Անի և Կարս 4 օր․ բացառիկ | Ani and Kars 4 Days

Thu, 08 May, 2025 at 06:00 am to Sun, 11 May, 2025 at 11:45 pm UTC+04:00

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580
Publisher/HostHamshen Tour - Համշեն Տուր
\u0531\u0576\u056b \u0587 \u053f\u0561\u0580\u057d 4 \u0585\u0580\u2024 \u0562\u0561\u0581\u0561\u057c\u056b\u056f | Ani and Kars 4 Days
Advertisement
🇺🇸👇🇷🇺
ԱՆԻ ԵՎ ԿԱՐՍ 4 ՕՐ
ԱՆԻ, ԿԱՐՍ, ՏԻԳՆԻՍ, ՏԵԿՈՐ, ԱՐԳԻՆԱ, ՏԱՅԼԱՐ, ԿԵՉՐՈՐ, ԽԾԿՈՆՔ և ավելին
8-11.05 | 126.000Դ | 093 55 14 85
📍 Դեպի Անի և Կարս բացառիկ այս ուղևորությանը ծանոթանալու ենք Շիրակի, Վանանդի, Արշարունիքի և Գաբեղյաց գավառների անհաշվելի գանձերից շատերին։ Մեկ ամբողջ օր՝ նվիրված Անիին, տպավորիչ պտույտ Կարսում, այցեր Կաղզվանի ու Տեկորի հրաշալիքներ, Անիի ու Կարսի շրջակայքի գերտպավորիչ եկեղեցիներ, վանքեր, բերդեր։ Այս ամենը հնարավոր է մեր բացառիկ ծրագրով, որը Ձեզ կտեղափոխի պատմության տարբեր ժամանակներ՝ միաժամանակ ցույց տալով հայկական ճարտարապետության ամենաբարձրարժեք կոթողներից շատերը։
🚩 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝
🟢 ՕՐ 1 | ԹՈՂԱԾ ԿԱՐՍՈՒՄ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
▪ Ծովակն Հյուսիսո լիճ
▪ Կարսի Գմբեթավոր եկեղեցի
▪ Կարս քաղաք. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Կարս գետ, Սբ Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն, Սբ Աստվածածին մայր եկեղեցի, հայկական և ցարական տներ
ընթրիք Կարսում
գիշերակաց՝ Կարս
✔ Մեր հրաշալի այցի առաջինը օրը նվիրված է Կարս քաղաքի բացահայտմանը՝ պատմության ամենախորքից մինչև մեր օրեր։ Այցը կսկսենք Կարս քաղաքի մոտակայքում գտնվող խորհրդավոր ու տպավորիչ Գմբեթավոր կոչվող եկեղեցուց, ապա նաև կշրջենք Կարս քաղաքում՝ բարձրանալով Կարուց բերդը, տեսնելով Առաքելոց ու Սբ Աստվածածին եկեղեցիները, Վարդանի կամուրջն ու Չարենցի տունը, 19-րդ դարի յուրահատուկ տները, այլ հետաքրքիր ու թաքնված վայրեր։

🟢 ՕՐ 2 | ՓԱՌԱՀԵՂ ԱՆԻՆ
նախաճաշ հյուրանոցում
▪ Բագնայրի վանք
▪ Անի. Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, Կուսանաց վանք, Միջնաբերդ, Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպներ, մեհյան, բաղնիք, Պարոնի պալատ, Անիի քարանձավներից հատված, փոքր աղավնատուն, այլ վայրեր
ընթրիք Կարսում
գիշերակաց՝ Կարս
✔ Մեր բացառիկ այցի երկրորդ օրն ամբողջությամբ կանցկացնենք Անիում՝ բացահայտելով համաշխարհային նշանակության այս գլուխգործոցի բոլոր անկյունները՝ հայտնի ու անհայտ։ Վստահեցնում ենք՝ օրվա ավարտին Անին կճանաչեք լրիվ նորովի, իսկ մանրամասն ուսումնասիրելով ու բացահայտելով միջնադարյան այս հրաշքը՝ անվերջ կսիրահարվեք նրան։ Ի դեպ, Անիի մոտ կտեսնենք նաև Բագնայրի լեգենդար վանքը, որտեղից տպավորիչ տեսարաններ են բացվում։

🟢 ՕՐ 3 | ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՓԵՐԻՆ
նախաճաշ հյուրանոցում
▪ Կեչրոր (Կեչիվան) բերդաքաղաք
▪ Կաղզվանի Եղեգնամոր Սբ Աստվածածին եկեղեցի
▪ Բագարանի Սբ Շուշանիկ եկեղեցի՝ Ախուրյանի մյուս ափից
▪ Տեկորի տաճարի ավերակներ
▪ Խծկոնքի վանք (քայլարշավ)
ընթրիք Կարսում
գիշերակաց՝ Կարս

✔ Երրորդ օրը ևս խոստանում է զարմացնել։ Կաղզվանում կտեսնենք Կեչրոր միջնադարյան բերդաքաղաքը, որի հզոր պարիսպները Ձեզ ուղղակի կապշեցնեն։ Կաղզվանում կայցելենք միջնադարյան ևս մեկ գլուխգործոց՝ Եղեգնամոր Սբ Աստվածածին եկեղեցի, որը նույնպես տպավորության հսկա չափաբաժին է պատրաստել իր այցելուների համար։ Եվ ահա Բագարանի Սբ Շուշանիկն է մեզ սպասում, որը ՀՀ-ի տարածքում է, սակայն մեկ ափի հեռավորությունից տեսանելի է Ախուրյանի մյուս ափից։ Երբեմնի վեհաշուք Տեկորից ավերակներն են մնացել, բայց անգամ ավերակված մենք այս գերարժեք կոթողն առանց այցի չենք կարող թողնել։ Եվ ահա ժամն է քայլելու դեպի Խծկոնքի վանք, որն ուղղակի խենթացնելու է, վստահ ենք։
🟢 OՐ 4 | ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ
նախաճաշ հյուրանոցում
▪ Կարմիրվանք Սբ Աստվածածին եկեղեցի
▪ Եզնկայի (Օղուզլի) Սբ Աստվածածին եկեղեցի
▪ Արգինայի վանք
▪ Տիգնիսի բերդ
▪ Ճալա գյուղի եկեղեցի
ճաշ՝ պիկնիկ Ծովակնի ափին կամ ճաշ Ջավախքում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

✔ Անգամ մեր այցի վերջին օրը խոստանում է հագեցած ու գեղեցիկ լինել։ Օրը կսկսենք Կարմիրվանք Սբ Աստվածածին եկեղեցի այցով, որը գեղեցկագույն կանգուն եկեղեցի է։ Կայցելենք նաև Եզնկա գյուղ, որտեղ մեզ է սպասում անչափ խորհրդավոր Սբ Աստվածածին եկեղեցին, որը, անգամ խոնարհված, զարմացնում է իր տարբերվող ճարտարապետությամբ։ Կաթողիկոսանիստ Արգինայից միայն մասունքներ են մնացել, որոնք այնքան թանկ են ու հարազատ։ Բարձրանալով Տիգնիսի հզոր բերդ՝ հնարավոր է անգամ տեսնել Գյումրին․ միջնադարյան այս հզոր կառույցն էլ է պատրաստ զարմացնելու։ Ծրագրի ավարտին կլինենք նաև Ճալա գյուղում՝ տեսնելու տեղի բազիլիկն իր գեղեցիկ հարդարանքով։ Հրաշալի ճամփորդությունն ավարտվում է։ Ժամն է հրաժեշտի։
---------------------------------------------
💳 Գինը՝ 126․000Դ, որը ներառում է՝
✔ 3+ աստղանի հարմարավետ հյուրանոցները (երկտեղանի համարներ),
✔ բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter/VW Crafter)
✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով)
✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
✔ բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը։
❌ Գինը ՉԻ ներառում՝
✔ Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)
⏰ Մեկնումը՝ 6:00, Թումանյան 8 հասցեից:
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3VcBQC5

🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3FEHeIh
---------------------------------------------
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Event Venue & Nearby Stays

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets

Sharing is Caring:

More Events in Yerevan

\u0535\u057d \u0587 \u0576\u0561
Wed, 07 May, 2025 at 06:00 pm Ես և նա

Աբովյանի Դրամատիկական Թատրոն

\u054c\u0578\u0562\u0565\u0580\u057f \u0531\u0574\u056b\u0580\u056d\u0561\u0576\u0575\u0561\u0576. \u0570\u0578\u0562\u0565\u056c\u0575\u0561\u0576\u0561\u056f\u0561\u0576 \u0570\u0561\u0574\u0565\u0580\u0563 \/ Robert Amirkhanyan: Anniversary concert
Wed, 07 May, 2025 at 07:00 pm Ռոբերտ Ամիրխանյան. հոբելյանական համերգ / Robert Amirkhanyan: Anniversary concert

National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն

\u0531\u0577\u056d\u0561\u0580\u0570\u0561\u0570\u057c\u0579\u0561\u056f  HOOVERPHONIC \u056d\u0578\u0582\u0574\u0562\u0576 \u0531\u0566\u0563\u0561\u0575\u056b\u0576 \u0586\u056b\u056c\u0570\u0561\u0580\u0574\u0578\u0576\u056b\u056f \u0576\u057e\u0561\u0563\u0561\u056d\u0574\u0562\u056b \u0570\u0565\u057f
Wed, 07 May, 2025 at 07:30 pm Աշխարհահռչակ HOOVERPHONIC խումբն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachaturian Concert Hall

HOOVERPHONIC solo concert
Thu, 08 May, 2025 at 07:30 pm HOOVERPHONIC solo concert

Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachaturian Concert Hall

\u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 3 \u0585\u0580 | Hamshen 3 Days
Fri, 09 May, 2025 at 05:00 am Համշեն 3 օր | Hamshen 3 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

\u0531\u0580\u0587\u0574\u057f\u0575\u0561\u0576 \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576 3 \u0585\u0580 | Western Armenia 3 Days
Fri, 09 May, 2025 at 05:00 am Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

\ud83c\udfb6 \u0535\u0580\u0587\u0561\u0576\u056b 2-\u0580\u0564 \u056f\u0561\u0574\u0565\u0580\u0561\u0575\u056b\u0576 \u0565\u0580\u0561\u056a\u0577\u057f\u0561\u056f\u0561\u0576 \u0564\u057a\u0580\u0578\u0581\u056b \u0563\u0561\u056c\u0561 \u0570\u0561\u0574\u0565\u0580\u0563 \ud83c\udfb6
Fri, 09 May, 2025 at 07:00 pm 🎶 Երևանի 2-րդ կամերային երաժշտական դպրոցի գալա համերգ 🎶

Arno Babajanyan Concert Hall Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճ

\u0540\u0565\u0580\u0578\u057d\u0578\u0582\u0569\u0575\u0561\u0576 \u0587 \u0583\u0561\u057c\u0584\u056b 80 \u057f\u0561\u0580\u056b | \u054d\u0565\u0580\u0563\u0565\u0575 \u054d\u0574\u0562\u0561\u057f\u0575\u0561\u0576, \u0540\u0561\u0575\u0561\u057d\u057f\u0561\u0576\u056b \u057a\u0565\u057f\u0561\u056f\u0561\u0576 \u057d\u056b\u0574\u0586\u0578\u0576\u056b\u056f \u0576\u057e\u0561\u0563\u0561\u056d\u0578\u0582\u0574\u0562
Fri, 09 May, 2025 at 07:30 pm Հերոսության և փառքի 80 տարի | Սերգեյ Սմբատյան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Արամ Խաչատրյան համերգասրահ/Aram Khachaturian Concert Hall

The Luxe Expo 2025
Sat, 10 May, 2025 at 12:00 am The Luxe Expo 2025

Abovyan 3/4, Yerevan, Armenia

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events