Advertisement
👗 Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին ընդառաջ, մարտի 7️⃣-ին՝ ժամը 1️⃣4️⃣։0️⃣0️⃣-ին, Հայաստանի պատմության թանգարանը հրավիրում է պանելային քննարկման՝ միասին բացահայտելու հայ կնոջ հագուստի պատմությունն ու դրա փոխակերպումները ժամանակի ընթացքում։ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆԵՐ
▪️ Ի՞նչ դեր է խաղացել տարազը հայ կնոջ առօրյա և ծիսական կյանքում
▪️ Ինչպե՞ս են պատմական իրադարձությունները, հասարակական փոփոխությունները և քաղաքակրթական ազդեցությունները փոխել կնոջ հագուստը
▪️ Ինչպե՞ս է ավանդական հագուստը ներգործել ժամանակակից դիզայնի և նորաձևության ձևավորման վրա
▪️ Արդյո՞ք այսօր մեր զգեստապահարանում պահպանվել են ավանդական տարազի ձևեր, գույներ կամ խորհրդանիշներ՝ նոր մեկնաբանությամբ
ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
🎙️ Ազգագրագետ, պ.գ․թ․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
🎙️ Ազգագրագետ, դիզայներ, «Սեմա» հայկական հագուստի ապրանքանիշի հիմնադիր ՎԱՀԵ ՔՈԹԱՆՅԱՆ
🎙️ Հայաստանի Նորաձևության Պալատի հիմնադիր, ծրագրերի ղեկավար ԷԼԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
🎙️ Դիզայներ, «Հարմոնի» նորաձևության տան ստեղծագործական տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Պանելային քննարկումը կվարի Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։
Միջոցառման մուտքն ազատ է։
#ԿանանցՄիջազգայինՕր #ՀՊԹ #ՊանելայինՔննարկում #նորաձևություն #տարազ #ՀայաստանիՊատմությանԹանգարան #արի_թանգարան
Advertisement
Event Venue
Republic Square 4, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.

![\u10e1\u10dd\u10db\u10ee\u10d4\u10d7\u10d8: \u10d4\u10e0\u10d4\u10d5\u10d0\u10dc\u10d8\/\u10e1\u10d4\u10d5\u10d0\u10dc\u10d8\/\u10d2\u10d0\u10e0\u10dc\u10d8 \u10d3\u10d0 \u10e1\u10ee\u10d5\u10d0 [7-8 \u10db\u10d0\u10e0\u10e2\u10d8]](https://cdn-ip.allevents.in/s/rs:fill:500:250/g:sm/sh:100/aHR0cHM6Ly9jZG4tYXouYWxsZXZlbnRzLmluL2V2ZW50czgvYmFubmVycy81YTczOWY0ODFiNzllNGViYTYxNzJhZmY0NTJlZjVmN2Q5NmVlMTM2NjQ4MzVlMDE2NWQxY2M0NDJhYjkyMjBkLXJpbWctdzEyMDAtaDYwMC1kYzE4MzI0ZS1nbWlyP3Y9MTc3MjM2Nzk2MQ.avif)









