Advertisement
Արթուր Հարությունյանի «Սևակ Խոյեցի․ Վերջին արշավը» փաստավավերագրական գիրքը պատմում է մարզիկ, մարզիչ, մանկավարժ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր ու 44-օրյա պատերազմում Արցախում զոհված կամավոր Սևակ Մնացականյանի (Սևակ Խոյեցի) (1988 – 2020) կյանքի և գործունեության մասին։ Գրքում ներառված են նրա հարազատների, դասընկերների, գաղափարակից և մարտական ընկերների, համախոհների, գործընկերների, սաների հուշերը և պատմությունները նրա մանկական, դպրոցական, ուսանողական տարիներից, մարզական, մարզչական և մանկավարժական գործունեությունից, պատերազմի ծանր օրերից:
Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։ Մասնակցության համար կարող եք կապ հաստատել անձնական նամակով։
Հրավիրում ենք ԶԼՄ–ների ներկայացուցիչներին․․․
Advertisement
Event Venue & Nearby Stays
Tekeyan Centre Fund - Armenia «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ, Վարորդական Դպրոց, Խանջյան փողոց, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.











