Advertisement
Մայիսի 1-ից 3-ը բացառիկ և տարբերվող եռօրյա արշավ ենք նախապատրաստել ձեզ համար `դեպի շքեղագույն Սյունիքի մարզ: Արշավի ընթացքում ամենագնացներով այցելելու ենք Սյունյաց աշխարհի բացառիկ, քիչ այցելվող և հայտնի պատմամշակութային վայրեր։ Տեսնելու ենք այն, ինչը շատ քչերն են տեսել, այցելելու ենք այնտեղ, որտեղ քչերն են ոտք դրել։Ծրագիրը լինելու է խիտ և հագեցած, սակայն ունենալու ենք ժամանակ նաև հանգստի, սուրճի, թեյի և իհարկե երեկոյան ջերմ զրույցների ու մեր արկածների մասին կիսվելու համար։
Արշավը լինելու է ամենագնացներով` դժվարամատչելի ճանապարհները հեշտությամբ հաղթահարելու համար։
ԾՐԱԳԻՐ ⬇️
Օր 1 (ՄԱՅԻՍԻ 1)
Աղվանիի եկեղեցի (17դ)
Տանձավերի Սբ Հռիփսիմե եկեղեցի (18դ)
Շրվենանցի 100 ամյա դպրոց
Սրաշենի Սբ Հռիփսիմե եկեղեցի (17դ)
Ծավի Սբ Գևորգ եկեղեցի(17-18դդ)
Գիշերակաց Ծավ գյուղում` հյուրատանը
Օր 2 (ՄԱՅԻՍԻ 2)
Միջնադարյան կամուրջ` մետաքսի ճանապարհի վրա
Հին Գոմերանց եկեղեցի (17դ)
Շվանիձորի ակվեդուկ (17դ)
Շվանիձորի Սբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար)
Արաքս գետի հովտի տեսարան
Մեղրիի Սբ Աստվածածին եկեղեցի (17-րդ դար)
Մեղրու բերդ (10-11դդ)
Կարճևանի Սբ Աստվածածին եկեղեցի (17-18դդ
- գիշերակաց Մեղրի քաղաքում կամ մոտակա գյուղերից մեկում` հյուրատանը
Օր 3 (ՄԱՅԻՍԻ 3)
- ԲԱՑԱՌԻԿ Բովաքարի (Բողաքարի) ջրվեժ (հատուկ թույլտվությամբ)
- Կալեր գյուղի Սբ Աստվածածին եկեղեցի (17դ)
- Բաղաբերդ ամրոց (4դ)
- Առաջաձորի Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի տոհմական գեղեզմանատուն+ մատուռ
- Վերին Խոտանանի Սբ Աստվածածին եկեղեցի (17-18դդ)
Մեկնումը` մայիսի 1 (ուրբաթ)
Ժամը 08:00
Հանդիպման վայրը` Երիտասարդական մետրոյի մուտքի մոտ (դիմացի մայթ)
Վերադարձ Երևան` մայիսի 3, 22:00-23:00
Ճանապարհին կանգառներ ենք ունենալու Տաթևի, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Մեղրիի Ֆուդ կորտերում` սնվելու, լիցքաթափվելու, հանգստանալու և անհրաժեշտ գնումները իրականացնելու համար։
Արժեքը` 44000դ` անձը, որը ներառում է
- ամենագնացներով տեղափոխումը,
- Սուրճի/թեյի հյուրասիրույթունը
- Ծավ գյուղի հյուրատան վճարը
- Մեղրի քաղաքում հյուրանոցի (կամ այլ բնակավայրում` հյուրատան) վճարը
Սնունդը արժեքի մեջ ներառված չէ!!!
Լինելու են նաև դռոնով նկարահանված անհատական և խմբային տեսանյութեր:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրել մեր էջին կամ զանգահարել 077787125 կամ 044777871 հեռախոսահամարներով։
Վճարումը կարող եք կատարել Idram հավելվածով` ID 171763127` ուղարկելով մեզ վճարման սքրինշոթը, ուղարկել գումարը բանկային քարտի 💳` 5501030000649376 (ID բանկ) նշելով ձեր Անուն Ազգանունը կամ առձեռն` մինչև արշավի մեկնարկը։
Ամրագրումը և վճարումը անհրաժեշտ է կատարել մինչև ապրիլի 20-ը, ժամը 15:00: Նշված ժամկետից հետո արշավին չմասնակցելու դեպքում գումարը չի վերադարձվի։
Ամրագրումը հաստատվելու է վճարումը ստանալուց հետո միայն։
Տեղերը խիստ սահմանափակ են, ուստի շտապեք ամրագրել Ձեր տեղը ամենագնացում` այս բացառիկ արշավին միանալու համար:
Advertisement
Event Venue
Yeritasardakan Metro Station Երիտասարդական մետրոյի կայարան, Isahakyan str.,Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.






