Advertisement
վերելք ՍՈւԿԱՎԵՏ ԵՎ ԿՈՂԲԱՍԱՐ4-6.07 | 125.000 Դ | 093 55 14 85
📍 Հայկական լեռնաշխարհի և Հայկական պար լեռնաշղթայի գեղեցկագույն գագաթներից մեկը, Ալաշկերտի խորհրդանիշ Սուկավետ լեռն է կանչում, որի հետ մեկտեղ ևս մեկ բացառիկ վերելք է սպասվում՝ Կողբասար / Բարդող լեռը։ Հայկական պար լեռնաշղթայի երկու գեղեցիկ գագաթների հետ ծրագրում է նաև Գայլատու լիճը՝ Հայկական լեռնաշխարհում ամենաբարձրադիրը խոշոր լճերի շարքում։ Համշեն տուրը՝ որպես Արևմտյան Հայաստանի տուրօպերատոր, բացի վերոնշյալ հրաշալի վերելքները, հետաքրքիր ու բովանդակալից կկազմակերպի նաև տեսարժան վայրերի այցերը։
📍 ԾՐԱԳԻՐ
✅ ՕՐ 1` Լիճը լեռներում
մեկնում Երևան-Գյումրի-Կարս
Ծովակն Հյուսիսո լիճ
Մասիսի լանջերով անցում
Գայլատու լիճ
ընթրիք Բայազետում կամ Աղրըում
գիշերակացը՝ Աղրը, Ալաշկերտ կամ Բայազետ
Ավանդույթի համաձայն՝ մեր տպավորիչ ուղևորությունը կսկսենք Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափերից, որից հետո Մայր Արաքսի ափերով ու Մասիսի լանջերով կհասնենք Բայազետ և Աղրը։ Այսօր ևս մեկ կարևոր ու հետաքրքիր դադար է մեզ սպասվում՝ կայցելենք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձրադիր խոշոր լիճը՝ լեգենդար Գայլատու լիճը՝ Հայկական պարի գեղեցկուհին։
✅ ՕՐ 2՝ Պարի կատարյալը
նախաճաշ հյուրանոցում
վերելք Սուկավետ
գիշերակացը՝ Աղրը, Ալաշկերտ կամ Բայազետ
Առավոտ վաղ մեքենան հյուրանոցից մեզ կմոտեցնի Ալաշկերտի գյուղերից մեկին, որտեղից էլ կսկսենք վերելքը Հայկական պարի գեղեցկագույն լեռներից մեկը, կվայելենք գագաթ հասնելու ապրումներն ու կվերադառնանք մեկնարկի նույն վայրը։
Քայլարշավի երկկողմանի երկարությունը մոտ 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1200 մետր, լեռան բարձրությունը՝ 3434 մետր։
✅ ՕՐ 3՝ Պարի բացառիկը
նախաճաշ հյուրանոցում
վերելք Կողբասար
Արաքս գետ
ճաշ Կարսում
վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան։
Քայլարշավի երկկողմանի երկարությունը 3 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 250 մետր, լեռան բարձրությունը՝ 2562 մետր։ Թեև վերելքը ոչ երկար է, սակայն ունի ժայռային հատվածներ։
———————————
💳 Գինը՝ 125․000 դրամ, որը ներառում է՝
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
լեռնային ուղեկցորդների (և՛ տեղի, և՛ Համշեն տուրի) ծառայությունը
հարմարավետ հյուրանոցը
նախաճաշերը հյուրանոցում
առաջին և երրորդ օրվա ճաշերը
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում՝
* Թուրքիայի վիզան ՀՀ քաղաքացիների համար 17․000Դ, պատրաստում է մեր ընկերությունը։
____________________________
✅ Վերելք Արարատ 7 օր՝ https://bit.ly/4dNSH7t
✅ Վերելք Արարատ 5 օր՝ https://bit.ly/ararat2025
✅ Սիփան և Նեմրութ՝ https://bit.ly/MtSipan
✅ Քաջքար՝ https://bit.ly/3Ypz1m2
✅ Արտոս և Վարագ՝ https://bit.ly/4ff50e7
✅ Ջիլո՝ https://bit.ly/JiloClimbing
____________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets