վերելք Ջիլո 2025 | ascent to Mt Jilo/Cilo

Fri, 05 Sep, 2025 at 05:00 am to Mon, 08 Sep, 2025 at 11:45 pm UTC+04:00

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580
Publisher/HostHamshen Tour - Համշեն Տուր
\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u054b\u056b\u056c\u0578 2025 | ascent to Mt Jilo\/Cilo
Advertisement
🇺🇸👇🇷🇺
ՎԵՐԵԼՔ ՋԻԼՈ 4 ՕՐ
5-8.09 | 229.000 Դ | 093 55 14 85
📍 Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն անկյուններից Կորդվաց լեռների ամենաբարձր գագաթը՝ դժվարահասանելի ՋԻԼՈՆ է մեզ սպասում։ Երկար տարիներ լեռնագնացության համար ամբողջությամբ փակ լեռը մեզ համար դարձել է հասանելի և կընդունի իր գագաթը հասնել երազողներին։ Ջիլոյի վերելքը խոստանում է լինել անմոռաց ու ֆանտաստիկ։ Բացառիկ այս վերելքին միանալով՝ կարող եք դառնալ հայաստանյան եզակի լեռնագնացներից, որոնք հասել են Ջիլոյի բաղձալի գագաթ։ Ջիլոն միանշանակ կգրավի իսկական լեռնային վերելքի սիրահարներին, քանի որ այն մեր տարածաշրջանի հետաքրքիր ու բարդ վերելքներից է խոստանում։ Ջիլոն (Ջողա) Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր 5 գագաթներից մեկն է՝ 4135 մետր բարձրությամբ, այն մերօրյա Թուրքիայի և Իրաքի սահմանագծին է՝ Թուրքիայի Հաքքարի նահանգում։ Վստահեք այս կարևոր ու պատասխանատու վերելքն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատոր Համշեն տուրին, որը մասնագիտացած է նաև լեռնագնացության ոլորտում։ Հավելենք, որ Համշեն տուրը պատմության մեջ առաջինն է ուղեկցել հայաստանյան խմբին Ջիլոյի գագաթ։
Ջիլոյի վերելքի համար պարտադիր է մասնակցի լեռնային փորձը և լիարժեք լեռնային հանդերձանքը։ Ծանր իրերն ու ճամբարային գույքը տեղափոխվելու են կենդանիների միջոցով։ Վրանները տրամադրում է Համշեն տուրը։
⏰ Մեկնումը՝ 5:00, Թումանյան 8 հասցեից
💳 Գինը՝ 229․000 դրամ, որը ներառում է՝
✔ բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
✔ լեռնային ուղեկցորդների (և՛ տեղի, և՛ Համշեն տուրի) ծառայությունը
✔ երկու անգամ սնունդը ճանապարհին և սնունդը վերելքի ընթացքում
✔ 3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
✔ ընկերությունը տրամադրում է վրան, ներքնակ
✔ Ջիլո բարձրանալու թույլտվություն
✔ իրերի տեղափոխությունը ձիերով
✔ ամենագնացներով տեղափոխությունը։
Չի ներառում
* Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը։
📍 ԾՐԱԳԻՐ
✅ ՕՐ 1 | ԴԵՊԻ ԵՐԱԶ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
Ծովակն Հյուսիսո լիճ
Արաքս գետ
Բերկրիի ջրվեժ
ընթրիք Վանում
գիշերակաց՝ Յուքսեքովա
Դեպի Ջիլո մեզ տանում են այնքան հարազատ ու կարևոր ճանապարհներ։ Չէ՞ որ տեսնելու ենք Ծովակն Հյուսիսո լիճը, մոտենալու ենք նաև Մայր Արաքսին։ Անցնելու ենք Մասիս լեռան լանջերով և վայելելու ենք լեռան տեսարանը Բայազետի կողմից։ Թարմանալու ենք Բերկրիի չքնաղ ջրվեժի մոտ, որից հետո Վանա լճի ափերով ճանապարհվելու ենք Վան քաղաք, ապա և Ջիլոյի ստորոտին գտնվող Յուքսեքովա քաղաք, որտեղ մեր հյուրանոցն է։
