Advertisement
🌞Սիրելի՜ մարդիկ, սիրով հրավիրում ենք ձեզ ավանդական երգերի մեր հերթական բաց դասին։🌿Մեր գալիք միջոցառումը նվիրված է լինելու Համբարձման տոնին։ Ունենալու ենք կախարդական օր՝ լի Համբարձման երգերով ու ծեսերով։
🌾Մեր հյուրն է լինելու կենդանի լեգենդ, ավանդական մշակույթի մեծագույն նվիրյալ, սիրելի Հարություն Փանոսյանը։ Հարություն Փանոսյանը երկար տարիներ ղեկավարել է «Ակունք» և «Վան» ավանդական երգի-պարի խմբերը, կատարել բանահավաքչական աշխատանք ողջ Հայաստանում, և ոչ միայն։
🌞Ավանդական մշակույթի մեծ գիտակ պարոն Փանոսյանին անվերջ կարելի է լսել ու սովորել․ իր հետ խաղաղ, պարզ ու բարի զրույցների միջոցով մի փոքր ավելի մոտենալ այն մաքուր, ջինջ ակունքներին, որ բոլորս միասին ունենք։
☀️Այս օրը բացառիկ առիթ է լինելու՝ շփվելու ու զրուցելու պարոն Փանոսյանի հետ, այնպես որ ոչ մի դեպքում բաց չթողնեք հնարավորությունը։
Միջոցառումը, ավանդույթ դարձած կերպով, կավարտենք կոպալի հնչյունների ներքո՝ սիրու՜ն պարերգերով։
🌿Այսպես, հանդիպում ենք՝
մայիսի 17-ին՝
ժամը 18։00-ին,
«Բարձունք»-ում (Արմեն Տիգրանյան փող., 23 շենք)։
Ձեզ հետ անպայման բերեք մի փոքրիկ իր-նշան (վարսակալ, փոքրիկ խաղալիք, զարդ), որ միասին վիճակ ենք հանելու:
Մուտքն, ինչպես միշտ, ազատ է։
Հասցեն քարտեզում՝
https://yandex.com/maps/-/CDH54BOP
https://maps.app.goo.gl/x6NFpzx115cDUyYUA
Սիրո՜վ սպասում ենք բոլորիդ։
Նաև նշենք, որ միջոցառմանը մասնակցության համար երգել իմանալը ընդհանրապես պարտադիր չէ․ ժողովրդական երգերը բոլորի՜նս են, դրանք կարող է երգել մեզանից յուրաքանչյուրը՝ անկախ ձայնային տվյալներից։
Advertisement
Event Venue
Բարձունք / Bardzunk, Արմեն Տիգրանյան 19,Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.










