Advertisement
Մայիսի 17-ին մեկնարկում է «Սարուձոր» նախագծի հերթական քայլարշավը՝ դեպի #ՄԱՐՑԻ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԽԱՉՔԱՐ և #ԻԳԱՏԱԿԻ եկեղեցի, որոնք գտնվում են ԼՈՌՈՒ մարզում։✝️ #ՄԱՐՑԻ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԽԱՉՔԱՐ
Արշավը կսկսենք Մարց գյուղից, որտեղից անտառային գեղատեսիլ արահետով կքայլենք դեպի Ճգնավորի թալա վայր, որտեղ կտեսնենք արձանագրություններով հարուստ 5 խաչքար՝ շարված մի գծի վրա, որոնցից ամենանշանավորը ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԽԱՉՔԱՐՆ է։ ՄԱՐՑԻ ԱՄԵՆԱՓՐԿԻՉԸ 4 նշանավոր ամենափրկիչ խաչքարներից մեկն է, կանգնեցվել է 1285 թվականին՝ Վահրամ խաչքարագործի կողմից, Դսեղի Մամիկոնյանների հրամանով։ Խաչքարը հատկանշական է Հիսուսի խաչելության լիակատար տեսարանով։
⛪ #ԻԳԱՏԱԿԻ եկեղեցի
Հաջորդիվ կայցելենք Մարց (Մոտկոր) գետի կիրճում գտնվող Իգատակ գյուղատեղի, որտեղ կտեսնենք ԻԳԱՏԱԿԻ եկեղեցին՝ 1255թ․ և միջնադարյան խաչքարեր։
🛤️ՄՈՏԿՈՐԻ կամուրջ
Արշավի վերջում կայցելենք Մարց (Մոտկոր) գետի վրա գտնվող ՄՈՏԿՈՐԻ միջնադարյան կամուրջ։
🍷 Արշավի ընթացքում կվայելենք ավանդական հայկական գինին։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 8-9 կմ։
ℹ️ Կազմակերպչական տեղեկություն
👟 Հարմարավետ արշավային կոշիկ և հարմար հագուստ
🥪 Ձեզ հետ ունենալ սնունդ և առնվազն 1,5 լ ջուր
📍 Մեկնարկ․ 17․05․2026թ., #ԿԻՐԱԿԻ ՕՐԸ՝ ժամը 08:30
📍 Հանդիպման վայր՝ ԳԱԱ շենքի դիմաց (Բաղրամյան 24)
💰 Մասնակցության վճար՝ 9.000 ՀՀ դրամ
(ներառում է տրանսպորտ, գիդ-ուղեկցող, գինու հյուրասիրություն)
📞 Գրանցում՝ 091 014301 (Սահակ) 094/095 325075 (Արմեն)
❗ Չեղարկումը հնարավոր է մինչև 15․05․2026թ․
Այդ ժամկետից հետո չեղարկման դեպքում մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ։
ԳԻՏԱՐՇԱՎ ․ Զգա՛ բացահայտման հաճույքը
Advertisement
Event Venue
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, 24, Marshall Baghramian Ave,Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.










