Տայք 4 օր․ բացառիկ | Tayk 4 Days

Thu, 01 May, 2025 at 12:00 am to Sun, 04 May, 2025 at 05:45 pm UTC+04:00

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580
Publisher/HostHamshen Tour - Համշեն Տուր
\u054f\u0561\u0575\u0584 4 \u0585\u0580\u2024 \u0562\u0561\u0581\u0561\u057c\u056b\u056f | Tayk 4 Days
Advertisement
🇺🇸👇🇷🇺
ՏԱՅՔ 4 ՕՐ
Խախու, Իշխանաց վանքեր, Չորդվանք, Բերդագրակ, Խոտորջուր, Էրզրում, Թորթում, Օլթի և ավելին
1-4․05 | 123.000Դ | 093 55 14 85
📍 Տայքը ֆանտաստիկ է։ Այստեղ շքեղագույն բնությունը համադրվում է հզոր բերդերի և փառահեղ եկեղեցիների ու վանքերի հետ։ Այստեղ պատմության շունչն ամենուր է, իսկ շունչ կտրող տեսարանները՝ գլխապտույտ քանակությամբ։ Մեր քառօրյա բացառիկ ուղևորության ընթացքում Տայքի պատմության մասնագետների գլխավորությամբ կտեսնենք համաշխարհային նշանակության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Օշկվանքը, Խախու վանքը, Իշխանաց վանքը, Բանակի տաճարը, Չորդվանքը, կքայլենք դեպի Տայքի անառիկ բերդերն ու մեծարժեք վանքերը բացահայտելու, կհիանանք Ճորոխի ավազանի աննման գեղեցկությամբ, կզովանանք Թորթումի հզոր ջրվեժի ջրերով։ Խոտորջրից Կարին, Թորթումից Օլթի. Տայքի փառահեղ ժառանգությունը սպասում է անվերջ զարմացնելու և հիացնելու։
🚩 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝
🟢 OՐ 1 | ԱՆՍԱՀՄԱՆ ՏՊԱՎՈՐՎԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
▪ Բանակի տաճար
▪ Բարնակի բերդ
▪ Փանազկերտի բերդ
▪ Իշխանաց վանք
ընթրիք Յուսուֆելիում
գիշերակաց՝ Յուսուֆելի
✔ Առաջին իսկ օրը լի է հոյակերտ կոթողներով և խենթացնող տեսարաններով։ Կտեսնենք Զվարթնոցի նմանությամբ և նույն ժամանակաշրջանում կառուցված Բանակի տաճարը, կայցելենք Բարնակի ու Փանազկերտի տպավորիչ բերդեր, կվայելենք շքեղագույն վանքն Իշխանաց, որը ոչ միայն Տայքի, այլ նաև համաշխարհային ճարտարապետության ամենափայլուն ու յուրահատուկ օրինակներից է։ Հրաշալի օրն ապահովված է։

🟢 ՕՐ 2 | ԱՆԳԻՆ ԳԱՆՁԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
նախաճաշ հյուրանոցում
▪ Պարխարի եկեղեցի
▪ Չորդվանք
▪ Բերդագրակի բերդ
▪ Նիխաղի բերդ
▪ Որջնհաղի բերդ
▪ Խոտորջուր
ընթրիք Յուսուֆելիում
գիշերակաց՝ Յուսուֆելի
✔ Մեր հիանալի այցի երկրորդ օրը ևս հագեցած է ու անչափ գեղեցիկ։ Կսկսենք Պարխարի եկեղեցի այցով, ապա կայցելենք վեհաշուք Չորդվանք, որը խոստանում է լիակատար ապշեցնել Ձեզ։ Հաջորդիվ մեզ են սպասում երեք հզոր բերդեր՝ Բերդագրակի, Նիխաղի և Որջնհաղի, որոնց հզորությունը դարերը չեն խամրեցրել։ Եվ ահա ժամանակ է տեսնելու Խոտորջուրը՝ երբեմնի շեն ու վաճառաշահ հայաբնակ քաղաքն իր հրաշալի քարաշեն բազմահարկ տներով և տպավորիչ եկեղեցով։
🟢 ՕՐ 3 | ԿԱԽԱՐԴԱՆՔԸ ՇՈՇԱՓԵԼՈՎ
նախաճաշ հյուրանոցում
▪ Թորթումի ջրվեժ
▪ Օշկվանք
▪ Օշկիձորի բերդ (քայլարշավ)
▪ Ազորդի եկեղեցի
▪ Ընկուզկա բերդ (քայլարշավ)
▪ Խախու վանք
ընթրիք Էրզրումում
գիշերակաց՝ Էրզրում

✔ Շարունակում ենք անգին գանձերի բացահայտումը։ Օրը կսկսենք Թորթում ջրվեժից, որը խոշորագույններից է մեր տարածաշրջանում։ Հաջորդիվ կտեսնենք հրաշակերտ Օշկվանքը, որն անթաքույց կհիացնի ու մեկընդմիշտ կստիպի հիշել իրեն։ Ժամանակն է քայլելու, որ հասնենք հրաշալի տեսարաններով հայտնի Օշկիձորի բերդը։ Ազորդի եկեղեցին բացահայտելուց հետո Ընկուզկա բերդ քայլելու պահն է, որին կհաջորդի ևս մեկ հրաշք՝ այցելությունը Խախու վանք իր բազմաթիվ գաղտնիքներով։
🟢 ՕՐ 4 | ԲԵՐԴԵՐ, ԲԵՐԴԵՐ, ԲԵՐԴԵ՜Ր
նախաճաշ հյուրանոցում
▪ Կարինի Սբ Մինաս եկեղեցի
▪ Թորթումի բերդ
▪ Օլթիի բերդ
▪ Արդահանի բերդ և Կուր գետ
ճաշ Արդահանում
վերադարձ Կարծախ-Գյումրի-Երևան:

✔ Վերադարձի օրն անգամ մենք դեռ բազմաթիվ հրաշքներ ունենք բացահայտելու։ Կշրջենք Կարին-Էրզրումում՝ բացահայտելով տեղի հայկական հետքը։ Կտեսնենք Թորթումի ամրակուռ բերդը, որոնցից հետո կտեսնենք նաև Օլթիի տպավորիչ բերդը։ Մեզ է սպասում նաև Արդահանի հզոր բերդն ու Քուր գետը։ Եվ միայն այս հրաշքները լիարժեք բացահայտելուց և վայելելուց հետո կմտածենք վերադարձի մասին։
---------------------------------------------
💳 Գինը՝ 123․000Դ, որը ներառում է՝
✔ 3+ աստղանի հարմարավետ հյուրանոցները (երկտեղանի համարներ),
✔ բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter/VW Crafter)
✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով)
✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
✔ բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը։
❌ Գինը ՉԻ ներառում՝
✔ Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)
⏰ Մեկնումը՝ 6:00, Թումանյան 8 հասցեից:
---------------------------------------------
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3YCEZxL

🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3BOhxUq
---------------------------------------------
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Թումանյան 8, 312 սենյակ, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Event Venue & Nearby Stays

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets

Sharing is Caring:

More Events in Yerevan

\u054a\u0578\u056c\u056b\u057d - \u054d\u057f\u0561\u0574\u0562\u0578\u0582\u056c 5 \u0585\u0580 | Istanbul 5 days
Thu, 01 May, 2025 at 05:00 am Պոլիս - Ստամբուլ 5 օր | Istanbul 5 days

Hamshen Tour - Համշեն Տուր

\ud83d\udca5 \u053d\u0574\u0562\u0561\u0575\u056b\u0576 \u057f\u0578\u0582\u0580 \u0564\u0565\u057a\u056b \u053b\u0580\u0561\u0576\u056b \u0561\u0580\u0587\u0574\u0578\u0582\u057f\u0584
Thu, 01 May, 2025 at 08:00 am 💥 Խմբային տուր դեպի Իրանի արևմուտք

Buzand Street 1/50, Yerevan, Armenia

ARMENIA \ud83c\udde6\ud83c\uddf2
Thu, 01 May, 2025 at 09:00 am ARMENIA 🇦🇲

Armenia Yerevan

Spirit of Armenia 2025
Fri, 02 May, 2025 at 08:00 pm Spirit of Armenia 2025

English Park, Yerevan

\u0531\u0580\u0587\u0574\u057f\u0575\u0561\u0576 \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576 \u0587 \u0546\u0565\u0574\u0580\u0578\u0582\u0569 5 \u0585\u0580 | Western Armenia and Nemrut 5 Days
Wed, 07 May, 2025 at 05:00 am Արևմտյան Հայաստան և Նեմրութ 5 օր | Western Armenia and Nemrut 5 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

DogFest 2025
Sat, 10 May, 2025 at 01:00 am DogFest 2025

Yerevan, Armenia

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events