Advertisement
📍Օր առաջին․ մայիսի 1։Մեկնում #Երևանից հայ-վրացական սահման (Բավրա), ապա #Ջավախք: Հատում ենք վրաց-թուրքական սահմանը` #Կարծախ_Ակթաշ անցակետով (232 կմ), մուտք գործում #Արդահանի շրջան: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի փառահեղ #Անի՝ ճանապարհին կանգ առնելով #Ծովակն_Հյուսիսո լճի ափին: Ապա կայցելենք Անի մայրաքաղաք։ Կտեսնենք Մայր Տաճար, Սուրբ Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սուրբ Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով, Արարատի լանջով, Բայազետ քաղաքով, Թոնդրակի լեռով և կհասնենք #Վասպուրական նահանգի Առբերանի գավառ՝ Բերկրիի ջրվեժ: Գիշերակացը #Վանում։
📍Oր երկրորդ․ մայիսի 2։
#Վանում կայցելենք Մհերի դուռ, Վանա կատուների տուն, Տուշպա բերդ, այնուհետև գեղատեսիլ Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, կայցելենք Սուրբ Խաչ եկեղեցի, կճաշակենք լեգենդար վանա տառեխը: Գիշերակաց #Մուշում:
📍Oր երրորդ․ մայիսի 3։
Առավոտյան կտեսնենք #Մուշի հին հայկական թաղամասը (Սուրբ Մարինե եկեղեցի)։ Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը: Այնտեղից էլ կուղևորվենք #Կարս՝ ճանապարհին տեսնելով Արաքս և Մուրց գետերի միախառնման վայրում կառուցված միջնադարյան Հովվի կամուրջ։ Կարսում կայցելենք Կարուց բերդ, Սուրբ Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Վերադարձ Երևան:
❗Ուղևորության արժեքը՝ 96000 դրամ։ Արժեքի մեջ ներառված են․
🌱Տրանսպորտային ծառայություն։
🌱Զբոսավարի ծառայություն։
🌱Վանա լճում նավարկության տոմսը։
🌱Հյուրանոց (3 և 4 աստղ)։
🌱Նախաճաշ։
🌱Ընթրիք։
🌱Թանգարանային մուտքի տոմսերը։
‼️Թուրքիայի հանրապետության մուտքի վիզայի գինը (17,000 դրամ) ներառված չէ։
📍Հարցերի և գրանցվելու համար📞 095936593, 091936593
Advertisement
Event Venue
Mashtots street, 0100 Yerevan, Armenia, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.





