#StayHappening
Sat, 04 Jul, 2026 at 01:00 pm

? ՆԵՅՐՈ-ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ (ՆԼԾ) Գործնական սեմինար-թրենինգ • Մակարդակներ I և II • Երկամսյա

  • Իսահակյան 18 · Yerevan
\u0536\u0561\u0580\u0569\u0578\u0576\u0584 \u0570\u0578\u0563\u0565\u0562\u0561\u0576\u0561\u056f\u0561\u0576 \u056f\u0565\u0576\u057f\u0580\u0578\u0576 Publisher / Host Զարթոնք հոգեբանական կենտրոն
Share
? \u0546\u0535\u0545\u0550\u0548-\u053c\u0535\u0536\u054e\u0531\u0532\u0531\u0546\u0531\u053f\u0531\u0546 \u053e\u0550\u0531\u0533\u0550\u0531\u054e\u0548\u0550\u0548\u0552\u0544 (\u0546\u053c\u053e)  \u0533\u0578\u0580\u056e\u0576\u0561\u056f\u0561\u0576 \u057d\u0565\u0574\u056b\u0576\u0561\u0580-\u0569\u0580\u0565\u0576\u056b\u0576\u0563 \u2022 \u0544\u0561\u056f\u0561\u0580\u0564\u0561\u056f\u0576\u0565\u0580 I \u0587 II \u2022 \u0535\u0580\u056f\u0561\u0574\u057d\u0575\u0561
Advertisement
Ցանկանո՞ւմ եք սովորել հասկանալ ինքներդ ձեզ և ուրիշներին, կառավարել ձեր արձագանքները և օգնել մարդկանց փոխվել: Այս դասընթացը ձեզ տալիս է ՆԼԾ-ի համակարգային գործիքակազմ՝ բազային մոդելներից մինչև հզոր սուբմոդալ տեխնիկաներ: ?✨
Երկու ամսում դուք կյուրացնեք մեթոդներ, որոնք կիրառվում են հոգեթերապիայում, քոուչինգում, մանկավարժության և գործարար հաղորդակցության մեջ:
?️ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ.
Թրեյնինգը վարելու է հ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Նաղդյանը, ով Հայաստանում ՆԼԾ (NLP) ուղղության հիմնադիրն է և արդեն 30 տարի զարգացնում է այս ոլորտը: Հենց նրա նախաձեռնությամբ է ՆԼԾ-ն ներառվել տեղական բուհերի կրթական ծրագրերում, և այսօր դուք բացառիկ հնարավորություն ունեք սովորելու հայաստանյան ՆԼԾ դպրոցի հիմնադրից:
?️ Մակարդակ I — ՆԼԾ-ի հիմունքները
Դասընթացի առաջին մակարդակը ձևավորում է սուբյեկտիվ փորձի կառուցվածքի և ՆԼԾ-ի բազային հաղորդակցական գործիքների հիմնարար ըմբռնումը.
Աշխարհի մոդելներ — ինչպես ենք մենք կառուցում և ընկալում իրականությունը սեփական փորձի պրիզմայով:
Լեզվի մետա-մոդել — խոսքում աղավաղումների, ընդհանրացումների և բացթողումների բացահայտում, աշխատանք խորքային համոզմունքների հետ: ?️
Վստահության հաստատում — հաղորդակցության գործընթացում միացման (հարմարվողականության), տրամաչափման (կալիբրովկայի) և առաջնորդման տեխնիկաներ:
Լավ ձևակերպված արդյունքի ձևավորման պայմաններ — էկոլոգիական (անվտանգ) և հասանելի նպատակների դրվածք: ?
Խարսխում — պայմանական ազդակի միջոցով ռեսուրսային վիճակների ֆիքսում և վերարտադրում: ⚓
Անձնական պատմության փոփոխություն — անցյալի բացասական փորձի վերամշակում ռեսուրսային վերաիմաստավորման միջոցով։
⚡ Մակարդակ II — Սուբմոդալ տեխնիկաներ
Երկրորդ մակարդակը նվիրված է սուբմոդալությունների՝ զգայական փորձի նրբագույն պարամետրերի հետ աշխատանքին, որոնց փոփոխության միջոցով ձեռք են բերվում արագ և կայուն անձնային տրանսֆորմացիաներ.
Սուբմոդալություններ — սուբյեկտիվ փորձի կառուցվածք. տեսողական (վիզուալ), լսողական (աուդիալ) և զգայական (կինեսթետիկ) պարամետրեր:?
Տեսողական-զգայական դիսոցիացիա — տրավմատիկ փորձի էմոցիոնալ ծանրաբեռնվածության չեզոքացում:
«Սվիշ» (Взмах) տեխնիկա — ավտոմատ վարքագծային մոդելների (պատերների) և անցանկալի արձագանքների արագ փոփոխություն:?
Աշխատանք ֆոբիաների և սուր էմոցիոնալ արձագանքների հետ — վախերի արագ և էկոլոգիական վերացման արձանագրություններ (պրոտոկոլներ):?️
Աշխատանք ժամանակի գծի վրա — անցյալի ինտեգրում, ներկայի օպտիմալացում և ցանկալի ապագայի նախագծում:⏳
Ռեֆրեյմինգ և համոզմունքների փոփոխություն սուբմոդալությունների միջոցով — մտածողության սահմանափակող մոդելների (պատերների) վերակառուցում:
? Ինչպիսի՞ խնդիրների հետ է աշխատում ՆԼԾ-ն
ՆԼԾ-ի տեխնիկաները կիրառվում են թերապևտիկ և խորհրդատվական խնդիրների լայն շրջանակում.
✅Տագնապայնություն, կպչուն վախեր, ֆոբիաներ և խուճապային գրոհներ (տագնապային գրոհներ):
✅Հոգեբանական տրավմաներ և հետտրավմատիկ արձագանքներ:
✅Իր մասին բացասական համոզմունքներ, ցածր ինքնագնահատական:
✅Պրոկրաստինացիա (գործերը հետաձգելու սովորություն), ապատիա, մոտիվացիայի բացակայություն:?
✅Դժվարություններ հաղորդակցության և միջանձնային հարաբերությունների մեջ:
✅Քրոնիկ սթրես և հուզական այրում:?️
✅Կոնֆլիկտներ ընտանիքում, աշխատանքում, հարաբերություններում:
✅Անձնական և մասնագիտական նպատակների դրվածք և նվաճում:
✅Անցանկալի սովորություններ և ավտոմատ վարքագիծ:
✅Պատրաստում կարևոր բանակցություններին, ելույթներին, քննություններին:?
? Ի՞նչ կստանան մասնակիցները դասընթացի ավարտին
ՆԼԾ-ի երկամսյա դասընթացն անցնելուց հետո մասնակիցները ձեռք կբերեն.
✅ Ինքնուրույն աշխատանքի և այցելուների հետ աշխատանքի համար ՆԼԾ-ի բազային և սուբմոդալ տեխնիկաների ամբողջական հավաքածուի տիրապետում:
✅ Ցանկացած համատեքստում՝ անձնական և մասնագիտական, խորը վստահություն (рапорт) հաստատելու և հաղորդակցությունն արդյունավետորեն կառուցելու ունակություն:
✅ Ֆոբիաների, բացասական ապրումների և սահմանափակող համոզմունքների հետ ինքնուրույն աշխատանքի հմտություն:
✅ Թրեյնների սուպերվիզիայի (հսկողության) ներքո զույգերով և փոքր խմբերով տեխնիկաների մշակման գործնական փորձ:?
✅ Էկոլոգիական, իրատեսական նպատակներ դնելու և դրանց հասնելու ուղղությամբ համակարգված շարժվելու կարողություն:
✅ Հիմք՝ քոուչինգի, հոգեթերապիայի, հիպնոսի, բանակցությունների ոլորտում հետագա մասնագիտական զարգացման համար:
? ՆԼԾ հավաստագիր (սերտիֆիկատ) դասընթացի ավարտին:
? Կազմակերպչական տվյալներ.
⏳ Դասընթացի տևողությունը՝ 2 ամիս
? Գրաֆիկ՝ Շաբաթական երկու օր՝
? Հինգշաբթի՝ 18:30
? Շաբաթ՝ 13:00
Սկիզբը՝ Հուլիսի 4-ին՝ 13։00
? Մասնակցության արժեքը՝ 65,000 դրամ (յուրաքանչյուր ամսվա համար)
? Խումբը սահմանափակ է:
? Վայրը՝ «Զարթոնք» հոգեբանական կենտրոն, Իսահակյան 18
✨ Գրանցումը բաց է։
? Գրանցվելու համար լրացրեք հայտը․ https://forms.gle/DgjsG72yERh8cYpy5
? Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել՝ 094-52-24-06
Սիրով սպասում ենք Ձեզ «Զարթոնք»-ում։ ???
Advertisement

Event venue

Իսահակյան 18, Իսահակյան փողոց 18, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets
Concerts, fests, parties, meetups — all the happenings, one place.

Ask AI if this event suits you