Advertisement
🇺🇸👇🇷🇺ԵՐԵՐՈւՅՔԸ ՄԱՅՐԱՄՈւՏԻՆ, ՀԱՅԿԱՁՈՐ, ՋՐԱՓԻ, ԱՆԻԻ ՏԵՍԱՐԱՆ + ԲԱԳՐԱՎԱՆ
18․01 | 7500Դ | 093 55 14 85
📍 Խիստ տարբերվող և բացառիկ այս ուղևորությանը կտեսնենք ոչ միայն մեր ճարտարապետության բացառիկ գլուխգործոց, անչափ խորհրդավոր և տպավորիչ Երերույքի տաճարը, այլ նաև կայցելենք Հայկաձոր, որտեղ շատ յուրահատուկ մի վայրից մեզ համար կբացվի Անիի տեսարանն ու Տայլարի յուրահատուկ վանքի համայնապատկերը։ Կտեսնենք նաև Հայկաձորի Կարմիր վանքը, որը սահմանային փշալարերից այն կողմ է: Ջրափիում մենք կտեսնենք տեղի եկեղեցին և իջևանատունը։ Բագրավանում այցի կգնանք Անիի ճարտարապետությամբ ոգեշնչված Բագրավանի Վահանատուն իր հետաքրքիր ցուցադրությամբ։ Բագրավանում կայցելենք նաև Սբ Ավետիս մատուռը, որտեղ պահվում է Անիից բերված հրաշագեղ խաչքարի բեկորը։ Ընդ որում, մեր ուղևորության ժամերը հատուկ են ընտրված, որ կարողանաք տեսնել Երերույքի բացառիկ մայրամուտը, երբ տաճարի քարի գույնը միաձուլվում է արևին և սկսվում է նմանը չունեցող տեսարան․․․
🧡 Ծրագիր՝
✔ Անիի և Տայլարի եկեղեցու համայնապատկերը Հայկաձորից,
✔ Հայկաձորի Կարմիր վանք,
✔ Ջրափիի պատմական իջևանատուն,
✔ Ջրափիի Սբ Աստվածածին եկեղեցի,
✔ Բագրավանի Վահանատուն հյուրատուն և ցուցադրություն,
✔ Բագրավանի Սբ Ավետիս մատուռ և Անիից բերված խաչքար,
✔ Երերույքի տաճարը մայրամուտին:
⏰ Մեկնումը՝ 11:00, վերադարձը՝ մոտ 20։00
🏘 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 7500 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter),
- պրոֆեսիոնալ գիդի ծառայություն,
- հյուրատուն այցը:
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3bhfxKy
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3S34y7Y
___________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
#ԵրազանքԻրականացնողները
#HamshenTour
Advertisement
Event Venue & Nearby Stays
Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets