#StayHappening
Sat, 12 Dec, 2026 at 11:45 am UTC+04:00

STAFF․AM Gala 2026․ 10 տարի՝ խիզախելով միասին և ամեն օր

  • Aram Khachaturyan Concert Hall · Yerevan
staff.am Publisher / Host staff.am
Share
STAFF\u2024AM Gala 2026\u2024 10 \u057f\u0561\u0580\u056b\u055d \u056d\u056b\u0566\u0561\u056d\u0565\u056c\u0578\u057e \u0574\u056b\u0561\u057d\u056b\u0576 \u0587 \u0561\u0574\u0565\u0576 \u0585\u0580
Advertisement
«Ընտրի՛ր խիզախությունը՝ հարմարավետության փոխարեն»։
Մեծ ճանապարհները հաճախ սկսվում են հենց այդպիսի ընտրություններից։ Եվ staff.am-ի տասնամյա պատմությունն էլ բացառություն չէ։ Այս տարիների ընթացքում մենք ընտրել ենք նորը, փորձարկել, համարձակվել սխալվել, սովորել և շարունակել կառուցել մի միջավայր, որին հավատում ենք։
🎂 2026-ին staff.am-ը նշում է իր գործունեության 10-ամյակը, և մենք մեծ ուրախությամբ կիսվում ենք տարվա մեր ամենասպասված իրադարձությամբ՝ STAFF.AM Gala 2026-ով, որի այս տարվա խորագիրն է՝ «10 տարի՝ խիզախելով միասին և ամեն օր»։
Այս խորագիրն արտացոլում է մեր անցած ճանապարհը, մեր արժեքներն ու այն մարդկանց, որոնց շնորհիվ ամեն օր շարունակում ենք առաջ շարժվել։
📖 Այս տարվա մեր գլխավոր ոգեշնչումներից մեկը դարձել է Մշո Ճառընտիրը փրկած կանանց բացառիկ խիզախությունը։ Նրանց պատմությունը վկայում է, որ իսկական խիզախությունը ոչ միայն նոր ուղիներ բացահայտելն է, այլև այն արժեքները պահպանելն ու սերունդներին փոխանցելը, որոնք ժամանակից էլ ուժեղ են։
📅 Դեկտեմբերի 12-ին մեկ հարկի տակ կհավաքվեն մարդիկ, որոնց հետ միասին անցել ենք այս տասնամյա ճանապարհը, և նրանք, որոնց հետ միասին դեռ շատ բան ունենք ստեղծելու։
Մեզ սպասվում է մի օր՝ լի կարևոր ամփոփումներով, առաջնորդության ու խիզախ ընտրությունների մասին զրույցներով, իրական պատմություններով, մշակութային բացառիկ փորձառություններով և, իհարկե, ջերմ հանդիպումներով ու նոր կապերով։
📍 Դեկտեմբերի 12-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, միասին կնշենք անցած տասնամյակը, կվերապրենք կարևոր պահերը և նոր մտքերով ու ոգեշնչմամբ կսկսենք հաջորդ տասնամյակը։
💚 Մասնակցության պայմանները
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://stff.am/sef4H
Մասնակիցների մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ գրանցումների հաստատման ժամանակ առաջնահերթությունը կտրվի staff.am էկոհամակարգի հետ համագործակցող ընկերությունների ներկայացուցիչներին և մեր գործընկեր համայնքի անդամներին։
📍 Գրանցման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 8։
Իսկ մինչ այդ առաջարկում ենք վերհիշել նախորդ տարվա անմոռանալի պահերը՝ դիտելով STAFF.AM Gala 2025-ի տեսանյութը՝ http://stff.am/4ef70
10 տարին՝ մեր համատեղ պատմությունն է, իսկ հաջորդ էջերը դեռ առջևում են․ եկե՛ք միասին գրենք դրանք։ 💚
Advertisement

Event venue

Aram Khachaturyan Concert Hall, Արամ Խաչատրյան Համերգասրահ, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets
Concerts, fests, parties, meetups — all the happenings, one place.

Discover more events by tag

Ask AI if this event suits you

Keep the plans coming

More events in Yerevan

Yerevan is happening.

See everything else that’s on — concerts, markets, comedy and more.