Advertisement
Սույն թվականի ԱՊՐԻԼԻ 23-ին ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնը և հոգեբանության գիտահետազոտական կենտրոնը, «Հայաստանի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ-ի աջակցությամբ կազմակերպում է սպասված հանդիպում «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ» ավանդական դարձած PSY-EXPO 26։Նպատակը։ «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ» PSY-EXPO 26-ն գիտագործնական ակտիվ միջոցառում է, որի նպատակն է հոգեբանության ոլորտի կիրառական կենտրոնների և կրթական հաստատությունների միջև ստեղծել սերտ համագործակցություն, նպաստել աշխատաշուկայի զարգացմանը և մասնագիտական աճին։
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ»-ը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 14։00-ից (14։30 բացումը և սկիզբը), տևողությունը 2 ժամ, հասցեն՝ ԵՊՀ 8-րդ մասնաշենք, ք․ Երևան, Աբովյան 52ա։
Մասնակցության (տաղավարով հանդես գալու) համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել մինչև ապրիլի 17-ը։ Մասնակցության պայմանները անհատապես քննարկվում են հայտը հաստատվելուց հետո։ Մասնակցությունն անվճար է։
Ուշադրություն՝ հայտը միայն կազմակերպությունների և կենտրոնների համար է՝ տաղավար ամրագրելու համար։ Դիտորդների մուտքն ազատ է, առանց գրանցման։
Գրանցման հղում՝ https://forms.gle/SoXKycAkVJStrbx36
Advertisement
Event Venue
Աբովյան փողոց 52ա, Երեւան, Հայաստան, Աբովյան փողոց 52, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.











