Advertisement
(English below)ՎԻՐՏՈՒԱԼ ԾԵՍ (VIRTUAL RITUAL) -խաղային պերֆորմանս
Պատկերացրեք մի քաղաք, որը լի է մարդկանցով. Նրանք, անկախ ամեն ինչից, անխնա ձգտում են հարստության, փառքի և բարեկեցիկ կյանքի։ Մի վայր, որտեղ հանդիպածդ յուրաքանչյուր ոք կա՛մ հայտնի անձնավորություն է, կա՛մ ձգտում է դառնալ այդպիսին, կա՛մ էլ նախկինում է հայտնի եղել։ Մի վայր, որտեղ բնության առատաձեռնության շնորհիվ կարող ես վայելել կատարյալ եղանակ տարվա բոլոր եղանակներին։ Մի վայր, որտեղ օդն այնքան մաքուր է, որ կարող ես այն բառացիորեն տեսնել և զգալ դրա համը։
Համարձակվեք երազել, քանի որ այդ քաղաքը գոյություն ունի...
«Վիրտուալ ծես»-ը յուրօրինակ խաղային պերֆորմանս է, որը ձեզ տանում է թվային-ուրբանիստական ճամփորդության՝ առցանց տեսախաղի վիրտուալ քաղաքով մեկ։ Այն ուսումնասիրում է թվային հասարակությունը, որը ձևավորվել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող միլիոնավոր մարդկանց կողմից՝ ամեն օր մուտք գործելով խաղային հսկայական աշխարհ։
Սակայն յուրաքանչյուր խաղ ունի իր կանոնները, և սա բացառություն չէ։ Բացի այդ, վիրտուալ քաղաքները հաճախ նման են իրականներին։ Ուրբանիստ Օսամու Օկամուրայի, յութուբ ակտիվիստ Աթլեթի ու լուսանկարիչ ու գեյմեր Ադելա Վոսիչկովայի փորձագիտական խումբը բացահայտում է այն թաքնված մեխանիզմները, նախատիպերն ու ծեսերը, որոնք ձևավորում են MMO (զանգվածային բազմաօգտատեր առցանց խաղերի) թվացյալ անկշիռ աշխարհը։
Ո՞ր նորմերը, կանոններն ու օրենքները կարելի է խախտել։
Ինչպե՞ս է նախագծվել թվային քաղաքը՝ քաղաքային կյանքի պատշաճ փորձառություն ապահովելու համար։ Ինչպե՞ս են իրականում ապրում թվային քաղաքացիները։ Եվ ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք շփոթում ենք վիրտուալն իրականի հետ և հակառակը։
«Վիրտուալ ծես»-ը համարձակ քայլ է. պերֆորմանսը դիտելուց հետո ձեր քաղաքն այլևս երբեք նույնը չի լինի ձեզ համար։
-----------
Հայեցակարգ, ռեժիսուրա, բեմադրություն՝ Յան Մոչեկ (www.janmocek.org)
Կատարողներ՝ Օսամու Օկամուրա, Ադելա Վոսիչկովա, Օնդրեյ Պոկորնի
Համագործակցող արտիստներ՝ Սոդյա Լոթքեր, Թանյա Շվեհլովա
Ձայն և լույս. Օնդրեյ Հուսար
Երաժշտություն՝ Մատուշ Հեքելա
Պրոդյուսեր՝ Թանյա Շվեհլովա
Աջակցությամբ Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարության
Վայր Գաֆեսճեան արվեստի կենտրոն, միջոցառումների սրահ (8-րդ հարկ)
Օր հոկտեմբերի 24
Ժամ 19:00
Մուտքն ազատ է
---------------------------------------------------------------------
VIRTUAL RITUAL (gaming performance)
Imagine a city full of people ruthlessly pursuing wealth, fame and the good life, at any cost. Where everyone you met was either a celebrity, trying to be a celebrity, or used to be a celebrity. Where nature´s bounty meant you could enjoy perfect weather all year round. Where the air was so good you could literally see and taste it?
Dare to dream, because that city exists...
Virtual Ritual is an original gaming performance that takes you on a digital urbanist trip through the virtual city of an online video game. It is an exploration of a digital society formed by millions of people around the world who log into the vast gaming world every day.
There are rules to a game, though, and this one is no exception. Also, virtual cities quite often resemble real ones. Urbanist Osamu Okamura, YouTuber Atlet, photographer and gamer Adéla Vosičková: an expert gaming panel unpacks hidden mechanisms, prototypes and rituals that shape the seemingly weightless world of MMOs.
What norms, rules, and codes are allowed to surpass? How is the digital city designed to mediate the proper urban experience? How do digital citizens actually live? And what happens when we mistake virtual for real and vice versa?
Virtual Ritual is a daring promise to the audience: after watching our show your city will never be the same to you.
--------------
Concept, direction, scenography: Jan Mocek (www.janmocek.org)
Acting: Osamu Okamura, Adéla Vosičková, Ondřej Pokorný
Cooperating artists: Sodja lotker, Táňa Švehlová
Sound and light: Ondřej Husar
Music: Matouš Hekela
Production: Táňa Švehlová
Supported by Czech Ministry of Culture
Venue: Cafesjian Center for the Arts, Special Events Auditorium (8th floor)
Date: October 24
Time: 19:00
Admission is free
Advertisement
Event venue
Cafesjian Center for the Arts (Cascade complex), Գութան Ազգագրական Երգի Պարի Փառատոն, Թամանյան փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets
Discover more events by tag
Performances in YerevanVirtual-reality in YerevanGaming in YerevanVirtual in YerevanTechnology in YerevanPerforming-arts in YerevanActing in Yerevan