վերելք Սաբալան + Թավրիզ | ascent to Mt Sabalan + Tabriz

Sat, 19 Jul, 2025 at 05:00 am to Wed, 23 Jul, 2025 at 11:45 pm UTC+04:00

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580
Publisher/HostHamshen Tour - Համշեն Տուր
\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u054d\u0561\u0562\u0561\u056c\u0561\u0576 + \u0539\u0561\u057e\u0580\u056b\u0566 | ascent to Mt Sabalan + Tabriz
Advertisement
վերելք ՍԱԲԱԼԱՆ + Թավրիզ
19-23.07 | 249.000Դ | 093 55 14 85
📍 Սաբալան լեռն Իրանի ամենաբարձր երեք գագաթներից մեկն է, որը մասնագետների մի մասը համարում է նաև Մասիսից հետո Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթը։ Մեր հետաքրքիր ծրագրով հնարավորություն կունենաք ոչ միայն հասնելու խառնարանային գեղեցիկ լճակով առանձնացող Սաբալանի գագաթ, այլ նաև տեսնելու Թավրիզն ու ծանոթանալու Իրանի պատմության, մշակույթի և խոհանոցի հետ։ Սաբալանի վերելքը մաս է կազմում Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր 7 գագաթները մեր շարքի։
✅ Առավելություններ Համշեն տուրն ընտրելիս՝
Սաբալանի վերելքի ամբողջ ընթացքում Համշեն տուրի լեզվակիր լեռնային ուղեկցորդի ծառայությունը,
Երևանից Թավրիզ և հակառակը մեր առանձին հարմարավետ ավտոբուսով, որում միայն մեր խումբն է լինելու,
Որպես Իրանում տուրօպերատոր՝ մատչելի գինն ամենահագեցած փաթեթի պարագայում,
Որպես Իրանի տուրօպերատոր՝ այցի մշակութային մասի մանրամասն և բովանդակալից մատուցում,
Անհատական աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ՝ հանդերձանքից նախապատրաստություն։
ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝
✅ Օր 1
Երևան-Մեղրի-Թավրիզ
ընթրիքը Թավրիզում
գիշերակացը՝ Թավրիզ
Սաբալանն է կանչում, և մենք գնում ենք այդ կանչի հետևից։ Կմեկնարկենք Երևանից, ապա հասնելով Մեղրի՝ կհատենք հայ-իրանական սահմանն ու կմեկնենք Թավրիզ, որտեղ կընթրենք և կտեղավորվենք հյուրանոցում՝ պատրաստվելով գեղեցիկ վերելքին։
✅ Օր 2
տեղափոխություն Թավրիզից Սաբալան
վրանային գիշերակաց
Թավրիզից մեկնելու ենք Արդաբիլի Շաբիլ բնակավայր, որտեղից ամենագնացներով բարձրանանք Սաբալանի հիմնական ճամբար (մոտ 3700 մետր բարձրություն): Ըստ իրավիճակի՝ կունենանք կլիմայավարժեցման ոչ երկար քայլարշավ, ապա և գիշերակաց ճամբարում՝ պատրաստվելով գագաթ բարձրանալուն։
✅ Օր 3
վերելք Սաբալան
Վաղ առավոտյան սկսում ենք մեր վերելքը դեպի Սաբալանի գագաթ։ Հասնելով այս գեղեցիկ լեռան գագաթին՝ կտեսնենք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձրադիր խառնարանային լիճը, շունչ կտրող տեսարանները, որից հետո արդեն կվերադառնանք ճամբար, ապա նաև Սարեյն քաղաք կամ Շաբիլ գյուղ՝ գիշերելու տեղի հյուրանոցներում։
Սաբալանի վերելքի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 1100 մետր, քայլարշավի երկկողմանի երկարությունը՝ շուրջ 14 կմ, Սաբալան լեռան բարձրությունը՝ 4811 մետր։
✅ Օր 4
նախաճաշ հյուրանոցում
մեկնում Սարեյնից Թավրիզ
պտույտ Թավրիզում
ընթրիք Թավրիզում
գիշերակացը՝ Թավրիզ
Առավոտյան կմեկնենք Թավրիզ, որտեղ մեզ անչափ հետաքրքիր պտույտ է սպասվում՝ բացահայտելու քաղաքի պատմական ու կոլորիտային անկյունները, ինչպես նաև հայկական նշանակալի հետքը։ Կլինենք քաղաքի խորհրդանիշեր Կապույտ մզկիթում և Ալիշահի բերդաշտարակում, կայցելենք աշխարհի ամենախոշոր Փակ շուկան, ինչպես նաև կտեսնենք Թավրիզի գործող հայկական եկեղեցիներից։ Գիշերակացն այս յուրահատուկ քաղաքում է։
✅ Օր 5
նախաճաշ հյուրանոցում
Մեղրիով անցում
Արաքս գետ
ճաշ ՀՀ-ում
վերադարձ Թավրիզ-Մեղրի-Երևան
Առավոտյան Թավրիզից կշարժվենք դեպի Մեղրի, ապա նաև Երևան՝ մեզ հետ բերելով վառ հիշողություններ ամբողջ կյանքի համար։
💳 Գինը՝ 249․000 դրամ, որը ներառում է՝
✔ տեղացի պրոֆեսիոնալ ուղեկցորդների ծառայությունը Սաբալան բարձրանալու համար,
✔ խմբին ուղեկցող պրոֆեսիոնալ հայ լեռնային ուղեկցորդի ծառայությունը Համշեն տուրից,
✔ բարձրակարգ ավտոբուսով տեղափոխությունը (միայն մեր խմբի անդամներով),
✔ ամենագնացներով տեղափոխությունը,
✔ 4 աստղանի հյուրանոցը Թավրիզում,
✔ վրանային գիշերակացը Սաբալանի ճամբարում,
✔ սնունդ Սաբալանը բարձրանալու ընթացքում և Թավրիզում,
✔ տեսարժան վայրերի բոլոր մուտքավճարները,
✔ Սաբալան բարձրանալու վկայական և հուշանվերներ,
✔ զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու համար,
✔ անվճար նախապատրաստական վերելք/վերելքներ Համշեն տուրի կողմից:
___________________________
✅ Արարատ 7 օր՝ https://bit.ly/4dNSH7t
✅ Արարատ 5 օր՝ https://bit.ly/ararat2025
✅ Սիս՝ https://bit.ly/3WoqJJu
✅ Սիփան և Նեմրութ՝ https://bit.ly/MtSipan
✅ Քաջքար՝ https://bit.ly/3Ypz1m2
✅ Անդոկ, Մարաթուկ, Ծովասար՝ https://bit.ly/46ChyZY
✅ Արտոս և Վարագ՝ https://bit.ly/4ff50e7
✅ Ջիլո՝ https://bit.ly/JiloClimbing
✅ Սուկավետ և Կողբասար՝ https://bit.ly/42tf1S2
____________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Event Venue & Nearby Stays

