Advertisement
Բռնության փորձառությունը կարող է էական ազդեցություն ունենալ մարդու հոգեբանական բարեկեցության, անվտանգության զգացման, ինքնընկալման և միջանձնային հարաբերությունների վրա։ Բռնություն վերապրած անձանց հետ աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, այլև բռնության դինամիկայի, տրավմատիկ փորձառության հնարավոր հետևանքների և վերապրած անձանց կարիքների խորքային ըմբռնում։Հրավիրում ենք մասնակցելու «Բռնություն վերապրած անձանց հետ աշխատանքի սկզբունքները․ զգայուն մասնագիտական աջակցություն» թեմայով վերապատրաստմանը, որի ընթացքում կանդրադառնանք բռնության հոգեբանական հետևանքներին, տրավմա-զգայուն աջակցության սկզբունքներին, հոգեբանական աջակցության գործընթացում հանդիպող մարտահրավերներին և մասնագիտական միջամտությունների առանձնահատկություններին։
Վերապատրաստման ընթացքում տեսական գիտելիքները կհամադրվեն գործնական օրինակների և դեպքերի քննարկումների հետ՝ հնարավորություն տալով մասնակիցներին զարգացնել բռնություն վերապրած անձանց հետ անվտանգ, աջակցող և մասնագիտական էթիկային համապատասխան աշխատանքի հմտությունները։
Վերապատրաստումը նախատեսված է հոգեբանների, հոգեբան խորհրդատուների, սոցիալական աշխատողների, հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետների, ինչպես նաև հոգեբանություն և հարակից մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողների համար։
Վերապատրաստումն անցկացվելու է Երևանում՝ «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում, նոյեմբերի 14-ին և 15-ին, 11։30-13։00։
Հանդիպումը կվարի Անեթ Շամիրեանը՝ հոգեբան, որն ունի բռնություն վերապրած անձանց հետ պրակտիկ աշխատանքի երկարամյա փորձառություն։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ https://forms.cloud.microsoft/e/CvsMN0JhRb
Մասնակցել կարող են միայն գրանցված մասնագետները, գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 11։
Advertisement
Event venue
ibis Yerevan Center, Northern Avenue, 5 /1,Yerevan, Armenia
Tickets