Advertisement
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում հայտարարում է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ազգային դատախաղ-մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման մեկնարկը։🏡Դատախաղը տեղի կունենա ս․թ․ մայիսի 8-ից 10-ը Երևան քաղաքում։
ℹ️Մրցույթի նպատակն է բարձրացնել Ժնևի կոնվենցիաների, դրանցով սահմանված իրավունքի մասին իրազեկվածությունը ուսանողների շրջանում, ինչպես նաև զարգացնել ուսանողների մոտ Կոնվենցիաների նորմերի գործնական կիրառելիության և մեկնաբանման ունակությունները։
❓ Ի՞նչ է միջազգային մարդասիրական իրավունքը
ՄՄԻ-ն ճանաչված է նաև որպես պատերազմի կամ զինված ընդհարումների իրավունք։ Որպես կանոնների և սկզբունքների համախումբ՝ ՄՄԻ-ն ձգտում է սահմանափակել զինված հակամարտությունների բացասական հետևանքները՝ ելնելով մարդասիրական նպատակներից։ ՄՄԻ-ն կոչված է պաշտպանելու այն անձանց, որոնք այլևս չեն մասնակցում ռազմական գործողություններին, ինչպես նաև սահմանափակելու պատերազմում օգտագործվող զենքերի և մեթոդների տեսակները։
❓Ինչո՞վ է ՄՄԻ վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթը տարբերվում ձեզ ծանոթ այլ դատախաղերից
Մրցույթը նպատակ ունի «կյանք հաղորդել» իրավունքին և ուսանողներին ներգրավել տարբեր իրավիճակներում և դերախաղերում,որոնց շրջանակում թիմերը ներկայացնում են ՄՄԻ-ի որևէ ոլորտի վերաբերյալ իրենց բանավոր պատասխանները։ Դատախաղին նախապատրաստվելու նպատակով ուսանողները դատախաղից առաջ հրահանգիչների օգնությամբ կպատրաստվեն մրցույթին։
Մրցույթի ընթացքում թիմերի արդյունքները հաշվարկվում են բոլոր փուլերի ընթացքում հավաքած միավորների հանրագումարով։ Եզրափակիչ փուլ անցնում են այն երկու թիմերը, որոնք ցուցաբերել են ամենալավ արդյունքն ամբողջ մրցույթի ընթացքում։ Այսպիսով, ամեն փուլից հետո մեկ թիմի դուրս մնալու փոխարեն բոլորին հնարավորություն է տրվում մասնակցել դատախաղի մի քանի փուլերին։
📍Մասնակցության պահանջները և գրանցումը
Մրցույթին մասնակցելու համար թիմը պետք է բաղկացած լինի երեք ուսանողներից, որոնք սովորում են ՀՀ բուհերի, իրավաբանական, քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների բաժիններում կամ ռազմական ակադեմիայում։ Թիմի անդամները պետք է ներկայացնեն նույն ուսումնական հաստատությունը և նախկինում մասնակցած չլինեն այս մրցույթին։
Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն մրցույթին կարող է ներկայացված լինել միայն մեկ թիմի կազմով։
Գրանցման համար թիմը պետք է լրացնի հետևյալ հայտը՝ http://bit.ly/4nORdj6 , որը պետք է ստորագրված լինի ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ ծրագրի համակարգողի կողմից։
Լրացված հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected] ։ Հայտերն ընդունվում են մինչև ս․թ. ապրիլի 4-ը՝ ժամը 18:00-ն։
🏆Ընտրությունը և մրցանակները
Հաղթող թիմին հնարավորություն կտրվի մասնակցելու ՄՄԻ-ի վերաբերյալ միջազգային կամ տարածաշրջանային ուսանողական միջոցառման։
📞📧Հավելյալ տեղեկատվության համար դիմել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության իրավախորհրդատու Արփինե Առաքելյանին։
Հեռ․՝ +374 10 29 74 15 / 16 / 17 , +374 91 26 99 93
էլ․ հասցե՝ [email protected]
Advertisement
Event Venue
Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.