✅ ՕՐ 2 - 3 | ՍԱՐՆ Ի ՎԵՐ
Տեղափոխություն մեկնարկի կետ
Վերելք ճամբար
Վերելք Ջիլոյի գագաթ
Վերադարձ ճամբար և հյուրանոց
գիշերակացերը՝ Ջիլոյի ճամբար և Յուքսեքովա կամ Վան
Երկրորդ օրվա առավոտյան, նախաճաշելով հյուրանոցում, մեքենաներով կմոտենանք լեռան ստորոտին, որտեղից կսկսենք քայլել դեպի վրանային ճամբար, որն անչափ տպավորիչ տեղադրություն ունի։ Երրորդ օրը՝ վաղ առավոտյան կսկսենք վերելքը լեռան գագաթ, ուր հասնելուց հետո այն լիարժեք կվայելենք, ապա կվերադառնանք մեր ճամբար, մի փոքր կհանգստանանք, որից հետո կսկսենք իջնել դեպի մեկնարկի կետ, որտեղից մեքենաներով կմեկնենք մեր հյուրանոց՝ վաստակած հանգստի։
Մեկնարկի կետից (ծովի մակարդակից մոտ 1900 մետր) դեպի ճամբար քայլարշավի երկարությունը մոտ 7 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր։ Ճամբարից դեպի գագաթ քայլարշավի երկարությունը 5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1200 մետր։ Լեռան բարձրությունը 4135 մետր է։
✅ ՕՐ 4 | ՎԵՐԱԴԱՐՁ
նախաճաշ հյուրանոցում
Վանա լճի ափին ազատ ժամանակ
անցում Մասիսի լանջերով
ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:
Վերադարձի օրն անգամ խոստանում է տպավորել։ Հրաժեշտ տալով Կորդվաց աշխարհին՝ Վանա լճի ափերով կշարժվենք առաջ, սակայն Ջիլոյի գեղեցկությունն ու հզորությունը վայելածներն արժանի են նաև ազատ ժամ ունենալ Վանա լճի ափերին, ինչն էլ սիրով կկազմակերպենք։ Այնուհետև, կշարժվենք Բայազետ ու Կարս, որտեղ կճաշենք ու կվերադառնանք Երևան։
_______________________________
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3YARegn
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/4hijw6I
____________________________
✅ Վերելք Արարատ 7 օր՝ https://bit.ly/4dNSH7t
✅ Վերելք Արարատ 5 օր՝ https://bit.ly/ararat2025
✅ Սիփան և Նեմրութ՝ https://bit.ly/MtSipan
✅ Քաջքար՝ https://bit.ly/3Ypz1m2
✅ Անդոկ, Մարաթուկ, Ծովասար՝ https://bit.ly/46ChyZY
✅ Արտոս և Վարագ՝ https://bit.ly/4ff50e7
____________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#Jilo2025 #ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Event Venue & Nearby Stays

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets

Sharing is Caring:

More Events in Yerevan

 TOON EXPO 2025
Fri, 05 Sep, 2025 at 12:00 pm TOON EXPO 2025

Meridian Expo & Event Centre

III  &  IV \u041c\u041e\u0414\u0423\u041b\u042c \u041c\u0410\u0413\u0418\u0421\u0422\u0415\u0420\u0421\u041a\u041e\u0413\u041e \u041a\u0423\u0420\u0421\u0410 \u0410\u041b\u042c\u0413\u0418\u0420\u0414\u0410\u0421\u0410 \u041f\u0423\u0418\u0428\u0418\u0421\u0410
Fri, 26 Sep, 2025 at 10:00 am III & IV МОДУЛЬ МАГИСТЕРСКОГО КУРСА АЛЬГИРДАСА ПУИШИСА

Best Western Plus Congress Hotel

Weekend School of Marketing 2025
Sat, 27 Sep, 2025 at 12:30 pm Weekend School of Marketing 2025

Slice Academy

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events