OUTGOING TOUR OPERATING & AMADEUS

Wed, 20 May, 2026 at 10:00 am UTC+04:00

26A M. Khorenatsi Str., 0015 Yerevan, Armenia | Yerevan

\u054f\u0578\u0582\u0580\u056b\u0566\u0574\u056b \u0540\u0561\u0575\u056f\u0561\u056f\u0561\u0576 \u0556\u0565\u0564\u0565\u0580\u0561\u0581\u056b\u0561\/Armenian Tourism Federation
Publisher/HostՏուրիզմի Հայկական Ֆեդերացիա/Armenian Tourism Federation
OUTGOING TOUR OPERATING & AMADEUS
Advertisement
📌Սկսիր կամ կատարելագործիր քո կարիերան տուրիզմի ոլորտում պրոֆեսիոնալ կրթությամբ։
Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան իր անդամներ L&I Tour-ի և United Travel-ի հետ միասին մեկնարկում է «Արտագնա տուրօպերատորական գործունեություն» և «Ամադեուս» ամրագրման համակարգի ինտենսիվ դասընթաց։
«Արտագնա տուրօպերատորական գործունեություն» դասընթացն իրականացվում է L&I Tour-ի հետ։ Մեկնարկը՝ մայիսի 20-ից, 9 հանդիպում՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ, ժամը 10:00-12:30` ներառյալ սուրճի ընդմիջումը։ Դասընթացի անցկացման վայրը՝ L&I Tour-ի գրասենյակ (հասցեն՝ Հալաբյան 22/3)։
«Ամադեուս» ամրագրման համակարգի դասընթացն իրականացվում է United Travel-ի հետ։ Մեկնարկը՝ մայիսի 26-ից, 8 հանդիպում՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 14:00-15:30: Դասընթացի անցկացման վայրը՝ United Travel-ի գրասենյակ (հասցեն՝ Հանրապետության 67/3):
Դասընթացավարներ՝
🔹Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ)
🔹Աննա Հարությունյան (L&I Tour-ի հիմնադիր-տնօրեն)
🔹Աննա Շահնազարյան (United Travel-ի ներկայացուցիչ, Amadeus-ի որակավորված (սերտիֆիկացված) մասնագետ)
Դասընթացի արժեքը՝
«Արտագնա տուրօպերատորական գործունեություն» – 95,000 դրամ
«Ամադեուս» – 95,000 դրամ
💥«Արտագնա» + «Ամադեուս» – 170,000 դրամ💥
Դասընթացի ավարտին սերտիֆիկատների շնորհում հանդիսավոր արարողությամբ և հայկական խոհանոցի վերաբերյալ համառոտ դասընթաց՝ վարպետաց դասով՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն՝
«Արտագնա տուրօպերատորական գործունեություն»․
✔️ Տուրօպերատորական գործունեության իրավական կարգավորում (խաղի կանոններ)
✔️ Տուրիզմի հիմնական հասկացություններ (տերմիններ) և դրանց ճիշտ կիրառում
✔️ Ակտուալ ուղղություններ և աշխատանք գործընկեր կայքերի հետ
✔️ Զբոսաշրջային փաթեթների ձևավորում, խթանում և իրացում
✔️ Շենգենյան վիզաների աջակցություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցաթերթիկների լրացում
✔️ Տարրական գիտելիքներ զբոսաշրջային փաթեթում ներառվող ծառայությունների վերաբերյալ (հյուրանոցային ծառայություններ, տրանսֆեր, ավիափոխադրումներ՝ այդ թվում ավիատոմսեր, չարտերներ)
«Ամադեուս»․
✔️ Թռիչքների, դրանց արժեքների և հասանելիության որոնում
✔️ Ավիատոմսերի դուրսգրում, չեղարկում, փոփոխություն
✔️ Fare rules, PNR, SSR և այլ կոդերի ընթերցում և կիրառում
✔️ Իրական աշխատանք՝ Amadeus ծրագրում
✔️ Online համակարգերից օգտվելու հմտություն
Գրանցման հղում՝ https://forms.gle/rRicewj7eQYEH7Nu5
📲 +37499584546
📧 [email protected]
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Դասընթացը մշակվել և իրականացվում է RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի աջակցությամբ։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։
Advertisement

Event Venue

26A M. Khorenatsi Str., 0015 Yerevan, Armenia, Yerevan, Armenia

Tickets

Icon
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.

Ask AI if this event suits you:

More Events in Yerevan

\u0540\u0531\u0544\u0535\u0550\u0533  \u00ab\u0533\u0561\u0580\u0576\u0561\u0576 \u0563\u0578\u0582\u0575\u0576\u0565\u0580\u00bb\ud83c\udf38
Tue, 19 May at 03:00 pm ՀԱՄԵՐԳ «Գարնան գույներ»🌸

Մաշտոցի 11, Ереван, Армения

CIN\u00c9-CLUB: \u0533\u0561\u0566\u0561\u0576\u0568 | La B\u00eate (\u0532\u0565\u0580\u057f\u0580\u0561\u0576 \u0532\u0578\u0576\u0565\u056c\u0578, 2023)
Tue, 19 May at 07:00 pm CINÉ-CLUB: Գազանը | La Bête (Բերտրան Բոնելո, 2023)

Հայաստանի ազգային գրադարան

\u042d\u0422\u041d\u041e\u0421\u0422\u0420\u041e\u0415\u041d\u0418\u0415 \u0412 \u0421\u041e\u0412\u0420\u0415\u041c\u0415\u041d\u041d\u041e\u0419 \u0422\u0423\u0420\u0426\u0418\u0418
Wed, 20 May at 02:30 pm ЭТНОСТРОЕНИЕ В СОВРЕМЕННОЙ ТУРЦИИ

123 Hovsep Emin str., 0051 Yerevan, Armenia

\u0540\u0548\u0542\u053b \u053f\u0531\u0546\u0549\u0538
Wed, 20 May at 07:30 pm ՀՈՂԻ ԿԱՆՉԸ

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

\u054a\u0580\u0578\u0586\u0565\u057d\u0578\u0580 \u0537\u0564\u0563\u0561\u0580 \u0540\u0578\u057e\u057d\u0565\u0583\u0575\u0561\u0576\u056b \u0561\u0576\u057e\u0561\u0576 4-\u0580\u0564 \u056f\u056c\u056b\u0576\u056b\u056f\u0561\u056f\u0561\u0576 \u0576\u0575\u0561\u0580\u0564\u0561\u0562\u0561\u0576\u0578\u0582\u0569\u0575\u0561\u0576 \u0563\u056b\u057f\u0561\u056a\u0578\u0572\u0578\u057e
Thu, 21 May at 08:30 am Պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան 4-րդ կլինիկական նյարդաբանության գիտաժողով

Holiday Inn Yerevan-Republic Square (Amiryan Str., 2, Yerevan, Armenia)

Apologies for the Past | Yerevan PhD Spring School
Thu, 21 May at 09:00 am Apologies for the Past | Yerevan PhD Spring School

Yerevan, Armenia

\u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 3 \u0585\u0580 | Hamshen 3 Days
Fri, 22 May at 05:00 am Համշեն 3 օր | Hamshen 3 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events