Advertisement
Արարատ լեռը հանդիսանում է ոչ միայն Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր կետը, այլ նաև Հայաստանի խորհրդանիշը։ Մեր ակումբը 2017 թվականից իրականացնում է 5000+ լեռների վերելքներ, որոնցից ամենանշանակալիցն է Արարատ լեռը(5137մ)։Արարատ լեռն, անշուշտ, գեղեցիկ է Հայաստանից, եկե՛ք միասին պարզենք, թե որքան գեղեցիկ է Հայաստանը՝ Արարատի գագաթից։
Այս տարի Արարատի վերելքը տեղի է ունենալու Հուլիսի 20-26-ը։
🚐 Օր 1-ին. Երևան-Ախալքալաք-Վրաց-թուրքական սահման-Անի-Բայազետ
Առաջին օրը մեր ուղևորությունը կանցնի Հայաստան - Վրաստան -Թուրքիա ճանապարհներով: Սկզբից կայցելենք հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ Անի: Անիում շրջելուց հետո կուղևորվենք Բայազետ։ Մասնակիցները կգիշերեն Բայազետի բարձրակարգ հյուրանոցում:
⛺️ Օր 2-րդ. Առաջին ճամբար (3300 մ)
Խումբը Բայազետից լեռնային մեքենաներով կբարձրանա 2200 մ դեպի Արարատ լեռը, որտեղից էլ կսկսվի քայլելու ճանապարհը:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3300 մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը, որտեղ էլ կգիշերեն վրաններում։
⛺️ Օր 3-րդ. Երկրորդ ճամբար (4100 մ)
Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ, մասնակիցները` հանգստանալով, կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին: Գիշերակացը կլինի 4100 մ բարձրության վրա տեղակայված ճամբարում:
🗻 Օր 4-րդ. Վերելք դեպի գագաթ (5165 մ)
Գիշերը՝ ժամը 2:00-3:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբարը, այնուհետև 3300 մ վրա տեղակայված ճամբարը և կգիշերենք:
🏨 Օր 5-րդ. Վե
րադարձ Բայազետի հյուրանոց
Նախաճաշից հետո մասնակիցները կիջնեն մինչև ստորոտ, այնուհետև կտեղափոխվեն դեպի Բայազետի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ:
Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը 🙂 🍻
🚍 Օր 6-րդ. Բայազետ-Կարս-Երևան
Խումբը առավոտյան կուղևորվի Կարս, կտեսնի Կարսի բերդը և Սբ. Առաքելոց եկեղեցին, որից հետո կվերադառնանք Երևան:
Արարատ լեռան վերելքի ժամանակ մասնակիցների իրերը կտեղափոխվեն ձիերի միջոցով:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 930$
ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԵԼՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ
պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
թերմո հագուստ
2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
Ֆլիսե բլուզ
քայլարշավային ձեռնափայտեր
ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
դեղատուփ
արևապաշտպան քսուք
թերմոս
լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
տաք փոխնորդ հագուստ
անձրևապաշտպան բաճկոն
քնապարկ -2-ից -5 C ջերմաստիճանի համար
զանգապաններ
ձմեռային և ամառային գլխարկ
լեռնային արևային ակնոց
գլխի լապտեր
Լիցքավորիչ (powerbank)
ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
Գինն իր մեջ ներառում է`
✅տրանսպորտի ծառայությունները
✅գիշերակացը բարձրակարգ հյուրանոցում
✅սնունդը լեռան վրա
✅2 ուղեկցորդի ծառայություն
✅խոհարարի ծառայությունը լեռան վրա
✅ծանր ուսապարկերի տեղափոխում ձիերով
✅վրանների, ներքնակների, կատվիկենրի տրամադրում
ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝
անձնական հանդերձանքը
սնունդը ճանապարհորդության ընթացքում
վերելքի թույլտվություն ՝ 50$
վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
7⃣ պատճառ՝ ինչու բարձրանալ Արարատ լեռ ArmLand ակումբի հետ՝
1.🔴Ոլորտում 10 տարվա փորձ
Ակումբը 10 տարի անընդմեջ կատարում է լեռնային վերելքներ և արշավներ
2․🔴 5000+ լեռնային վերելքներ
Ակումբը 2015թ.-ից կատարում է 5000+ լեռնային վերելքներ, ինչպիսիք են Էլբրուսը, Արարատը, Կազբեկը
3.🔴 Անվտանգություն
Ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը
4․🔴 200-ից ավել դրական արձագանքներ
Ակումբի կազմակերպած արշավների մասին արձագանքները տեսնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով👇
https://www.facebook.com/pg/ArmlandAdventure/reviews/...
5 ․🔴 Պրոֆեսիոնալ անձնակազմ
Մեր խմբերը ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ
6.🔴 Նախապատրաստական աշխատանքներ
Մեր փորձառու անձնակազմը Ձեզ կօգնի լավագույնս նախապատրաստվել վերելքին։ Մենք օգնում ենք նաև անհրաժեշտ պարագաների ճիշտ ընտրության հարցում
7.🔴 Հայաստանի Ալպինիզմի Ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ։
Հաստատեք ձեր մասնակցությունը՝ զանգահարելով և գրանցվելով նախապես 044 88 00 58 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
🔸Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club
Advertisement
Event Venue & Nearby Stays
Ararat Mountain Արարատ լեռ, Yerevan, Armenia