Advertisement
Երեքժամյա սեմինարը միտված է մարդու ինքնաճանաչողությանը և անձնային զարգացմանը։ Այն բաղկացած է երկու փոխկապակցված մասերից։ Առաջին՝ ավելի տեսական հատվածում ներկայացվում է մարդու ներաշխարհը և նրա հիմնական ուժերը՝ մտածողությունը, զգացմունքները, հույզերն ու կամքը, ինչպես նաև անգիտակցականի դերը մարդու կյանքի և որոշումների մեջ։ Նյութը ներկայացվում է պարզ և պատկերավոր ձևով՝ իրական կյանքի օրինակներով։
Երկրորդ՝ գործնական հատվածում մասնակիցներին ներկայացվում են կոնկրետ վարժություններ և մեթոդներ, որոնք օգնում են գիտակցաբար աշխատել սեփական ներաշխարհի հետ։ Սեմինարի ընթացքում դուք կստանաք ոչ միայն հարուստ և արժեքավոր բովանդակություն, այլ նաև գործնական միջոցներ, որոնք կարող են նպաստել ձեր առաջընթացին՝ կյանքի անխտիր բոլոր ոլորտներում։ Այս վարժությունները շատ բարերար ազդեցություն ունեն նաև մարդու ֆիզիկական մարմնի առողջության վրա։
Արա Արոյանն ունի մենթալ քոուչինգի և սպորտային հոգեբանության մագիստրոսի աստիճան Իսպանիայի UNIR համալսարանից, ինչպես նաև հոգեբանի կրթություն Երևանի պետական համալսարանից։ Նա նաև ավարտել է Harvard Business Impact Հարվարդի համալսարանի ծրագրի «Leading People» դասընթացը, որը նվիրված է առաջնորդության սկզբունքներին, մոտեցումներին և լավագույն գործնական մեթոդներին։
📅 Տևողություն․ 3 ժամ
💵 Մասնակցության արժեք․ 15,000 դրամ
📞Հարցերի և գրանցման համար կարող եք զանգահարել
ՍՂԱՀԱՀ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով՝
010 263543, 091/98 263543,
կամ գրանցվել հետևյալ հղումով
https://forms.gle/jCb3YGt24Q3Rj2nt9
📍Հասցե՝ Սևքարեցի Սաքո 25ա(Դավիթաշենի կամրջի հարևանությամբ։
Advertisement
Event Venue
Sevqaretsi Saqoi 25a, 0012 Yerevan, Armenia, Սեւքարեցի Սաքոյի փողոց 12, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.








