վերելք ԱՐԱՐԱՏ 2025 - 5 օր | Mt ARARAT 2025 ascent

Sat, 23 Aug, 2025 at 06:00 am to Wed, 27 Aug, 2025 at 11:45 pm UTC+04:00

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580
Publisher/HostHamshen Tour - Համշեն Տուր
\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0531\u0550\u0531\u0550\u0531\u054f 2025 - 5 \u0585\u0580 | Mt ARARAT 2025 ascent
Advertisement
🇺🇸👇🇷🇺
վերելք ՄԱՍԻՍԻ ԳԱԳԱԹ 5 ՕՐ
8-12.08 | 23-27.08 | 700$ համարժեք դրամ | 093 55 14 85
📍 Երազո՞ւմ եք բարձրանալ Մասիսի գագաթ։ Երազանք իրականացնողներն այստեղ են, և մեծագույն սիրով, նվիրումով ու պատասխանատվությամբ կիրականացնեն Ձեր երազանքը, ինչպես տարիներ շարունակ արել են հարյուրավոր մարդկանց համար։ Առաջարկում ենք 5-օրյա հատուկ ծրագիր, որը կենտրոնացած լինելով Մասիսի վերելքի վրա՝ առաջարկում է նաև Արևմտյան Հայաստանում տեսնել մի շարք հրաշալիքներ, ինչպիսիք են Ծովակն Հյուսիսո լիճը, Արաքս գետը, Բայազետ-Դարոյնքի բերդն ու ավելին։ Համշեն տուրը, որն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատոր է, մասնագիտացած է նաև քայլարշավների և լեռնագնացության գործում, իր փորձով ու մասնագիտական հմտություններով միանշանակ լավագույն ընտրությունը կլինի հիշարժան ու ապահով վերելքի համար։ #ԵրազանքԻրականացնողները Ձեր անփոխարինելի ուղեկիցը կլինեն դեպի Արարատի երազելի գագաթ։
🟢 Առավելություններ Համշեն տուրն ընտրելիս՝
✅ Մասիսի վերելքի ամբողջ ընթացքում Համշեն տուրի հայ թուրքագետ լեռնային ուղեկցորդի ուղեկցությունը,
✅ Որպես Արևմտյան Հայաստանի տուրօպերատոր՝ մատչելի գինն ամենահագեցած փաթեթի պարագայում,
✅ Որպես Արևմտյան Հայաստանի տուրօպերատոր՝ այցի մշակութային մասի մանրամասն և բովանդակալից մատուցում,
✅ Անհատական աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ՝ հանդերձանքից նախապատրաստություն,
✅ Հարյուրավոր հայաստանցի մասնակիցների 100 տոկոս հաջողված վերելք Մասիսի գագաթ։
💳 Գինը՝ 700$ (համարժեք դրամ), որը ներառում է՝
✔ նոր ու հարմարավետ միկրոավտոբուսներով տեղափոխությունը (Mercedes Sprinter/VW),
✔ հարմարավետ հյուրանոցը Բայազետում,
✔ վրանային գիշերակացերը Մասիսի ճամբարներում (վրանները՝ երկտեղանի),
✔ երեք անգամյա սնունդը (այդ թվում՝ տեղում պատրաստվող տաք սնունդ) Մասիսը բարձրանալու ամբողջ ընթացքում,
✔ Բայազետում տոնական ճաշը,
✔ տեղացի պրոֆեսիոնալ ուղեկցորդների ծառայությունը Մասիսը բարձրանալու համար,
✔ խմբին ուղեկցող պրոֆեսիոնալ հայ թուրքագետ լեռնային ուղեկցորդի ծառայությունը Համշեն տուրից Մասիսի ամբողջ վերելքի համար,
✔ զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու համար,
✔ Արարատ բարձրանալու վկայական և հուշանվերներ,
✔ Անվճար նախապատրաստական վերելք/վերելքներ Համշեն տուրի կողմից:
* Ընկերությունը տրամադրում է վրան, ներքնակ, կատվիկներ:
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը:
🚩 Թե ինչպես պատրաստվել ԱՐԱՐԱՏԻ վելելքին կարող եք գտնել հղումով՝ https://bit.ly/2TwbfWf

🟢 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ
✅ ՕՐ 1
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
Ծովակն Հյուսիսո լիճ
Իգդիրով անցում
Բայազետի բերդ
գիշերակաց՝ Բայազետ
Մեր տպավորիչ ուղևորության առաջին հրաշալի կանգառը Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոյի (Չըլդըրի) ափերին է, ապա կանցնենք Կարսով և Իգդիրով, որից հետո կշարժվենք Բայազետ, կայցելենք Բայազետի (Դարոյնքի) հզոր բերդը և Բայազետում էլ կլինի մեր գիշերակացը։
✅ ՕՐ 2-3-4-5 | ՎԵՐԵԼՔ ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ
Վերելքի առաջին օրը՝
Բայազետի հյուրանոցում նախաճաշելուց հետո միկրոավտոբուսներով մոտենում ենք լեռան ստորոտին՝ մոտ 2200 մետր բարձրության վրա մեկնարկի կետ, որտեղից էլ սկսվում է ոչ բարդ քայլարշավը դեպի Մասիսի առաջին ճամբար (3200 մետր), որտեղ մեզ են սպասում պատրաստի վրաններն ու ընթրիքը։
Վերելքի առաջին օրվա քայլարշավը՝ մոտ 5․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 4․5 ժամ։
Վերելքի երկրորդ օրը՝
Ճամբարում նախաճաշելուց հետո սկսում ենք մեր քայլարշավը դեպի Արարատի երկրորդ ճամբար (4200 մետր), ուր հասնելուց հետո ընթրում ենք և անմիջապես անցնում հանգստի, քանի որ ուշ գիշերը (1:00-ի սահմաններում) պետք է սկսենք վերելքը լեռան գագաթ։
Վերելքի երկրորդ օրվա քայլարշավը՝ մոտ 5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 5 ժամ։
Վերելքի երրորդ օրը՝
Կեսգիշերին մոտ սկսում ենք վերելքը դեպի Արարատի գագաթ, ուր հասնում ենք վաղ առավոտյան, վայելում հրաշալի տեսարանները, Մասիսի ու Սիսի խենթացնող արևածագը, Բիբլիական գագաթին կանգնելու փշաքաղեցնող զգացողությունը, ապա վերադառնում ենք երկրորդ ճամբար, փոքր ինչ կազդուրվում, ճաշում, ապա շարունակում ենք քայլել դեպի առաջին ճամբար, որտեղ ընթրելու ենք և քնենք։
Վերելքի երրորդ օրվա քայլարշավը դեպի գագաթ՝ մոտ 2․5 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, քայլարշավի տևողությունը՝ մոտ 6․5 ժամ։ Գագաթից վերադարձի քայլարշավը շուրջ 8 կմ է (մինչև առաջին ճամբար)։
Վերելքի չորրորդ օրը՝
Առաջին ճամբարում առավոտյան նախաճաշելով՝ շարունակում ենք ճանապարհը դեպի լեռան ստորոտ, որտեղից էլ մեքենաներով մոտենում ենք հյուրանոցին, լողանում, հանգստանում և վերադառնում Երևան։
Վերելքի բոլոր օրերին հիմնական ուղեբեռը բարձրացնում են կազմակերպիչների ձիերը: Երկու ճամբարում էլ տաք և թարմ սնունդը պատրաստվում է տեղում, տրվում է անսահմանափակ քանակի շշալցված ջուր, թեյելու և սրճելու հնարավորություն: Վերելքի օրերին մատուցվում է նախաճաշ, թեթև սնունդ քայլարշավների ընթացքում, ընթրիք, թեյ, սուրճ, քաղցրավենիք, միրգ:
✅ ՕՐ 5
նախաճաշ վրանային ճամբարում
հյուրանոցում կարճ հանգիստ
տոնական ճաշ Բայազետում
Արաքս գետ
վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Գյումրի-Երևան:
Գեղեցիկ վերելքից հետո գեղեցիկ ռեստորանում՝ Մասիսի տպավորիչ տեսարանով, կմատուցվի տոնական ճաշը, որը վայելելուց հետո կվերադառնանք Երևան։ Վերադարձին մենք հրաժեշտ կտանք Բիբլիական լեռանը, որից հետո դադար կունենանք Մայր Արաքսի ափերին, ցանկացողները կարող են մոտենալ նաև գետի ափերին։ Այնուհետև, կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով հուշեր ամբողջ կյանքի համար։
__________________________
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3QM7ZAl
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3MOJi57
——————————
✅ Վերելք Արարատ 7 օր՝ https://bit.ly/4dNSH7t
✅ Սիփան և Նեմրութ՝ https://bit.ly/MtSipan
✅ Քաջքար՝ https://bit.ly/3Ypz1m2
✅ Անդոկ, Մարաթուկ, Ծովասար՝ https://bit.ly/46ChyZY
✅ Արտոս և Վարագ՝ https://bit.ly/4ff50e7
✅ Ջիլո՝ https://bit.ly/JiloClimbing
___________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#Ararat2025 #Արարատ2025 #Մասիս2025
#HamshenTour #ԵրազանքԻրականացնողները
Advertisement

Event Venue & Nearby Stays

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets

Sharing is Caring:

More Events in Yerevan

Beer Days 2025 \/ \u0533\u0561\u0580\u0565\u057b\u0580\u056b \u0555\u0580\u0565\u0580 2025
Fri, 22 Aug, 2025 at 04:00 pm Beer Days 2025 / Գարեջրի Օրեր 2025

Zakyan street, Yerevan, Armenia

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u054b\u056b\u056c\u0578 2025 | ascent to Mt Jilo\/Cilo
Fri, 05 Sep, 2025 at 05:00 am վերելք Ջիլո 2025 | ascent to Mt Jilo/Cilo

Hamshen Tour - Համշեն Տուր

 TOON EXPO 2025
Fri, 05 Sep, 2025 at 12:00 pm TOON EXPO 2025

Meridian Expo & Event Centre

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events