Advertisement
💥 Սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր եզակի խմբային տուրին դեպի Իրանի Արևմուտք.🗓️ մայիսի 1-ից 11-ը
👤 1 անձի արժեքը երկտեղանոց համարում՝ 345.000 ՀՀԴ
👤 1 անձի արժեքը սինգլ համարում՝ 420.000 ՀՀԴ
‼️ Ավտոբուսով մեկնելու դեպքում՝ 295.000 ՀՀԴ
✅ Փաթեթը ներառում է.
• Երևան - Թեհրան - Երևան ավիատոմս ուղեբեռով
• Բուշեհր - Թեհրան ավիատոմս
• 10 օր գիշերակաց բարձրակարգ 4* և 3* հյուրանոցներում
• ամենօրյա հագեցած էքկուրսիաներ
• ներքին բոլոր տեղափոխությունները բարձրակարգ փոխադրամիջոցներով
• հայալեզու էքսկուրսավար ամբողջ տուրի ընթացքում
• նախաճաշ
• բոլոր մուտքավճարները
Ամենահագեցած տուրի մանրամասն նկարագիրը կարող եք կարդալ ներքևում։👇🏼
01.05 Զվարթնոց օդանավակայանից ուղիղ չվերթով մեկնում ենք ք․ Թեհրան։
Ժամանումից հետո տեղափոխվում ենք դեպի ք․ Համեդան։
Երեկոյան զբոսանք Աքեմենյան թագավորական եռալեզու արձանագրությունների` Գանջնամեհի մոտ։
Գիշերակաց Համեդանում։
02․05 Նախաճաշից հետո սկսում ենք մեր էքսկուրսիան աշխարհի ամենաերկար ջրային քարանձավներից մեկով՝ Ալիսադր քարանձավով։
Այնուհետև վերադառնալու ենք Համեդան ու այցելելու ենք Եկբատան՝ հնագույն քաղաք պատմական Մարաստանում, վերջինիս մայրաքաղաքը: Ապա այցելելու ենք աստվածաշնչյան Եսթերի և Մուրթքեի և վաղ ժամանակների բժշկության հայր՝ Ավիցեննայի դամբարանները։
Գիշերակաց Համեդանում։
03.05 Նախաճաշից հետո մեկնելու ենք իրանցիների աղբյուրների, ջրի, առատության, գեղեցկության և պտղաբերության հրեշտակ և պահապան Անահիտայի տաճար, այնուհետև տեսնելու ենք մեզ՝ հայերիս համար շատ կարևոր Բեհիսթունյան սեպագրերը։ Ապա այցելելու ենք Սասանյան ժամանակաշրջանի ժայռապատկերների և արձանագրությունների հավաքածուն՝ Թաղ-Է Բոստանը։ Ժամանելու ենք Քերմանշահ քաղաք, որն էլ համարվում է ամենամեծ Քրդական քաղաքը աշխարհում։
Այնուհետև շրջայց կենտրոնում և գիշերակաց Քերմանշահում։
04.05 Մեկնում ենք Դոռուդ գյուղի մոտ գտնվող աննկարագրելի Բիշեհ ջրվեժ, այցելելու ենք Լոռեստան նահանգի Խորամաբադ քաղաք։ Տեսնելու ենք Ֆալաք Ալ Աֆլաք բերդն ու հիանալու ենք Քյու կոչվող բնական աղբյուրներով սնուցվող լճով։
Տեսնելու ենք նաև Սասանյան Պարսկաստանի Շապուհ թագավորի կողմից կառուցված կամուրջը։
Գիշերակաց Խոռամաբադում։
05.05 Լոռեստան նահանգից մեկնում ենք պատմական Խուզեստան նահանգ։ Մեր առաջին կանգառն է լինելու հնագույն Էլամ պետության մայրաքաղաք Շոշը, որտեղ էլ կծանոթանանք Էլամական պատմության հետ ու կայցելենք աստվածաշնչյան Դանիել մարգարեի դամբարանը։
Այնուհետև այցելելու ենք Չոգազենբիլ Զիգուրատ հնագույն սրբավայրը, որը կառուցվել է մոտ 3250 տարի առաջ Էլամի քաղաքակրթությունում:
Մեկնելու ենք Շուշթար։
Քաղաքի մոտ գտնվում է Շուշթարի հին ոռոգման համակարգը, որը 2009 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Գիշերակաց Շուշթարում։
06․05 Մեկնելու ենք Ահվազ, որտեղ ապրում են Հովհաննես Մկրտչի հետնորդները՝ Մենդայիները։ Ապա մեկնելու ենք Շադեգան ճահճուտը, որտեղ էլ գտնվում է «Իրանի Վենետիկը»՝ Սարախիե գյուղը։
Այնուհետև գնալու ենք Պարսից Ծոցի Բուշեհր քաղաք։
Գիշերակաց Բուշեհրում։
07.05 Նախաճաշից հետո այցելելու ենք Ջաշաքի հայտնի աղային լեռները, վերադառնալու ենք Բուշեհր, շրջելու ենք պատմական վայրերով, գնալու ենք հայկական Ս․ Գևորգ եկեղեցի ու հին շուկա։
Բնականաբար կունենանք լողափերից օգտվելու ժամանակ։
Գիշերակաց Բուշեհրում։
08.05 Այցելելու ենք Իրանի հնագույն նավահանգիստներից մեկը՝ Սիրաֆը։ Այստեղ են գնվում պատմական հայտնի քարե գերեզմանները, հին նավահանգիստը, և իհարկե տեսնելու ենք Պարսից ծոցի ամենագեղեցիկ ափերից մեկը՝ Բոնուդ ափը, որը կրկին բնության գլուխգործոց է։
Վերադարձ Բուշեհր և գիշերակաց Բուշեհրում։
09.05 Տեղափոխվում ենք Բուշեհրի օդանավակայան, որտեղից էլ ուղիղ չվերթով կմեկնենք Թեհրան։ Կայցելենք աշխարհի ամենամեծ մոլը՝ Իրան Մոլը, որտեղ կծանոթանանք իրանական և իսլամական ճարտաարապետական արվեստի լավագույն ավանդույթների ու բազարի գաղափարի հետ և երեկոյան կվայելենք Թեհրանի ժամանակակից Բամլենդ թաղամասը։
Գիշերակաց Թեհրանում։
10.05 Շարունակելով բացահայտել Թեհրանի տեսարժան վայրերը՝ կայցելենք Իրանի Ազգային գանձարանը, հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, Բնության կամուրջը, Ազատության հրապարակը, Սադաբադ պալատական համալիրը, կհիանանք Թաջրիշի հին շուկայով։
Գիշերակաց Թեհրանում։
11․05 Տեղափոխություն օդանավակայան, որտեղից էլ ուղիղ չվերթով կմեկնենք Երևան։
Ծրագրով նախատեսված տեսարժան վայրերի այցելության հերթականությունը կարող է փոփոխվել՝ կախված տեխնիկական հարցերից (օրինակ՝ ներքին չվերթի ժամից)։
🫵🏼 Ամրագրե՛ք ձեր տեղը հիմա և բաց մի՛ թողեք Իրանի մշակույթի և բնության
գանձերը բացահայտելու հնարավորությունը։
Ամրագրումների և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել կամ գրել հետևյալ հեռախոսահամարներին՝
📞 (+374) 33-52-28-81
📞 (+374) 93-28-28-90
📞 (+374) 60-52-28-81
✉️ (374) 96-49-58-90
Advertisement
Event Venue & Nearby Stays
Buzand Street 1/50, Yerevan, Armenia