական:
🔺Հոգեբան մասնակիցներին կշնորհվի ՀՀՄ 3 կրեդիտ։
🔗 Գրանցման համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/MhXubSYSZURwvWGg6
Հարցերի դեպքում զանգահարել՝ 094-522-406․
Advertisement

Event venue

Իսահակյան 18, Իսահակյան փողոց 18, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets
Concerts, fests, parties, meetups — all the happenings, one place.

Ask AI if this event suits you

Keep the plans coming

More events in Yerevan

Yerevan is happening.

See everything else that’s on — concerts, markets, comedy and more.