Advertisement
Mountain Guide Armenia - ն 2025 թվականի Հունվարի 24-28 ը կազմակերպում է ձմեռային վերելք Արարատ (5,137մ) լեռան գագաթ։ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Սա դեպի Արարատ լեռ իրականացվող ստանդարտ ամառային վերելքից իր բարդությամբ խիստ տարբերվող բարդ ալպինիստական միջոցառում է։ Խնդրում ենք ուշադիր կարդալ նկարագրությունը և գնահատել սեփական ուժերը։
// ՎԵՐԵԼՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ //
- Վերելքն իրականացվելու է ցածր ջերմաստիճանի պայմաններում (-20C...-30C ... և ավելի ցածր)
- Ծրագիրը չի նախատեսում բեռներ տեղափոխող ձիերի օգնություն
- Սնունդը սարի վրա պատրաստվելու է մասնակիցների կողմից տուրիստական գազօջախների վրա
- Ողջ բեռը, այդ թվում վրանները, քնապարկերը, սնունդը բարձրացվելու և իջեցվելու են մասնակիցների ուսերի վրա
- Ճամբարները դրվելու և հավաքվելու են խմբի մասնակիցների ուժերով
֊ Մասնակիցները պետք է առնվազն 2 գիշերակաց անցկացնեն վրանային սառը պայմաններում
֊ Մեկնման վերջնական օրերը հստակեցվելու են հաշվի առնելով եղանակային ակտուալ պայմանները
// ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ //
- Ունենալ 5000մ + լեռներ վերելքի փորձ
֊ Ունենալ 2-3 օր տևողությամբ «վայրի» արշավների փորձ
֊ Ունենալ ձմեռային բարդ արշավներ իրականացնելու փորձ
- Չնեղվել դժվարություններից և կոմֆորտի բացակայությունից
- Վրաններ տեղադրելու և վրաններում քնելու և սնունդ պատրաստելու փորձ
- Ճամբարը բացազատելու և հավաքելու փորձ
- Բազային լեռնագնացային գիտելիքներ և փորձառություն
- Ծանր ուսապարկով (15կգ +) վերելքներ կատարելու փորձ
֊ Համապատասխան հանդերձանք
// ՊԱՅՄԱՆՆԵՐ //
Ծրագրի տևողությունը։ 5 օր/4 գիշեր
Մասնակիցների քանակը։ 4 հոգի
Ծրագրի մասնակցության արժեքը մեկ անձի համար։
- 1 հոգու դեպքում։ 1800 USD
- 2 հոգու դեպքում։ 1100 USD
- 3 հոգու դեպքում։ 900 USD
- 4 հոգու դեպքում։ 800 USD
Mountain Guide Armenia - ի հետ նախկինում վերելքներ իրականացրած մասնակիցներին հասանելի է 10% զեղչ։
// ԾՐԱԳԻՐ //
Օր 1։ Երևան - Բայազեթ։ Գիշերակացը հյուրանցում
Օր 2։ Բայազեթ - 3400մ ճամբար, գիշերակացը վրաններում
Օր 3։ 3400մ ճամբար - 4100մ ճամբար։ Գիշերակացը վրաններում
Օր 4։ 4100մ ճամբար - 5137մ գագաթ - Բայազեթ։ Գիշերակացը հյուրանոցում
Օր 5։ Բայազեթ ֊ Երևան
* պայմաններից կախված վերելքը կարող է իրականացվել 3400մ ճամբարից
// ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ //
- Լեռնային տաք կոշիկներ, ցանկալի է երկշերտ ալպինիստական։
- Երկու զույգ հաստ բրդյա և երկու զույգ բարակ սինթեթիկ գուլպա
- Բախիլներ
- Թերմոհագուստի կոմպլեկտ
- Ֆլիսից կամ բրդից հագուստ
- Լեռնային անջրաթափանց բաճկոն
- Հաստ, ձմեռային փետուրե բաճկոն, կամ լեռնադահուկային տաք բաճկոն
- Ձմեռային տաք լեռնադահուկային շալվար
- Ֆլիսից բարակ ձեռնոցներ
- Հաստ ձեռնոցներ
- Հաստ փետուրե թաթմաններ
- Ձմեռային գլխարկ
- Քամուց պաշտպանող բալակլավա կամ դիմակ
- 60լ-80լ ուսապարկ
- !!! Քնապարկ (-10C...-20C comfort - ի համար նախատեսված)
- Հաստ կարիմատ կամ փչովի ներքնակ
- Կատվիկներ
- Արշավային փայտեր, ձյան շրջանակներով
- Թերմոս 1լ, ցանկալի է 2 հատ
- Բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ
- Արևային ակնոցներ
- Դահուկային դիմակ
- Գլխի լապտեր
- Պահուստային մարտկոցներ
- Արևապաշտպան քսուք
- Շուրթերի արևապաշտպան քսուք
- Անհատական դեղատուփ
- Հիգիենայի պարագաներ
- Անձնագիր
- Սնունդ լեռան վրա պատրաստելու համար
* Հանդերձանքի վերաբերյալ կտրամադրվի խորհրդատվություն, ինչպես նաև մեկնումից առաջ կդիտարկվի եղած հանդերձանքը։
// ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է //
- Տրանսպորտային փոխադրումները
- Հայ և քուրդ ուղեկցորդների ծառայությունները
- Գիշերակացերը հյուրանոցում
- Նախաճաշերը հյուրանոցում
- Խմբային հանդերձանքը (վրան, նավիգացիա, կապ, դեղատուփ, գազօջախ, գազի բալոններ)
// ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ Է //
- Անհատական հանդերձանքը
- Ապահովագրությունը
֊ Թուրքիայի մուտքի վիզան
- Այլ ծախսեր, որոնք նշված չեն ներառվածների ցանկում
// ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ /
Իրենց մասնակցությունը հաստատած անձինք մեկնումից մեկ շաբաթ առաջ կիրականացնեն ՁՄԵՌԱՅԻՆ ԳԻՇԵՐԱԿԱՑՈՎ վերելք Արագածի Հյուսիսային գագաթ։ Վերելքից առաջ և հետո կկազմակերպվի հավաք, կքննարկվի ճանապարհորդության մանրամասները։
// ԻՆՉՈՒ ՄԵՐ ՀԵՏ //
- Մենք ունենք ձմեռային պայմաններում 5000մ և ավելի բարձր գագաթների վերելքների փորձ
- Մեր ուղեկցորդներն ունեն 5000մ-7000մ լեռներ բարձրանալու և խմբերին բարեհաջող գագաթ հասցնելու տասնյակ փորձեր
- Մեր վերելքների ընթացքում մասնակիցների քանակը չի գերազանցում 4 հոգին, ինչի շնորհիվ վերելքը դառնում է ավելի տպավորիչ, անվտանգ և մեծանում է հաջող վերելքի հավանականությունը
- Մենք ինդիվիդուալ հոգատար մոտեցում ենք ցուցաբերում բոլոր մասնակիցներին, տալիս ենք մաքսիմալ տեսական խորհրդատվություն և գործնական գիտելիքներ, ինչպես նախքան վերելքը, այնպես էլ վերելքի ընթացքում
- Լեռնագնացութունը մեր համար առաջին հերթին ապրելակերպ է իսկ կոմերցիոն բաղադրիչը ընդամենը «հաճելին օգտակարի հետ համադրելու միջոց», ուստի մենք մեր վերելքները կատարում ենք մեծ հաճույքով, նվիրումով և բոլոր մասնակիցներին գագաթ հասցնելու մղումներով։
// ԳՐԱՆՑՈՒՄ //
- Նախնական գրանցման համար սեղմեք՝ Going կամ Interested
- Վերջնական գրանցման համար անհրաժեշտ է կատարել կանխավճար, ընդհանուր արժեքի 50% ի չափով մինչև 2025 թվականի Հունվարի 6-ը։
Խմբի ղեկավար/ուղեկցորդ։ Artashes Aramazd Mkrtchyan (1 x Ձմեռային Էլբրուս, 2 x Պիկ Լենին, 2 х Տետնուլդ, 7 x Էլբրուս, 7 x Կազբեկ)
Մանարամասների և ամրագրման համար դիմել՝ Artashes Aramazd Mkrtchyan - ին կամ զանգահարել +374 95 112337 հեռախոսահամարով։
Advertisement
Event Venue & Nearby Stays
Mount Ararat, Yerevan, Armenia