վերելք Սիփան և Նեմրութ + Վան 2025 | Mt Nemrut and Sipan + Van

Thu, 31 Jul, 2025 at 05:00 am to Sun, 03 Aug, 2025 at 11:45 pm UTC+04:00

Hamshen Tour - Համշեն Տուր | Yerevan

Hamshen Tour - \u0540\u0561\u0574\u0577\u0565\u0576 \u054f\u0578\u0582\u0580
Publisher/HostHamshen Tour - Համշեն Տուր
\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u054d\u056b\u0583\u0561\u0576 \u0587 \u0546\u0565\u0574\u0580\u0578\u0582\u0569 + \u054e\u0561\u0576 2025 | Mt Nemrut and Sipan + Van
Advertisement
🇺🇸👇🇷🇺
ՎԵՐԵԼՔ ՍԻՓԱՆ ԵՎ ՆԵՄՐՈՒԹ + ՎԱՆ 4 ՕՐ
31․07-3․08 | 155.000 Դ | 093 55 14 85
📍 Սիփանն ու Վանը համատեղ արարում են Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն տեսարաններից։ Խորհրդավոր ու անչափ տպավորիչ Սիփանը միշտ կանչում է՝ խոստանալով անսահման գեղեցիկ տեսարաններ բոլոր նրանց, ովքեր կբարձրանան այս հզոր լեռան գագաթ։ Բացի այդ, մեզ է սպասում նաև Վանի Նեմրութ-Սարակնը՝ իր սքանչելի տեսարաններով և դրախտային լճերով։ Մեր այս տպավորիչ ուղևորությանը ոչ միայն կլինեն հրաշալի վերելքներ Սիփանի գագաթ և Նեմրութ, այլ նաև կտեսնենք Վանն ու Բերկրին, կնավարկենք ու կլողանք Վանա լճում, կտեսնենք Աղթամարն ու Սուրբ Խաչ եկեղեցին, Բերկրիի ջրվեժն ու բազմաթիվ այլ հրաշալիքներ, այն էլ՝ պրոֆեսիոնալ գիդերի մատուցմամբ, իսկ վերելքը կիրականացնեն ինչպես տեղի փորձառու ուղեկցորդները, այնպես էլ Համշեն տուրի ներկայացուցիչ ուղեկցորդները։
⏰ Մեկնումը՝ 5:00, Թումանյան 8 հասցեից
💳 Գինը՝ 155․000 դրամ, որը ներառում է՝
✔ նոր ու հարմարավետ միկրոավտոբուսներով տեղափոխությունը (Mercedes Sprinter/VW),
✔ 3 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ,
✔ 2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ),
✔ տեղացի ուղեկցորդների ծառայությունը Սիփանի վերելքի համար,
✔ պրոֆեսիոնալ հայ գիդ-ուղեկցորդի (թուրքագետ) ծառայությունը,
✔ զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու համար,
✔ Վանում նավարկության վճարը,
✔ բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը։
* ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզան 16.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան գնի մեջ ներառված ՉԷ:
📍 ԾՐԱԳԻՐ
✅ ՕՐ 1 | ՄԱՍԻՍԻՑ ԴԵՊԻ ՎԱՆ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ
Մասիսի լանջերով անցում
Բերկրիի ջրվեժ
ընթրիք Վանում
գիշերակաց՝ Վան
Դեպի Սիփան, Նեմրութ ու Վանի ափեր մեր ուղևորության ճանապարհն էլ անչափ գեղեցիկ է։ Մեզ կդիմավորի Հայկական լեռնաշխարհի խոշորագույն ու գեղեցկագույն լճերից Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը)։ Այնուհետև, Մայր Արաքսի ափերով կհասնենք Բիբլիական լեռանը՝ Մասիսին, որի լանջերով կանցնենք լեռան հակառակ կողմը։ Այնուհետև, հյուրընկալ Վասպուրականում կտեսնենք Բերկրիի ջրվեժը, որի ջրերով կզովանանք և կուղևորվենք Վան քաղաք։
✅ ՕՐ 2 | ԴԵՊԻ ՆԵՄՐՈՒԹ
նախաճաշ հյուրանոցում
Վանա լիճ. Աղթամար կղզի և Սբ Խաչ եկեղեցի
ճաշ Վանա տառեխ՝ Վանա լճի ափին
վերելք Նեմրութ-Սարակն
գիշերակաց՝ Դատվան կամ Արծկե
Մինչ կտրամադրվենք փառահեղ Սիփանի գագաթը բարձրանալուն, մեզ հրաշալի օր է սպասվում Վանա լճում։ Կնավարկենք Վանա լճով դեպի Աղթամար կղզի, որտեղ մեզ է սպասում համաշխարհային գլուխգործոց Սբ Խաչ եկեղեցին, ինչպես և լճում լողալու հնարավորությունը։ Մայրամուտին մոտ կլինենք Նեմրութին հյուր, որտեղ կտեսնենք խառնարանային լճերն ու կբարձրանանք Նեմրութի ամենաբարձր կետը՝ վայելելու շունչ կտրող տեսարանները դեպի Սիփան, Վանա լիճ ու Մշո դաշտեր։ Դեպի Նեմրութի խառնարան մեզ կբարձրացնի ավտոմեքենան, որից հետո ոչ բարդ ու ոչ երկար քայլարշավով կհասնենք Նեմրութի ամենաբարձր կետին, որից հետո կգնանք հանգստի Արծկե քաղաք՝ Սիփանի ստորոտին։
✅ ՕՐ 3 | ՎԵՐԵԼՔ ՍԻՓԱՆ
վերելք Սիփանի գագաթ
Գիշերը մեքենան կտեղափոխի Սիփանի լանջեր, որտեղից կսկսվի մեր մեկօրյա վերելքը լեռան գագաթ: Հաղթահարելով շուրջ 1700 մետր հարաբերական բարձրություն՝ կհասնենք 4058 մետր բարձրությամբ լեռան գագաթին, որտեղից կվայելենք դեպի Վանա լիճ բացվող հրաշալի ու տպավորիչ տեսարանը, որից հետո կվերադառնանք մեկնարկի կետ։
Սիփանի վերելքի ընթացքում տրամադրում ենք թեթև սնունդ և ջուր, իսկ վերելքի ավարտից հետո նախատեսված է ընթրիք և հանգիստ հյուրանոցում:
ընթրիք Արծկեում, Բերկրիում կամ Բայազետում
գիշերակաց՝ Արծկե, Բերկրի կամ Բայազետ
✅ ՕՐ 4 | ՄԱՅՐ ԱՐԱՔՍԸ
նախաճաշ հյուրանոցում
Արաքս գետ
ճաշ Կարսում
վերադարձ Երևան
Վերադարձի օրը կանցնենք Թոնդրակի լանջերով, ապա կանգ կառնենք Մայր Արաքսի ափերին, որից հետո կուղևորվենք Կարս, կճաշենք ու ճանապարհ կընկնենք դեպի Երևան՝ մեզ հետ բերելով անկրկնելի զգացողություններ և վառ տպավորություններ։
_______________________________
🇺🇸 (FOR ENGLISH) - https://bit.ly/3vYmkzH
🇷🇺 (НА РУССКОМ) - https://bit.ly/3XbTmI9
—————————————
✅ Վերելք Արարատ 7 օր՝ https://bit.ly/4dNSH7t
✅ Վերելք Արարատ 5 օր՝ https://bit.ly/ararat2025
✅ Քաջքար՝ https://bit.ly/3Ypz1m2
✅ Անդոկ, Մարաթուկ, Ծովասար՝ https://bit.ly/46ChyZY
✅ Արտոս և Վարագ՝ https://bit.ly/4ff50e7
✅ Ջիլո՝ https://bit.ly/JiloClimbing
____________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am
🏠 Արցախի 4/6, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#Sipan2025 #ԵրազանքԻրականացնողները #HamshenTour
Advertisement

Event Venue & Nearby Stays

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Tickets

Sharing is Caring:

More Events in Yerevan

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0531\u0550\u0531\u0550\u0531\u054f 2025 - 5 \u0585\u0580 | Mt ARARAT 2025 ascent
Fri, 08 Aug, 2025 at 06:00 am վերելք ԱՐԱՐԱՏ 2025 - 5 օր | Mt ARARAT 2025 ascent

Hamshen Tour - Համշեն Տուր

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0554\u0561\u057b\u0584\u0561\u0580 2025 | ascent to Mt Kachkar 4 days
Sat, 16 Aug, 2025 at 06:00 am վերելք Քաջքար 2025 | ascent to Mt Kachkar 4 days

Hamshen Tour - Համշեն Տուր

Beer Days 2025 \/ \u0533\u0561\u0580\u0565\u057b\u0580\u056b \u0555\u0580\u0565\u0580 2025
Fri, 22 Aug, 2025 at 04:00 pm Beer Days 2025 / Գարեջրի Օրեր 2025

Zakyan street, Yerevan, Armenia

\u057e\u0565\u0580\u0565\u056c\u0584 \u0531\u0550\u0531\u0550\u0531\u054f 2025 - 5 \u0585\u0580 | Mt ARARAT 2025 ascent
Sat, 23 Aug, 2025 at 06:00 am վերելք ԱՐԱՐԱՏ 2025 - 5 օր | Mt ARARAT 2025 ascent

Hamshen Tour - Համշեն Տուր

Yerevan is Happening!

Never miss your favorite happenings again!

Explore Yerevan Events