Advertisement
ENG text below «Մշակութային համատեքստ և ինքնություն․ հայկական արվեստը գլոբալ երկխոսության մեջ»
📍 Երևան, Թուֆենկյան հյուրանոց
📅 Մայիսի 15–16
🔗 Գրանցման հղումը՝ https://armeniaart.com/rsvp-en/
Մայիսի 15-16-ը Երևանում կանցկացվի համաժողով՝ նվիրված հայկական արվեստի դիտարկմանը գլոբալ համատեքստում։ Երկօրյա այս միջոցառումը համախմբում է արվեստագետների, հետազոտողների, համադրողների և մշակութային ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստանից և արտերկրից։
Չնայած համաժողովի առանցքում հայկական արվեստն է, միջոցառումն ունի միջազգային ընդգրկում և ստեղծելու է կարևոր հարթակ բազմամշակութային երկխոսության համար։ Մասնակիցները կանդրադառնան ինքնության, մշակութային հիշողության և հայկական արվեստի ապագայի հարցերին՝ ժամանակակից իրականության պայմաններում։
Միջոցառումն իրականացվում է Armenian Modern and Contemporary Art Project-ի կողմից՝ միջազգային նախաձեռնություն, որի նպատակն է հայկական արդի և ժամանակակից արվեստը ներառել գլոբալ արվեստի պատմության և դիսկուրսի մեջ։ AMCA-ն իրականացնում է հետազոտություններ, տպագրում է գրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ և թվային նախագծեր՝ ներկայացնելու հայկական արվեստի պատմությունը, զարգացումն ու դրա շարունակական վերափոխումը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։
Հայկական արվեստը դարերի ընթացքում ձևավորվել է տարբեր մշակութային, պատմական և անձնական փորձառությունների համադրությամբ՝ սկսած Արևելքն ու Արևմուտքը միավորող վաղ մոդեռնիստներից մինչև մերօրյա ժամանակակից հեղինակներ։ Այնուամենայնիվ, մեր պատմությունը դեռևս բավարար չափով ներկայացված չէ միջազգային հարթակներում։ Այս համաժողովը կարևոր քայլ է այդ բացը լրացնելու ուղղությամբ՝ ստեղծելով տեսանելիություն, խթանելով մասնագիտական փոխանակումը և ամրապնդելով հայկական արվեստի տեղը համաշխարհային մշակութային քարտեզում։
Այս համաժողովը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ Գյոթե Ինստիտուտ Հայաստանի հետ համագործակցությամբ և EUNIC-ի աջակցությամբ։
Իրականացվում է sheev productions-ի հետ համագործակցությամբ։
Ամբողջական օրակարգը՝ շուտով։
______
Cultural Context and Identity: Armenian Art in Global Dialogue
📍 Yerevan, Tufenkian Heritage Hotel Yerevan
📅 May 15–16
🔗 Registration link: https://armeniaart.com/rsvp-en/
Join us for an international conference exploring Armenian art within a global context - a two-day gathering that brings together artists, scholars, curators, and cultural leaders from Armenia and beyond.
While rooted in Armenian art, the conference is global in scope, creating a dynamic platform for dialogue across cultures and perspectives. Together, participants will reflect on questions of identity, cultural memory, and the evolving future of Armenian art in today’s interconnected world.
This event is implemented by Armenian Modern and Contemporary Art Project - an international initiative dedicated to bringing Armenian modern and contemporary art into the global conversation. Through research, publications, exhibitions, and digital platforms, AMCA works to highlight the development, significance, and ongoing evolution of Armenian art across both homeland and diaspora.
Armenian art has long bridged histories, geographies, and ideas - from early modernists connecting East and West to contemporary voices shaping today’s artistic landscape. Yet, much of this story remains underrepresented internationally. This conference marks an important step toward changing that - creating visibility, fostering exchange, and placing Armenian art more clearly on the global cultural map.
This conference is funded by the Delegation of the European Union in Armenia in partnership with the Goethe-Institut Armenia, with the support of EUNIC (European National Institutes for Culture).
Produced in collaboration with sheev productions.
Be part of a meaningful dialogue shaping how Armenian art is seen, understood, and experienced worldwide.
The program will be available soon.
Advertisement
Event Venue
Tufenkian Heritage Hotels, Հանրապետության փողոց 47, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.









