Advertisement
2026-2027-ի մրցաշար․ Երրորդ եռամսյակ՝ Խաղ 2.
Սիրված ինտելեկտուալ խաղի սպորտային տարբերակը, որին միաժամանակ կարող են մասնակցել երկու և ավելի թիմեր։
Խաղն անցկացվում է 12-ական հարցից կազմված 2 փուլով։
Հարցերն ընդհանուր բնույթի են՝ դասական ձևաչափով։ Հարցին պատասխանելու համար տրվում է մեկ րոպե ժամանակ, որից հետո թիմերը պետք է հանձնեն թերթիկների վրա գրված պատասխանները։
Գրանցման և ընդմիջումների ընթացքում մասնակիցները կարող են օգտվել հյուրասիրությունից։
Մրցաշարի շրջանակում յուրաքանչյուր ամիս անցկացվելու է մեկ խաղ, որին կարող են մասնակցել ինչպես ընկերությունների թիմեր՝ ընկերության անվան տակ և բրենդային շապիկներով, այնպես էլ անհատական թիմեր։
Գիտակների թիմերը կամ գիտակներ ունեցող թիմերը չեն մասնակցելու մրցաշարի մրցութային մասին և կարող են մրցել միմյանց դեմ։ Այս դեպքում կազմակերպիչների կողմից կսահմանվեն մրցանակներ գիտակների հաղթող թիմի համար։
Տվյալ խաղի, սեզոնի և տարվա արդյունքներով առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կստանան արժեքավոր մրցանակներ ու նվերներ։ Մրցանակային տեղեր չզբաղեցրած թիմերի համար նախատեսված են խրախուսական նվերներ։
Անհատներից կազմված թիմով մասնակցության համար անհրաժեշտ է գնել տոմս՝ անձնական տվյալների էջի «Անուն, ազգանուն» դաշտում նշելով մասնակցի անուն-ազգանունը և թիմի անվանումը կամ լրացնել «անհատ» նշումը, եթե մասնակիցը ցանկանում է միանալ անհատներից ձևավորվող թիմերից մեկին։
Տոմսի արժեքը՝ 5000 ՀՀ դրամ։
Գնելու համար անցեք հղումով՝ https://eventhub.am/am/intellectual/event/what-where-when-team-intellectual-tournament-0c158050-6ee2-4e7b-ad4e-9dadd2266bd9
Ընկերության թիմի գրանցման համար խնդրում ենք կապ հաստատել կազմակերպիչների հետ՝ 033 374 333 հեռախոսահամարով։
Կազմակերպիչներ՝
«Ինտելեկտուալ խաղերի լիգա», «Գիտակների հայկական ասոցիացիա», «Լաբ33»
Advertisement
Event venue
Elite Plaza Business Center, 15 Movses Khorenatsi St. (Republic Square),Yerevan, Armenia
Tickets