Advertisement
🇦🇲 ✈️ ArmDrone համայնքը ուրախությամբ հայտարարում է, որ 2026 թ. նոյեմբերի 13–15-ը Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճում( https://shorturl.at/fVJXf ) կանցկացվի MultiGP ստանդարտով 65–75 մմ դրոնների Mini Whoop Drone Racing Championship Armenia – 2026 մրցարշավը։
🤝 Մրցույթի գլխավոր տեխնոլոգիական գործընկերն է Ucom-ը։
🚀 Միջոցառման նպատակն է զարգացնել FPV համայնքը, խթանել ոլորտում համագործակցությունը և ամրապնդել կապերը։ Մրցարշավը համախմբելու է Հայաստանի և հարակից երկրների օպերատորներին՝ ստեղծելով մրցակցային և փորձի փոխանակման հարթակ։
🧑✈️ Մրցարշավին մասնակցությունը բաց է բոլորի համար․ մրցույթին կարող են միանալ ինչպես փորձառու օպերատորները, այնպես էլ սկսնակները, ովքեր ունեն դրոնի կառավարման նվազագույն հմտություններ և սեփական սարքավորումներ։
🎥 Հանդիսատեսը մրցարշավի ընթացքին կարող է հետևել հատուկ նախատեսված անվտանգ դիտման գոտիներից՝ ուղիղ հեռարձակման և մեծ էկրանների միջոցով։
🏁 Մրցարշավը կանցկացվի երեք հիմնական անվանակարգերով՝
🔸 Professional Class – փորձառու օպերատորներ
🔸 Semi-Pro Class – միջին փորձառություն ունեցող օպերատորներ
🔸 Beginner Class – սկսնակներ, ովքեր ունեն դրոնի կառավարման նվազագույն հմտություններ
📡 Մրցարշավը կհեռարձակվի ուղիղ եթերով ArmDrone համայնքի YouTube-յան ալիքով, հնարավորություն տալով FPV համայնքին և ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց հետևել մրցույթի ընթացքին աշխարհի ցանկացած վայրից։
🎁 Մասնակցությունը մրցույթին ԱՆՎՃԱՐ Է։
🏆 Մրցանակային ֆոնդը ներառում է դրամական մրցանակներ յուրաքանչյուր անվանակարգում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցների համար, ինչպես նաև նվերներ, խրախուսական մրցանակներ, գավաթներ, մեդալներ և մասնակցության հավաստագրեր։
📄 Մրցույթի ամբողջական կանոնակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://drive.google.com/file/d/1m7pzqvGXniYbfHeez-JeQCRGplfjnu68/view
📝 Մրցարշավին գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝
https://forms.gle/ViexVm7jfhtXHFp4A
🌐 MultiGP-ում մրցարշավի գրանցման հղումը՝
https://www.multigp.com/races/view/?race=32797/Mini-Whoop-Drone-Racing-2026---Armenia
🌐 ArmDrone Community-ին MultiGP հարթակում՝
https://www.multigp.com/chapters/view/?chapter=ArmDrone-Community
📞 Կազմակերպիչների հետ կապ հաստատելու համար՝
https://www.facebook.com/ArmDroneCommunity
🌐 Ucom-ը Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկն է, որը տրամադրում է համակցված թվային լուծումներ՝ բջջային և ֆիքսված կապից մինչև IPTV և OTT ծառայություններ։
Ucom-ը մշտապես աջակցում է այնպիսի նախաձեռնությունների, որոնք նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական զարգացմանը, կրթությանը և տեխնոլոգիական համայնքի ամրապնդմանը։ Ընկերության գործունեության կարևոր ուղղություններից են նաև 5G ցանցի զարգացումը, միջազգային տեխնոլոգիական համագործակցությունները և կայուն զարգացման ծրագրերը՝ նպաստելով երկրի թվային առաջընթացին։
#ArmDrone #FPVArmenia #DroneRacing #Ucom #MultiGP #FPVCommunity #DroneCompetition #TechArmenia #FPVEvent #DroneLife #DroneRace #FPVRacing #UAV #DroneSport #ArmeniaTech #YerevanEvents #FPVFreestyle #DronePilots #RCDrone #Innovation #HighTechArmenia
Advertisement
Event venue
Երևանի Ս. Խանզադյանի անվան հ.184 ավագ դպրոց, Շերամի փողոց 103, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets