Advertisement
Իսկ եթե քո երազանքը հակասում է ընտանիքիդ պատկերացումներին, ո՞րն ես ընտրելու՝ քո՞ երազանքը, թե՞ նրանց սպասելիքները։Սեպտեմբերի 26-ին միացե՛ք Լիլիթ Մովսիսյանի «Պայքար» վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությանը։
«Պայքար»-ը պատմում է 16-ամյա Կարինեի մասին, ով երազում է անասնաբույժ դառնալ, սակայն նրա ընտանիքը, հատկապես շնամարտերով զբաղվող հայրը, դեմ է նրա ընտրությանը։ Ֆիլմը անդրադառնում է ավանդական պատկերացումներին, գենդերային դերերին և սեփական երազանքների համար պայքարելու դժվարությանը։
Ցուցադրությունից հետո կքննարկենք նաև կենդանիների պաշտպանությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով ավանդույթի և կենդանիների իրավունքների ու պաշտպանության միջև առկա հարաբերություններին։
📅 Սեպտեմբերի 26
🕖 17:00
📍 «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան,
Աբովյան փողոց 51/1
🎟 Մուտք՝ 2000 դրամ
Տոմսեր՝ https://ticketsystem.am/events/details/13009/payqar
Advertisement
Event venue
Hrant Matevossian Cultural Charity Foundation, Աբովյան Զբոսայգի, Տերյան փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets