Advertisement
🇺🇸👇🇷🇺 ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 5 ՕՐ
ՆԵՄՐՈՒԹ(ՆԵՐ), ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ՄՈՒՇ, ՍԱՍՈՒՆ, ԲԵՐԿՐԻ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ, ԲԱՅԱԶԵՏ, ԲԻԹԼԻՍ, ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋԵՐ և ավելին
143.000Դ | 7-11․05 | 093 55 14 85
📍 Տպավորիչ, հագեցած և հարուստ հնգօրյա այս ուղևորության ընթացքում տեսնելու եք Նեմրութ(ները), Վանը, Անին, Մուշը, Կարսը, Տիգրանակերտը, Դիարբեքիրը, Բինգյոլը, Բիթլիսը, Արածանին, Արաքսը, Եփրատը, Տիգրիսը, մի շարք այլ հրաշալի վայրեր… Այցի ընթացքում կտեսնեք Նեմրութի աստվածների սրբավայրը, ինչպես և կտեսնեք Վանա ծովը՝ արդեն Վանի Նեմրութի գագաթից: Այցի ընթացքում կլողաք Վանա ծովում, կհամտեսեք Վանա տառեխ, կտեսնեք Հայոց լեռնաշխարհի գլխավոր գետերը, կայցելեք Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները, մեծ թվով լեգենդար բերդեր ու նշանավոր վանքեր ու եկեղեցիներ:
🚩 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝
🟢 Օր 1
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
▪ Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
▪ Անի. Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ, այլ կոթողներ
▪ Արաքս գետ
▪ Մասիսի լանջերով անցում
▪ Դարոյնքի (Բայազետի) բերդ (կախված ժամային գրաֆիկից)
ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Բերկրի կամ Բայազետ
✔ Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ։ Մեր առաջին կանգառն է Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճ Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը)։ Ծովակնից հետո ուղի կբռնենք դեպի հրաշագեղ Անի: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած, ինքնին մի պատմություն դարձած հոյակերտ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին են պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ․ տեսնել Անին ու… ապրել, այո՛, ապրե՛լ: Անին լիարժեք վայելելուց հետո հաջորդիվ կանգ կառնենք Մայր Արաքսի ափին՝ գետին մոտենալու հնարավորությամբ: Կանցնենք նաև Մասիս լեռան լանջերով, որը երազանքի է նման և հայտնվելով լեռան մյուս կողմում՝ կտեսնենք Մասիսը «հակառակ կողմից»: Տպավորիչ օրը երաշխավորված է։
🟢 Օր 2
նախաճաշ հյուրանոցում
▪ Բերկրիի ջրվեժ
▪ Մհերի դուռ և Ագռավաքար
▪ Վանա կատուների բուծարան
▪ Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան
▪ Վարագավանք (խմբի համաձայնության դեպքում հավելավճարով և կախված գրաֆիկից)
ճաշ Վանում՝ Վանա տառեխ Վանա լճի ափին
▪ Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ)
գիշերակացը՝ Դատվան
✔ Մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը մի քանի կիլոմետրից միախառնվելու են Վանա լճին: Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույներ ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ամբողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու քանդակներն ապշեցնող են ու բացառիկ: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ Վանա լճի ափին: Գիշերակացը Վանա լճի անմիջական ափին գտնվող Դատվան գեղեցկագույն քաղաքում է:
🟢 Օր 3
նախաճաշ հյուրանոցում
▪ Նեմրութ (Սարակն) և Վանա լճի համայնապատկեր
▪ Բիթլիս (Բաղեշ). Բիթլիսի բերդ, Փոռի խաչքարեր, Սբ Անանիա եկեղեցի
▪ Սասունի Հազզո շրջանով անցում
▪ Սասունի Բաթմանա գետ ու Բաթմանա կամուրջ (խմբի համաձայնության դեպքում՝ հավելավճարով)
▪ Նփրկերտ
ճաշ Դիարբեքիրում
