Advertisement
🇺🇸👇🇷🇺ՍԱՍՈՒՆԻ 3 ԳԱԳԱԹՆԵՐԸ․ ՄԱՐԱԹՈՒԿ, ԱՆԴՈԿ, ԾՈՎԱՍԱՐ
14-18.06 | 199.000 Դ | 093 55 14 85
📍 Մըր սուրբ Մարաթուկ, Անդոկ, Ծովասար կկանչի՜ն․․․ Սասուն աշխարհի և համայն հայության խորհրդանշական ու առասպելական գագաթներից Մարաթուկն ու Ծովասարը նորից սպասում են մեզ, մեզ է սպասում նաև բացառիկ հնարավորությունը՝ բարձրանալու Անդոկ լեռը, որը երկար տարիներ փակ է եղել։ Հատուկ ծրագրով Դուք կարող եք ոչ միայն Մարութա սարի, Ծովասարի, Անդոկի գագաթներից լիաշունչ վայելել Սասնո հերոսական աշխարհը, այլ նաև շրջել Մուշում և Սասունում, տեսնել Մշո դաշտն ու Արածանին, անցնել խորհրդանշական ճամփաներով, վայելել շունչ կտրող տեսարաններ։ Իրապես տարբերող ուղևորություն և խիստ էմոցիոնալ վերելքներ են մեզ սպասում, խենթացնող զգացություններ՝ ամբողջ կյանքի համար։ Սասունցի Դավթի ու Սասնա ծռերի հետքերով, ռանչպարների կանչո՜վ։
Համշեն տուրը պատմության մեջ առաջինն է իրականացրել հայաստանցիների վերելքն Անդոկի գագաթ, ինչպես նաև իրականացրել Սասունի 3 գագաթները ծրագիրը։
⏰ Մեկնումը՝ 6:00, Թումանյան 8 հասցեից
💳 Գինը՝ 199․000 դրամ, որը ներառում է՝
✔ բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
✔ 3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
✔ 2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
✔ տեղացի լեռնային ուղեկցորդի ծառայությունը վերելքի համար
✔ ամենագնացով տեղափոխությունը
Չի ներառում
* Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը։
📍 ԾՐԱԳԻՐ
✅ ՕՐ 1 | ԴԵՊԻ ԱՆՈւՇ ՄՈւՇ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
Ծովակն Հյուսիսո լիճ
Սարիղամիշի անտառներ
Բասեն․ Հովվի կամուրջ և Արաքս գետ
ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ
Սասունի լեռների կանչին անսալով՝ կսլանանք Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ ճանապարհներով։ Կտեսնենք Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը), կանցնենք Սարիղամիշի անտառներով, Բասենում կտեսնենք Հովվի չքնաղագույն կամուրջը՝ կառուցված Մայր Արաքսի վրա։ Կթակենք Տարոն աշխարհի դռները․․
✅ ՕՐ 2 | ՄԸՐ ԱՆԴՈԿ
նախաճաշ հյուրանոցում
վերելք Անդոկ
ընթրիք Բաթմանում
գիշերակաց՝ Բաթման
Սասունի կարևորագույն գագաթներից Անդոկը, որը երկար տարիներ փակ էր լեռնագնացության համար, վերջապես կարող է ընդունել հայաստանցի եզակի լեռնագնացներին։ Բացառիկ այս հնարավորությունն ու Սասունի կարևորագույն խորհրդանիշերից հզոր Անդոկը կսպասեն ձեզ։
Անդոկի համար նախատեսվում է մոտ 11 կմ երկկողմանի երկարությամբ և մոտ 1100 մետր հարաբերական բարձրությամբ վերելք։ Անդոկի բարձրությունը 2780 մետր է։
✅ ՕՐ 3 | ՄԸՐ ՄԱՐԱԹՈւԿ
նախաճաշ հյուրանոցում
Բաթմանի կամուրջ
Սասնաջուր գետ
վերելք Մարաթուկ
ընթրիք Բաթմանում կամ Սասունում
գիշերակաց՝ Բաթման
Մարաթուկ լեռը ոչ միայն սասունցիների համար է խիստ խորհրդանշական, այլ նաև բոլոր հայերի։ Սասունը լավագույնս երևում է հենց Մարաթուկի գագաթից։ Համոզվե՞նք։
Մարաթուկ բարձր սարեր,
Լանջին պաղ-պաղ ջրեր,
Էրնեկ էս ջրի էղնի,
Զիմ մուրազ կատարէ:
Պահն է հայտնի երգը շուրթերին բարձրանալ լեռը, որի գագաթին է Սբ Աստվածածին եկեղեցին։
Մարաթուկի վերելքի մի մասն իրականացվում է ամենագնաց միջոցներով, իսկ քայլարշավային մասի ընդհանուր երկարությունը մոտ 6 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 350 մետր։ Մարաթուկի բարձրությունը 2978 մետր է։
✅ ՕՐ 4 | ՄԸՐ ԾՈՎԱՍԱՐ
նախաճաշ հյուրանոցում
վերելք Ծովասար
ընթրիք Բաթմանում կամ Մուշում
գիշերակացը՝ Մուշ
Այս օրը նվիրված է Սասունի մյուս կարևոր խորհրդանիշերից Ծովասար լեռան գագաթ բարձրանալուն։ Ծովասարից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սասնո աշխարհ։ Ծովասարի լանջերին է կառուցվել Դավթի բերդը, իսկ լեռան վրա բազմաթիվ լճակները պատրաստ են անչափ զարմացնելու։
Ծովասարի համար նախատեսվում է մոտ 15 կմ երկկողմանի երկարությամբ և մոտ 1000 մետր հարաբերական բարձրությամբ վերելք։ Ծովասարի բարձրությունը 2710 մետր է։
✅ ՕՐ 5 | ՎԵՐԱԴԱՐՁ
նախաճաշ հյուրանոցում
Մուշ․ Սբ Մարինե եկեղեցի և Հայկական թաղ
Մշո դաշտ․ Սուլուխի կամուրջ և Արածանի գետ
ճաշ Կարսում
վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան
Վերադարձին էլ ունենք հետաքրքիր վայրեր այցելելու ու տեսնելու։ Առավոտյան կբացահայտենք Մուշը, Մշո դաշտը, Արածանի գետն ու Սուլուխի կամուրջը, ինչպես նաև Սբ Մարինե եկեղեցին և հայկական թաղը։ Այնուհետև կանցնենք գեղեցիկ ճանապարհներով, որոնք կհասցնեն մեզ Երևան։
_______________________________
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3Xk9Yin
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3zlnZ7p
____________________________
✅ Վերելք Արարատ 7 օր՝ https://bit.ly/4dNSH7t
✅ Վերելք Արարատ 5 օր՝ https://bit.ly/ararat2025
✅ Սիփան և Նեմրութ՝ https://bit.ly/MtSipan
✅ Քաջքար՝ https://bit.ly/3Ypz1m2
✅ Արտոս և Վարագ՝ https://bit.ly/4ff50e7
✅ Ջիլո՝ https://bit.ly/JiloClimbing
____________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#Jilo2025 #ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան,Yerevan, Armenia
Tickets