Advertisement
Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ՝ արդեն իսկ միջազգային լայն ճանաչում վայելող «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2025թ.-ի սեպտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին «ՀայԱրտ» Կենտրոնում (Մաշտոց 7ա)։Որպես առաջին՝ նախընտրական փուլի արդյունք, «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի միջազգային ժյուրին Երևանում վերջնական մրցույթում ցուցադրելու համար ընտրեց 48 երկրի 213 փորագրանկարչի
428 գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված փորագրանկար։
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը նախորդող օրերին՝ 2025թ.-ի սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին, «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի միջազգային ժյուրիի անդամներն ավարտական քննարկման արդյունքում կընտրեն մրցանակակիրներին, որոնց կշնորհվի չորս հուշամեդալ՝ Գլխավոր, Առաջին, Երկրորդ, Երրորդ մրցանակներ։
Առանձնակի ուշադրության արժանացած մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ, իսկ լավագույն փորագրանկարները կարժանանան պատվոգրերի։
«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մրցանակների հեղինակն է հայ քանդակագործ՝ Հայկ Սիմոնյանը։
«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի Գլխավոր գործընկերներն են՝
Երևանի քաղաքապետարանը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
«Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ի իրականացմանն իրենց հավատարիմ մասնակցությունը և գործուն աջակցությունն են նաև ցուցաբերել՝ «Հայաստան» համահայակական հիմնադրամը, «ՀայԱրտ» Կենտրոնը, Ֆրանսիական ինստիտուտը Երևանում, Գյոթե ինստիտուտը Երևանում, Սարսելիի միջազգային փորագրության բիենալեն (Փարիզ), Xylon կազմակերպությունե (Ավստրիա), G. Urban Platform-ը (Մյունխեն), Arloopa-ն, Arnenecoop-ը և Villa Delenda-ն:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը նաև շնորհակալություն է հայտնում Հայաստանում հավատարմագրված հետևյալ դեսպանություններին՝ իրենց ֆինանսական աջակցության համար․ Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում, Նորվեգիայի Թագավորական դեսպանություն Վրաստանում, Նորվեգիայի պատվավոր հյուպատոսություն Հայաստանում, Դանիայի Թագավորական դեսպանություն Վրաստանում, Լեհաստանի դեսպանություն, Իտալիայի դեսպանություն, Շվեյցարիայի դեսպանություն, Իրանի Իսլամական Հանարպետության դեսպանություն, Գերմանական Դաշնային Հանրապետության դեսպանություն, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր գործընկերներին Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ, միջազգային լայն ճանաչում վայելող Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հանդեպ վստահության, հավատարմության, հետևողական աջակցության և կայացման համար։
The Official Award Ceremony of the first and only internationally recognized event of its scale in the field of art in Armenia and the region - Jubilee Fifth International Print Biennale, Yerevan 2025 will be held at 7 P.M. on September 9, 2025 in the "HayArt" Centre (7a Mashtots).
As a result of the first pre-selection phase, the international jury of the Fourth International Print Biennale, Yerevan 2023 selected for presenting at the final competition in Yerevan 428 prints, created in various techniques by 213 artists from 48 countries and styles.
In the days leading up to the award ceremony, on September 6,7,8 2025, as a result of the final discussion, the members of the International jury of the Jubilee Fifth International Print Biennale, Yerevan 2025 will select the award winners, who will be awarded four medals: Grand Prix, First, Second, and Third prizes. Special prizes will be awarded to the participants who have received special attention, and the best engravings will receive certificates of honor.
Additionally, special prizes will be attributed to selected distinguished artists, and several special ‘Honorable Mention’ will be awarded for the best prints.
The author of the trophies of the Fourth International Print Biennale, Yerevan 2023, is the Armenian sculptor Hayk Simonyan .
The general partners of the Jubilee Fifth International Print Biennale, Yerevan 2025 , are:
Yerevan Municipality
Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia
The Jubilee Fifth International Print Biennale, Yerevan 2025 is also made possible thanks to the committed participation and active support of:
Hayastan All Armenian Fund, “HayArt” Centre, the French Institute in Yerevan, the Goethe-Institut in Yerevan, the SARCELLES International Engraving Biennale (Paris), Xylon Organization (Austria), G. Urban Platform (Munich), Arloopa, Arnenecoop, and Villa Delenda.
KulturDialog Armenien also extends its gratitude to the following embassies accredited in Armenia for their financial support: the Delegation of the European Union to Armenia, the Royal Norwegian Embassy in Georgia, the Honorary Consulate of Norway in Armenia, the Royal Danish Embassy in Georgia, the Embassy of Poland, the Embassy of Italy, the Embassy of Switzerland, the Embassy of the Islamic Republic of Iran, the Embassy of the Federal Republic of Germany, and the Embassy of the French Republic.
KulturDialog Armenien expresses its deepest gratitude to all partners for their trust, loyalty, and consistent support in the establishment and development of the Yerevan International Print Biennale—an event unique in scale in Armenia’s visual arts field and enjoying wide international recognition in the region.
Cover: ©️ Sargis Antonyan | KulturDialog Armenien 2025
Advertisement
Event Venue & Nearby Stays
7a Mashtots Str., Yerevan, Armenia