▪ Դիարբեքիր (Տիգրանակերտ). Սբ Կիրակոս եկեղեցի, Տիգրիս գետ, Տասնակյա կամուրջ ու Բերդապարիսպներ
գիշերակաց՝ Դիարբեքիր
✔ Շարունակելով բացահայտումներով լի ճանապարհը՝ մեզ սպասվում է ևս մեկ շունչ կտրող տեսարան. բարձրանում ենք Վանի Նեմրութը (Սարակնը), որտեղ կռիվ են տվել մեր ֆիդայիները, և որը հայտնի է ոչ միայն իր բնական գեղեցկությամբ, այլ բուժիչ ջրերով: Հաջորդը լեռնային Բիթլիս (Բաղեշ) քաղաքն է, որտեղ պետք է տեսնենք ամրակուռ ու անառիկ Բիթլիսի բերդը, ինչպես և Փոռ գյուղի հսկա խաչքարերը, որոնք ուղղակի ապշեցնող են։ Մեզ կրկին ճանապարհն է կանչում, որն անցնում է հերոսական Սասունի հարավային հատվածով: Կբացահայտենք պատմական հարուստ շերտերով Դիարբեքիրը, որը տեղացի հայերը սիրում են կոչել Տիգրանակերտ: Կտեսնենք Դիարբեքիր-Տիգրանակերտի լեգենդար պարիսպները, ապա և Տիգրիս գետը, պատմական Տասնակյա կամուրջն ու հայկական Սբ Կիրակոս գործող եկեղեցին, որը նույնպես անչափ տպավորելու է:
🟢 Օր 4
նախաճաշ հյուրանոցում
▪ Եփրատ գետ
▪ Նեմրութ (Աստվածների սրբավայր)
ճաշ Դիարբեքիրում
▪ անցում Սասունի Խուլփով կամ Բյուրակնի (Բինգյոլի) տարածքով
գիշերակաց՝ Մուշ
✔ Եվ ահա շուտով կհասնենք Եփրատ գետին, որը Միջագետքը սնող և հայկական քաղաքակրթության կարևոր գետերից է, որի ափերին էլ դադար կունենանք՝ վայելելու շքեղ տեսարանները: Օրվա գլխավոր, սպասված կանգառը խորհրդավոր, կախարդող, անկրկնելի Նեմրութն է՝ Հին աստվածների սրբավայրը, որը հազարամյակների խորքից գերում է, կանչում իր մոտ: Հրաշալի է Նեմրութը, բացառիկ, յուրօրինակ, չկրկնվող: Նեմրութի բարձունքից բացվող տեսարանը ստիպում է վերապրել անցյալի փառքն ու խորհրդավորությունը։ Վստահ ենք՝ դեպի Նեմրութ հրաշալի ուղևորությունը կհիշեք ամբողջ կյանքի ընթացքում։ Դեպի Մուշ ճանապարհն անցնում է Սասունով և Բյուրակն-Բինգյոլով։ Այո, այո, մենք գիտենք՝ որն է ճամփան Բինգյոլի։
🟢 Օր 5
նախաճաշ հյուրանոցում
▪ Մուշ քաղաք. Հին հայկական թաղ և Սբ Մարինե եկեղեցի
▪ Մշո դաշտ, Արածանի գետ և Սուլուխի կամուրջ
▪ Բասեն. Հովվի կամուրջ և Արաքս գետ
▪ Սարիղամիշի անտառներ
ճաշ Կարսում
▪ Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան
✔ Նախաճաշ Մշո դաշտի սքանչելի լուսաբացի՞ն: Սա ևս իրականություն է: Մեզ է սպասվում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները։ Այնուհետ, կտրելով Մշո դաշտը, հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Չարենցը: Ծովակնի ջինջ ջրերն են կանչում, իսկ հաջորդիվ հրաժեշտն է՝ վերադարձի խոստումով:
* Աստղանիշով նշված են հավելյալ տուրերը, որոնք խմբի ցանկության դեպքում կարելի է հավելել հիմնական ծրագրին։
---------------------------------------------
💳 Գինը՝ 143․000 դրամ, որը ներառում է՝
✔ 4 և 3 աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ),
✔ բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով)
✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
✔ տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Անիից, Նեմրութից և Սբ․ Խաչից)
✔ Վանում նավարկության վճարը:
❌ Գինը ՉԻ ներառում՝
- Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ),
- Անիի, Սբ Խաչի և Նեմրութի մուտքավճարները, որոնք միասին կազմում են 35 եվրո։
⏰ Մեկնումը՝ 5:00, Թումանյան 8 հասցեից:
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3Ol8X40
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3yggrzr
---------------------------------------------
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets