Advertisement
🇺🇸👇🇷🇺ՎԱՆ-ՎԱՍՊՈւՐԱԿԱՆ 6 ՕՐ․ ՄԱՍ 1
ՎԱՆԻ 4 ԿՂԶԻՆԵՐԸ, ՎԱՆԻ ՇՈւՐՋ ՊՏՈւՅՏ, ՎԱՆ, ԴԱՏՎԱՆ, ԲԵՐԿՐԻ, ԱՐՃԵՇ, ԱՐԾԿԵ, ԽԼԱԹ, ԱՂԲԱԿ
14-29.06 | 193.000Դ | 093 55 14 85
📍 Իրապես բացառիկ ուղևորություն, որի շրջանակներում, պտտվելով Վանա լճի շուրջ բոլորը, կբացահայտենք Վասպուրականի անգին գանձերից շատերը, կվայելենք շքեղ բնությունն ու ցնցող տեսարանները, գլուխգործոց պատմական կոթողները։ Հրաշալի այս ծրագրով կլինենք Վանա լճի բոլոր 4 կղզիներում, կայցելենք Վարագավանք, Նարեկավանք, Սբ Էջմիածին, Սբ Բարդուղիմեոսի վանքեր, կլինենք լեգենդար Հայոց ձորում, կբարձրանանք Վանի, Խոշաբի բերդեր, Հայկաբերդ, կլինենք Նեմրութի խառնարանում, Բերկրիում, այլ տպավորիչ վայրերում։ Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ ճանաչելու մեր պատմական հայրենիքի կարևորագույն հատվածներից մեկի հարուստ պատմությունն ու ամբողջությամբ վայելելու Վանա ծովը։ Այս ուղևորությունը Վան-Վասպուրական շարքի առաջին մասն է։
🚩 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝
🟢 ՕՐ 1 | ԴԵՊԻ ԱՆՆՄԱՆ ՎԱՆ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
▪ Ծովակն Հյուսիսո լիճ
▪ անցում Մասիսի լանջերով
▪ անակնկալ այց
ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Բերկրի կամ Բայազետ
✔ Դեպի Վան և Վասպուրական աշխարհ մեր անկրկնելի շրջագայությունը կսկսվի Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափերից, ապա կշարունակվի դեպի Արաքսի ափեր, անցնելով Իգդիրով, կհասնենք Մասիս լեռան ստորոտին և լեռան փեշերով կանցնենք նրա մյուս կողմը՝ Բայազետ, որից հետո էլ, հաղթահարելով Թոնդրակի լեռնանցքը, կթակենք Վասպուրական աշխարհի դռները։
🟢 ՕՐ 2 | ՉԵՆՔ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՉԽԵՆԹԱՑՆԵԼ
նախաճաշ հյուրանոցում
▪ Լիմ կղզի ու Լիմի անապատ (նավարկություն)
▪ Կտուց կղզի ու Կտուցի անապատ (նավարկություն)
ճաշ Վանում կամ պիկնիկ կղզիներից մեկում
▪ Մհերի դուռ
գիշերակաց՝ Վան
✔ Մեր այցի երկրորդ օրը նվիրված է Վանա լճի չորս կղզիներից երկուսի՝ նշանավոր Լիմի և անկրկնելի Կտուցի բացահայտմանը։ Նախ, կնավարկենք դեպի Վանա լճի ամենամեծ կղզի՝ Լիմ, որտեղ Սուրբ Գևորգ խոնարհված եկեղեցին է, ապա կնավարկենք նաև Կտուց կղզի, որտեղ մեզ ժառանգված Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին է։ Կտուցը, թերևս, իր գեղեցկությամբ կարող է մրցել հրաշք Աղթամարի հետ։ Լիմ և Կտուց կղզիներ այցից հետո մենք կհասնենք Վան քաղաք, որտեղ կտեսնենք Մհերի դռանը։
🟢 ՕՐ 3 | Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք
նախաճաշ հյուրանոցում
▪ Վարագավանք
▪ Հայոց ձոր․ Հայկաբերդ և Մենուայի (Շամիրամի) ջրանցք
▪ Խոշաբի բերդ
ճաշ (պիկնիկ ճանապարհին) կամ ընթրիք Վանում
▪ Սբ Բարդուղիմեոսի վանք
▪ Ձորադիրի Սբ Էջմիածին եկեղեցի
▪ Վանադովկիա
գիշերակաց՝ Վան
✔ Մեր ճանապարհը կշարունակենք Հայոց ձոր գավառ, ուր կտեսնենք Հայկաբերդը, որտեղ, ըստ մեր առասպելի, տեղի է ունեցել Հայկի և Բելի ճակատամարտը, ասել է, թե այն վայրը, որը կարող ենք համարել հայ ազգի ծագման լեգենդար սկզիբը։ Կտեսնենք նաև Մենուայի (հայտնի նաև Շամիրամի անունով) լեգենդար ջրանցքը, ապա Խոշաբի տպավորիչ ու հզոր բերդը, որը պատրաստ է զարմացնելու։ Այսօր մեզ են սպասում նաև այլ հրաշալի կոթողներ՝ Սուրբ Բարդուղիմեոսի հոյակերտ վանքը, ինչպես և Զորադիրի Սբ Էջմիածին յուրօրինակ եկեղեցին, որոնք միանշանակ ապշեցնելու են իրենց այցելուներին։ Վստահեցնում ենք՝ սա լինելու է Ձեր կյանքի ամենախորհդանշական և յուրահատուկ օրերից։
🟢 ՕՐ 4 | Ա՜Ռ, ՏԵ՛Ր․․․ Ա՜Ղ, ԹԱՄԱ՛Ր․․․
նախաճաշ հյուրանոցում
▪ Վանի բերդ և Ուրարտական արքաների դամբարան
▪ Վանա կատուների բուծարան
▪ Առտեր կղզի (նավարկություն)
▪ Աղթամար կղզի և Սբ Խաչ եկեղեցի (նավարկություն)
ճաշ (Վանա տառեխ)
▪ Նարեկավանք
գիշերակաց՝ Դատվան
✔ Օրը կսկսենք Վանի հզոր բերդ այցով, որտեղ կմտնենք նաև ուրարտական արքաների դամբարան։ Կտեսնենքն նաև Վանա կատուներին։ Գեղեցիկ այս օրը կշարունակենք դեպի Առտեր կղզի նավարկությամբ և կղզի այցով, որի վրա պահպանվել է հնամենի եկեղեցին։ Առտերից անմիջապես կնավարկենք դեպի Վանի գլխավոր հրաշալիք՝ Աղթամար կղզի, որտեղ Սբ Խաչ հոյակերտ եկեղեցին է։ Այնուհետև կլինենք այնտեղ, որտեղ Գրիգոր Նարեկացու վանքն էր՝ Նարեկավանքը։ Թեև վանքից միայն մի քանի մասունքներ են մնացել, բայց մենք անպայման այցի կգնանք նրան։ Իսկ երեկոն Դատվանում է՝ Վանա լճի ափերի ամենագեղեցիկ վայրերից մեկում։
🟢 ՕՐ 5 | ՍԻՓԱՆՈՏՆ
նախաճաշ հյուրանոցում
▪ Նեմրութ-Սարակն լեռան խառնարանային լճեր
▪ Խլաթ․ Հայկական խաչքարեր, քարանձավային քաղաք, բերդ
▪ Սիփանի լանջերով անցում
ճաշ Արճեշում կամ Բայազետում
▪ Արճեշի Արծվաբերի վանք
գիշերակաց՝ Բերկրի կամ Բայազետ
✔ Այս օրն էլ անչափ գեղեցիկ է, չէ՞ որ անցնելու ենք Վանա լճի ափերով, ինչպես նաև վայելելու ենք Սիփանի և Վանի Նեմրութի հրաշք տեսարանները։ Վանա լճի ափին գտնվող պատմական Խլաթ, Արծկե և Արճեշ քաղաքներն էլ են մեր ճանապարհին։ Մեքենան մեզ կբարձրացնի Նեմրութ-Սարակնի խառնարան, որտեղից բացվում է Վանա լճի չքնաղագույն տեսարանը։ Խլաթում կտեսնենք պատմական քարանձավային քաղաքն ու հայկական խաչքարերը։ Արճեշում էլ մեզ է սպասում մեր ամենայուրահատուկ եկեղեցիներից Արծվաբերի Սբ Աստվածածինը՝ իր բացառիկ պատառիկներով։
🟢 ՕՐ 6 | ՄԻՆՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՎԱ՜Ն
նախաճաշ հյուրանոցում
▪ Բերկրիի Սատանայի կամուրջ
▪ Բերկրիի ջրվեժ
▪ Արաքս գետ
ճաշ Կարսում կամ Բայազետում
վերադարձ Ախալքալաք-Գյումրի-Երևան
✔ Այս օրն էլ անչափ գեղեցիկ է, չէ՞ որ անցնելու ենք Վանա լճի ափերով, ինչպես նաև վայելելու ենք Սիփանի և Վանի Նեմրութի հրաշք տեսարանները։ Վանա լճի ափին գտնվող պատմական Խլաթ, Արծկե և Արճեշ քաղաքներն էլ են մեր ճանապարհին։ Մեքենան մեզ կբարձրացնի Նեմրութ-Սարակնի խառնարան, որտեղից բացվում է Վանա լճի չքնաղագույն տեսարանը։ Խլաթում կտեսնենք պատմական քարանձավային քաղաքն ու հայկական խաչքարերը։ Արճեշում էլ մեզ է սպասում մեր ամենայուրահատուկ եկեղեցիներից Արծվաբերի Սբ Աստվածածինը։ Այս հրաշալիքներն էլ են Ձեզ տպավորելու։
---------------------------------------------
💳 Գինը՝ 193․000 դրամ, որը ներառում է՝
✔ 3 աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ),
✔ բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով)
✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
✔ բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
✔ Վանում նավարկությունների վճարը:
❌ Գինը ՉԻ ներառում՝
✔ Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)
⏰ Մեկնումը՝ 6:30, Թումանյան 8 հասցեից:
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3WKlqBG
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3jfNQG3
---------------------------------------------
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets