#StayHappening
Sat, 31 Oct, 2026 at 07:00 pm UTC+04:00

ՓՍԻԽՈՍՈՄԱՏԻԿԱ․ ՀՈԳԵՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

  • Իսահակյան 18 · Yerevan
\u0536\u0561\u0580\u0569\u0578\u0576\u0584 \u0570\u0578\u0563\u0565\u0562\u0561\u0576\u0561\u056f\u0561\u0576 \u056f\u0565\u0576\u057f\u0580\u0578\u0576 Publisher / Host Զարթոնք հոգեբանական կենտրոն
Share
\u0553\u054d\u053b\u053d\u0548\u054d\u0548\u0544\u0531\u054f\u053b\u053f\u0531\u2024 \u0540\u0548\u0533\u0535\u0544\u0531\u0550\u0544\u0546\u0531\u053f\u0531\u0546 \u0531\u054c\u0548\u0542\u054b\u0548\u0552\u0539\u0545\u0531\u0546 \u054e\u0535\u0550\u0531\u053f\u0531\u0546\u0533\u0546\u0548\u0552\u0544
Advertisement
✨ Ձեր սիրելի դասընթացը կրկին «Զարթոնք» հոգեբանական կենտրոնում։
Մասնակիցների հետաքրքրությունից և դրական արձագանքներից ոգեշնչված՝ կրկին կազմակերպում ենք
«Փսիխոսոմատիկա․ հոգեմարմնական առողջության վերականգնում» երկամսյա դասընթացը։
Այս անգամ ևս հնարավորություն կունենաք ուսումնասիրելու հոգեկանի և մարմնականի փոխկապակցվածությունը, ծանոթանալու հոգեկարգավորման մեթոդներին և զարգացնելու գործնական հմտություններ՝ հոգեմարմնական առողջությանն աջակցելու ուղղությամբ։ ✨
🎙️ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ՝
հ․գ․թ., դոցենտ, ճգնաժամային իրավիճակների հոգեբան-խորհրդատու Հրաչյա Հովհաննիսյան։
📚 ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ՝
🔹 Հոգեկանի և մարմնականի փոխադարձ կապերն ու դրանց մեխանիզմները։
🔹 Հիվանդությունների հոգեբանական համարժեքները և անձի առանձնահատկությունների դերը։
🔹 Հոգեբանական ախտորոշման և նախնական տվյալների հավաքագրման մոտեցումները։
🔹 Հոգեկարգավորման և վերականգնողական աշխատանքի տեխնիկաներ։
🔹 Քրոնիկ հիվանդությունների, ցավային դրսևորումների և հիվանդապահ անձանց հոգեբանական աջակցության առանձնահատկությունները։
🔹 Գործնական վարժություններ, դեպքերի վերլուծություն և անհատական ու խմբային աշխատանքներ։
🎯 Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Հոգեբանների, հոգեթերապևտների, բուժաշխատողների, ուսանողների, հիվանդապահ անձանց և հոգեբանությամբ հետաքրքրված բոլորի համար։
📜 Դասընթացը ճանաչված է Հայաստանի հոգեբանների միության կողմից։ Հոգեբան մասնակիցներին կշնորհվի ՀՀՄ 3 կրեդիտ։
🎓 Ավարտին տրվում է մասնակցության վկայական։
🎁 ՆՎԵՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Դասընթացավարի հեղինակային «ԼԵՎԻՏԱՍ» հոգեկարգավորող մարզումներ գիրքը։ 📖
🗓 Կազմակերպչական մանրամասներ
⏳ Տևողությունը՝ 2 ամիս
📅 Մեկնարկը կտրվի խմբում տեղերը լրանալուն պես
💰 Արժեքը՝ 90,000 դրամ
🎓 Ուսանողների համար՝ 70,000 դրամ
Շտապեք գրանցվել, տեղերը սահմանափակ են։
📍 Վայրը՝ «Զարթոնք» հոգեբանական կենտրոն, Իսահակյան 18
Գրանցման համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/kCoACd4A9SibzEDD7
📩 Հարցերի դեպքում զանգահարել՝ 094-522-406։
🌿 Նոր հնարավորություն՝ հոգեմարմնական առողջության մասին գիտելիքները խորացնելու և գործնական հմտություններ զարգացնելու համար։
Advertisement

Event venue

Իսահակյան 18, Իսահակյան փողոց 18, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets
Concerts, fests, parties, meetups — all the happenings, one place.

Discover more events by tag

Ask AI if this event suits you

Keep the plans coming

More events in Yerevan

Yerevan is happening.

See everything else that’s on — concerts, markets, comedy and more.