Advertisement
«Բացասական մտածողությամբ մարդն ամեն հնարավորության մեջ դժվարություն է տեսնում, իսկ դրական մտածողությամբ մարդն ամեն դժվարության մեջ հնարավորություն է տեսնում»: 💡Էվոլյուցիայի ընթացքում ուղեղի գերխնդիրը գոյատևում ապահովելն է եղել։ Այդ պատճառով էլ մեր ուղեղը վարժվել է վտանգներն ակնթարթորեն ֆիքսելուն և դրանց վրա կենտրոնանալուն (որպեսզի խուսափի կամ չեզոքացնի)։ 🧠🛡️ Մեր ուղեղը վտանգ որոնող համակարգ է։ Նկատե՞լ եք․ տարբեր իրադարձությունների, երևույթների բացասական, վտանգավոր կողմերը մենք ակնթարթորեն տեսնում ենք։ 🔍 Բայց այդ իրադարձությունների դրական կողմերը, դրանցում եղած հնարավորությունները հաճախ չենք տեսնում։ 📉 Դա շատ է սահմանափակում մեր հնարավորությունները, ազդում է մեր որոշումների վրա, զրկում է շատ հնարավորություններից։
Լավ նորությունն այն է, որ ուղեղին կարելի է սովորեցնել տեսնել նաև դրական պահերը, մտածել և գործել ավելի կառուցողական ձևով։ ✅ Դա էլ հենց այն է, ինչը կոչում են պոզիտիվ մտածողություն։
Պոզիտիվ մտածողությունն իրականությունը, պրոբլեմները ժխտելը չէ, այլ այդ իրականության մեջ նաև դրական կողմերն ու հնարավորությունները տեսնելն է։ ✨ Եվ դա ոչ թե բնավորության գիծ է, այլ հմտություն է։ 🛠️ Ինչո՞ւ է անհրաժեշտ զարգացնել այդ հմտությունը։
Պոզիտիվ մտածողությունը․
🔹 Մեզ եռանդ և ոգևորություն է հաղորդում։ Մենք ավելի գործունյա ենք դառնում, ավելի շատ գործեր ենք կարողանում անել, ավելի մեծ արդյունքների և հաջողությունների ենք հասնում։ 🔥
🔹 Մեզ ավելի շատ ներքին ուժ է տալիս և հանգամանքների վրա ավելի մեծ իշխանություն է ապահովում։ 💪
🔹 Պոզիտիվ մտածելիս խնդիրներն ավելի հեշտ են լուծվում։ Մենք ավելի քիչ ենք հոգնում, ավելի հեշտ ենք հաղթահարում խոչընդոտները։ 🎯
🔹 Նվազեցնում է սթրեսները, բարելավում է առողջությունը։ Մեզ կենսական տոկունություն է հաղորոդում։ 🌿
🔹 Բարելավում է մեր հարաբերությունները։ Մարդիկ հարգում են մեզ, մենք ավելի շատ ընկերներ ու համակիրներ ենք ձեռք բերում։ 🤝
🔹 Մեզ դարձնում է նախաձեռնող և պրոկտիվ։ ⚡
Պոզիտիվ մտածողությունն արդյունավետության, ուրախության, հաջողությունների և երջանկության ուղին է: 🌈
👤 Թրեյնինգը վարում է հոգեբան Հրաչյա Ամիրյանը։
📚 Մասնակիցները կստանան թրեյնինգի նյութերը։
📅 Երբ՝ Մարտի 28-ին
🕒 Սկիզբը՝ 14:15-ին
⏳ Տևողությունը՝ 4 ժամ
📍 Հասցեն՝ ք․ Երևան, Իսահակյան 18 («Զարթոնք» հոգեբանական կենտրոն)
💰 Մասնակցության արժեքը՝
• Ստանդարտ արժեք՝ 9000 դրամ
• Վաղ գրանցման դեպքում (մինչև մարտի 20-ը ներառյալ)՝ 8000 դրամ ⏳
• Նախկին թրեյնինգի մասնակիցներին՝ 7000 դրամ (վաղ գրանցում) / 8000 դրամ (ուշ գրանցում) 🎁
• Ուսանողներին՝ 5000 դրամ (վաղ գրանցում) / 6000 դրամ (ուշ գրանցում) 🎓
📝 Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այս հղումով՝ 🔗 https://forms.gle/vbKXYnMKKeUoL4wV7
📞 Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝
094 52-24-06, 095 91-51-88
Advertisement
Event Venue
Իսահակյան 18, Իսահակյան փողոց 18, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Tickets
Concerts, fests, parties, meetups - all the happenings, one place.