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets

Sharing is Caring:

More Events in Yerevan

\u0535\u0580\u0587\u0561\u0576\u056b \u054c\u0565\u057d\u057f\u0578\u0580\u0561\u0576\u0561\u0575\u056b\u0576 \u0555\u0580\u0565\u0580\/\u00abRESTOFEST 2025\u00bb
Sat, 19 Jul, 2025 at 04:00 pm Երևանի Ռեստորանային Օրեր/«RESTOFEST 2025»

Ереван

\u054e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0531\u0550\u0531\u0550\u0531\u054f \u053c\u0535\u054c 2025 | Climbing mount ARARAT
Sun, 20 Jul, 2025 at 03:00 pm Վերելք ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 2025 | Climbing mount ARARAT

Ararat Mountain Արարատ լեռ

"Voice of the world" International Vocal Competition Festival
Fri, 25 Jul, 2025 at 10:00 am "Voice of the world" International Vocal Competition Festival

Yerevani Hakob Paronyani anvan Erajshtakan Komediayi Petakan Tatron

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u054d\u056b\u0583\u0561\u0576 \u0587 \u0546\u0565\u0574\u0580\u0578\u0582\u0569 + \u054e\u0561\u0576 2025 | Mt Nemrut and Sipan + Van
Thu, 31 Jul, 2025 at 05:00 am վերելք Սիփան և Նեմրութ + Վան 2025 | Mt Nemrut and Sipan + Van

Hamshen Tour - Համշեն Տուր

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0531\u0550\u0531\u0550\u0531\u054f 2025 - 5 \u0585\u0580 | Mt ARARAT 2025 ascent
Fri, 08 Aug, 2025 at 06:00 am վերելք ԱՐԱՐԱՏ 2025 - 5 օր | Mt ARARAT 2025 ascent

Hamshen Tour - Համշեն Տուր

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0554\u0561\u057b\u0584\u0561\u0580 2025 | ascent to Mt Kachkar 4 days
Sat, 16 Aug, 2025 at 06:00 am վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days

Hamshen Tour - Համշեն Տուր

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events