Advertisement
🔎«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՀՀ Սահմանադրությունը ընդունվել Է 1995 թվականի հուլիսի 5-ին: Այն դարձավ անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության պետականության իրավական հիմքը։ Սահմանադրության միջոցով ամրապնդվեցին պետական կառավարման, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հիմքերը։
📍Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է «Սահմանադրություն, պետականություն և թանգարաններ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին։ Վերջինս լավ առիթ է նոր լույսի ներքո ուսումնասիրելու թանգարաններում պահպանվող պատմամշակութային ժառանգությունը և տարբեր հավաքածուների հիմքով քննարկելու անցյալի և ներկայի տարբեր հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:
📖📚Գիտաժողովն անցկացվելու է հուլիսի 3-ին և 4-ին՝ Հայաստանի պատմության թանգարանում։
Ներկայացված զեկուցումները պետք է լինեն ըստ Հայաստանի պատմության թանգարանի գիտական հետազոտությունների ուղղվածության և ներառեն՝
• Սահմանադրության և սահմանադրական մտքի պատմություն
• Թանգարանների հնագիտական հավաքածուների ուսումնասիրություն
• Թանգարանների ազգագրական հավաքածուների ուսումնասիրություն
• Թանգարանների նոր և նորագույն շրջանի պատմությանը վերաբերող հավաքածուների ուսումնասիրություն
✅Ժամանակացույց՝
• Մայիսի 31 - հայտերի ընդունման վերջնաժամկետ,
• Հունիսի 14 - մասնակցության հաստատման վերջնաժամկետ,
• Հունիսի 21 - ծրագրի հրապարակում,
• Հուլիսի 3-4 - գիտաժողով,
• Օգոստոսի 1 - հոդվածի տրամադրում։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և համառոտ ամփոփագիրը՝ մինչև 300 բառ, հետևյալ հղումով՝ https://shorturl.at/sdVWb
Արտասահմանում գտնվող մասնակիցները գիտաժողովին կարող են մասնակցել նաև առցանց։
Աշխատանքային լեզուները՝ 🇦🇲🇷🇺🇬🇧
Ներկայացված զեկույցները գրախոսվելուց հետո հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 16-րդ համարում:
------------
🔎"CONSTITUTION, STATEHOOD, AND MUSEUMS" INTERNATIONAL CONFERENCE
The Constitution of the Republic of Armenia was adopted on July 5, 1995. It became the legal foundation of the independent and sovereign Republic of Armenia. Through the Constitution, the principles of state governance, human rights, and democratic values were strengthened.
📍The History Museum of Armenia is organizing an international conference titled "Constitution, Statehood, and Museums" dedicated to the 30th anniversary of the adoption of the Constitution of the Republic of Armenia. This event provides a great opportunity to study the historical and cultural heritage preserved in museums in a new light, and based on different collections, to discuss various historical and contemporary issues and possible solutions.
📖📚The conference will take place on July 3-4 at the History Museum of Armenia.
The presented reports should correspond to the scientific research directions of the History Museum of Armenia and include:
• History of the Constitution and Constitutional Thought
• Study of Archaeological Collections in Museums
• Study of Ethnographic Collections in Museums
• Study of Museum Collections Related to Modern and Contemporary History
✅Schedule:
• May 31 – Deadline for submission of applications
• June 14 – Confirmation of participation
• June 21 – Publication of the conference program
• July 3-4 – Conference dates
• August 1 – Submission of articles
To participate, please fill out the application form and submit an abstract (up to 300 words) via the following link:
https://shorturl.at/sdVWb
Participants from abroad may join the conference online.
Working languages: 🇦🇲🇷🇺🇬🇧
Following peer review, the presented papers will be published in the 16th issue of the "Proceedings of the History Museum of Armenia" journal.
Advertisement
Event Venue & Nearby Stays
Republic Square 4, 375010 Yerevan, Armenia, Republic Square, Հանրապետության հրապարակ, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia