#StayHappening
Wed, 15 Jul, 2026 at 11:00 am

? ՀԵՔԻԱԹ, ԱՌԱԿ, ԼԵԳԵՆԴ - ՀՈԳԵԱՄՈՔՈՒՄ ?✨

  • Իսահակյան 18 · Yerevan
\u0536\u0561\u0580\u0569\u0578\u0576\u0584 \u0570\u0578\u0563\u0565\u0562\u0561\u0576\u0561\u056f\u0561\u0576 \u056f\u0565\u0576\u057f\u0580\u0578\u0576 Publisher / Host Զարթոնք հոգեբանական կենտրոն
Share
? \u0540\u0535\u0554\u053b\u0531\u0539, \u0531\u054c\u0531\u053f, \u053c\u0535\u0533\u0535\u0546\u0534 - \u0540\u0548\u0533\u0535\u0531\u0544\u0548\u0554\u0548\u0552\u0544 ?\u2728
Advertisement
Պատմություններն ու հեքիաթները դարեր շարունակ եղել են մարդկային հոգու բուժման լավագույն միջոցները: Այս թրեյնինգը Ձեզ կսովորեցնի, թե ինչպես կիրառել նարատիվ (պատմողական) գործիքները, հեքիաթներն ու առակները հոգեբանական աջակցության և օգնության գործընթացում:
?️ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ՝ հ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ դասախոս Դիանա Սարգսյան: ?
? Ո՞ւմ համար է նախատեսված.
Հոգեբանների, մանկավարժների, խնամակալների, դաստիարակների, ծնողների, ինչպես նաև հոգեշտկողական և զարգացնող ծրագրերում ընդգրկված այլ մասնագետների համար։
? Ի՞նչ կտա թրեյնինգը մասնակիցներին.
Գիտելիք. Ծանոթացում հոգեբանական նարատիվ գործիքներին, տեխնիկաներին և դրանց կիրառության առանձնահատկություններին: ?
Հմտություն. Հեքիաթներ ու պատմություններ վերլուծելու, դրանց թաքնված ուղերձները ճանաչելու և հոգեբանական խնդիրները տարբերակելու կարողություն: ?
Կիրառություն. Հեքիաթներ և առակներ ուսումնասիրելու, ճիշտ պատմելու, զրուցելու և լսելու գործնական հմտություններ:
? ՀԱՏՈՒԿ ՆՎԵՐ. Բոլոր մասնակիցներին կտրվեն «Հեքիաթի հոգելեզվաբանական կիրառությունը և խոսեց հեքիաթը» գիրքը: ?✨
? ԹՐԵՅՆԻՆԳԻ ԾՐԱԳԻՐԸ (3 օրյա ինտենսիվ կուրս)
?️ Օր 1. Սկիզբը և ծանոթացում
✅Հեքիաթի ընթերցում և պատմելու հատուկ տեխնիկաների բացատրում: ?️
✅Հեքիաթի ուղերձների, հիմնական գաղափարների և թաքնված ենթատեքստերի դուրսբերում:
✅Գործնական մաս՝ Սովորում ենք վերլուծել և ճիշտ պատմել հեքիաթը:
?️ Օր 2. Առակների հոգեբանական աշխարհը
✅Առակներում փոխակերպումների (տրանսֆորմացիաների) և պրոյեկցիաների քննարկում:
✅Առակների կիրառության հոգեբանական առանձնահատկությունները:
✅Ուղերձների և շեշտադրված հոգեբանական իմաստների դուրսբերում:
✅Գործնական մաս՝ Առակների վերլուծություն և փոխակերպում: ?
?️ Օր 3. Լեգենդներ և պոեմներ
✅Լեգենդների և պոեմների քննարկում, դրանցում առկա հերոսների ու կերպարների հոգեբանական փոխակերպումները: ?️?
✅Հանգուցային ու խորքային իմաստների որոնում:
✅Գործնական մաս՝ Լեգենդների վերլուծություն և դրանցում առկա հոգեբանական ապրումների ընդգծում:
? Կազմակերպական մանրամասներ.
⏳ Տևողությունը՝ 3 օր (յուրաքանչյուր հանդիպումը՝ 2.5 ժամ)
? Օրերը՝ Հուլիսի 15, 16, 17
⏰ Ժամը՝ 11:00
? Արժեքը՝ 25,000 դրամ
? Ուսանողների համար՝ 15,000 դրամ
? Ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական: ?
? Վայրը՝ «Զարթոնք» հոգեբանական կենտրոն, Իսահակյան 18 ?
? Համատեղ նախագիծ՝
«Զարթոնք» հոգեբանական կենտրոն
Meta.psy հոգեբանական աջակցության և կրթության կենտրոն
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան ինստիտուտի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիա
? Մասնակցության համար լրացրեք հայտը հետևյալ հղումով․ https://forms.gle/n3nkG5wcFq4sPXmL8 ?
? Հարցերի և տեղեկությունների համար զանգահարել՝ 094-52-24-06
Սիրով սպասում ենք Ձեզ «Զարթոնք»-ում։ ???
Advertisement

Event venue

Իսահակյան 18, Իսահակյան փողոց 18, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets
Concerts, fests, parties, meetups — all the happenings, one place.

Ask AI if this event suits you