Advertisement
Ողջույն… Մեկնարկում է լեռնային զբոսավարի եռամսյա դասընթացը: Հատկանշական ենք համարում տեղեկացնել, որ լեռնային զբոսավարը տարբերվում է գիդ-էքսկուրսավարից իր գործի բնույթով: Լեռնային զբոսավարը պարտավոր է տիրապետել մի շարք հմտությունների և գիտելիքների, որոնց կարիքը գիդը հաճախ չի ունենում:
Լեռնային զբոսավարի աշխատանքը հիմնականում կապված է բնության հետ՝ բնության հուշարձանների, տեսարժան վայրերի, լեռնաշղթաների և նրանց գագաթների, կիրճերի և նրանցում թաքնված ջրվեժների, լեռնային լճերի, վիշապաքարերի, դժվար հասանելի վայրերում թաքնված ամրոցների ու վանքերի, գեղեցիկ անտառային ու լեռնային երթուղիների հետ։
Եվ այս ամենի համար լեռնային զբոսավարը պետք է տիրապետի մի շարք գիտելիքների և հմտությունների, արշավավարական կարողությունների։
Դասընթացը ընթանալու է 3 ամիս՝ հունվարի 10-ից մինչև ապրիլի 10-ը՝ շաբաթական երեք դաս:
Այդ երեք ամիսների ընթացքում ունենալու ենք նաև պրակտիկ դասեր լեռներում, ունենալու ենք հնարավորություն աշխատելու արշավային խմբի հետ։
Դասերի ընթացքում ուսումնասիրելու ենք.
- Քարտեզ և տեղագրություն
- Խմբավարություն
- Անվտանգություն
- Առաջին օգնություն
- Արշավավարության գաղտնիքներ
- Տուր կազմելու հմտություններ
Դասընթացը կվարի «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր Գեղամ Օհանյանը
Դասընթացի ամսավճարը կազմում է 46.000 դրամ,
մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև դեկտեմբերի 31-ը՝ հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfrESsKMRu_yvzvzNQ1AJ2Mxa4tpO9ScNkL5gJI5j_bIc3UJQ/viewform
Մինչև դասընթացի մեկնարկը Ձեզ կհրավիրենք փոքրիկ հարցազրույցի
Այն, ինչ կսովորեք այս դասընթացի ժամանակ, կկիրառեք ողջ կյանքի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ ոլորտում կշարունակեք գործել:
Ջանասեր ավարտականները կունենան աշխատանքային առաջարկներ :) :
հեռախոսահամար` 077177114
Advertisement
Event Venue & Nearby Stays
Արմեն Տիգրանյան 21, Ереван, Армения, Տիգրանյան փողոց 23, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia