Advertisement
🤖 Եթե քո աշխատանքային օրը սկսվում է պրոդուկտային գաղափարներից, տեխնիկական խնդիրներից ու բարդ որոշումներից, իսկ օրվա ընթացքում անընդհատ մտածում ես՝ «սա AI-ը կարո՞ղ էր ավելի արագ անել»։ Եթե արդեն փորձել ես Claude-ի, ChatGPT-ի կամ այլ AI գործիքների հնարավորությունները, բայց հիմա ուզում ես մեկ քայլ առաջ գնալ՝ հասկանալ ինչպես դրանց հիման վրա կառուցել իրական AI պրոդուկտներ, ընտրել ճիշտ տեխնոլոգիական մոտեցումներ և լուծել բարդ տեխնիկական խնդիրներ, ապա MentorPlay | AI Edition-ը հենց քեզ համար է։🚀 MentorPlay-ը վերադառնում է՝ այս անգամ AI Engineering-ի մասնագետների համար։
Հայաստանի առաջատար AI և տեխնոլոգիական մասնագետների հետ 1:1 մենթորությունների և թեմատիկ քննարկումների միջոցով հնարավորություն կունենաս քննարկել քո իրական տեխնիկական խնդիրները, AI պրոդուկտի գաղափարներն ու մասնագիտական մարտահրավերները և ստանալ փորձառու մասնագետների գործնական տեսակետը։
MentorPlay | AI Edition-ը իրականացնում ենք Plug and Play-ի հետ համատեղ՝ ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության աջակցությամբ և Dexatel-ի հետ համագործակցությամբ։
📅Ամսաթիվը՝ 07.11.2026
🕚Տևողությունը՝ 11:00-15:00
📍Վայրը՝ Ալեք Մանուկյան 1/7, ISTC Foundation, ԵՊՀ (մուտքը Չարենցի կողմից)
❓Ի՞նչ է MentorPlay-ը
MentorPlay-ը speed-mentoring-ի (արագ մենթորության) վրա հիմնված հեղինակային ձևաչափ է մշակված Career Factory by staff.am-ի կողմից, որի ընթացքում ոլորտի փորձառու մասնագետները 1:1 ձևաչափով պատասխանում են քո հարցերին ու օգնում գտնել այն լուծումները, որոնք գտնելու համար կարող է պահանջվել տարիների մասնագիտական փորձ։ Սա հնարավորություն է ստանալու ոչ թե տեսական խորհուրդներ, այլ գործնական գիտելիք, որը հաջորդ իսկ օրը կարող ես կիրառել քո նախագծերում։
🎯 Ու՞մ համար է MentorPlay | AI Edition-ը
MentorPlay | AI Edition-ը նախատեսված է AI Engineering, Machine Learning, Data Science և հարակից տեխնիկական ուղղություններով աշխատող մասնագետների համար՝ անկախ նրանից՝ արդեն աշխատում ես AI պրոդուկտների վրա, նոր ես սկսում քո ճանապարհը, թե սեփական գաղափարդ ես փորձում վերածել աշխատող լուծման։
Այս ձևաչափը քեզ համար է, եթե․
✔ ունես AI պրոդուկտի կամ գաղափարի շուրջ կոնկրետ հարցեր, բախվում ես տեխնիկական խնդիրների և ուզում ես դրանք քննարկել ոլորտի փորձառու մասնագետի հետ,
✔ աշխատում ես AI/ML համակարգերի, դրանց ճարտարապետության և տեխնոլոգիական լուծումների վրա կամ փորձում ես AI գաղափարը վերածել աշխատող պրոդուկտի և հասցնել production,
✔ փնտրում ես հենց քո իրավիճակին համապատասխան մասնագիտական խորհուրդներ և ուզում ես ծանոթանալ AI ոլորտի փորձառու մասնագետների ու այլ AI պրոդուկտներ ստեղծողների հետ։
📌 Ի՞նչ է սպասվում MentorPlay | AI Edition-ում
MentorPlay | AI Edition-ը կմեկնարկի պանելային քննարկմամբ, որտեղ AI ոլորտի փորձառու մասնագետների հետ կխոսենք AI պրոդուկտների ստեղծման, AI Engineering-ի, տեխնիկական մարտահրավերների և իրական նախագծերից քաղած դասերի մասին։
Հետևեք մեզ․ պանելային քննարկման խոսնակներին շուտով կհայտարարենք։
Այնուհետև ժամանակ կունենանք networking-ի համար՝ նոր մասնագիտական կապեր ստեղծելու, փորձով կիսվելու և AI ոլորտի այլ մասնագետների հետ ծանոթանալու։
Իսկ միջոցառման հիմնական հատվածը՝ 1:1 speed-mentoring-ը, հնարավորություն կտա կարճ ժամանակում քննարկել հենց քո մարտահրավերները փորձառու մասնագետի հետ։
Դու կարող ես բերել քո AI պրոդուկտի գաղափարը, տեխնիկական խնդիրը, կարիերային հարցը կամ ցանկացած այլ մարտահրավեր, որի շուրջ ուզում ես ստանալ փորձագետի գործնական տեսակետը։
📝Ինչպե՞ս կարող եմ մասնակցել
MentorPlay | AI Edition-ին մասնակցությունը լիովին անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են։ Ուստի, եթե ցանկանում ես լինել այս հետաքրքիր ձևաչափի մասնակցիներից մեկը, նախապես գրանցվիր՝ պատասխանելով մի քանի հարցի։
Մասնակիցներին ընտրելիս, մենք առաջնորդվում ենք միջոցառմանը մասնակցելու քո մոտիվացիայով, այսինքն, թե ինչ կոնկրետ խնդիր ես ցանկանում լուծել կամ ինչ արդյունք ես ակնկալում MentorPlay-ից։
Գրանցումը մեր կողմից անմիջապես չհաստատելու դեպքում կհայտնվես սպասման ցուցակում (wait-list), և մենք կտեղեկացնենք լրացուցիչ հնարավորությունների դեպքում։
Հիմնվելով նախորդ MentorPlay-ների փորձի վրա՝ խորհուրդ ենք տալիս չհետաձգել գրանցումը։
👉Գրանցվելու համար անցիր հղումով՝ http://stff.am/seazw
📌 Գրանցումները բաց են մինչև նոյեմբերի 5-ը։
Advertisement
Event venue
ISTC, Չարենցի փողոց 6, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets